Հայերեն


Մեծ խաղն առջևում է

Քաղաքականություն

Բովանդակալից զրույց ունեցանք ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, ֆեյսբուքյան գրառում է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նոյեմբերի 21-ին Երեւանում նա հանդիպել է Սերգեյ Լավրովին, դրանից առաջ ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուին, որոնք Հայաստան են ժամանել ՌԴ միջգերատեսչական պատվիրակության կազմում: Այցերի նպատակը Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելությանն ու նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի իրագործմանն առնչվող քննարկումներն են:

«Ասացեք խնդրեմ, մենք ուզում ենք լսել, թե ինչու այդպես եղավ», 2016 թ. ապրիլի 22-ին, քառօրյայից 2 շաբաթ անց Երեւանում Լավրովին հարցրել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Ինչ էր պատասխանել Լավրովը, պարզ չէր: Կամ էլ պատասխանը թերեւս հենց տխրահռչակ պլանն էր:

Փոխարենը, Շոյգուն ասել է, թե ինչ պլաններով են եկել Երեւան արդեն 2020-ի 44-օրյա պատերազմից հետո: Իսկ Լավրո՞վը, նա որեւէ պլանի մասին խոսե՞լ է Հայաստանի վարչապետի հետ: Ի՞նչն է եղել այն բովանդակալից զրույցի առանցքը, որի մասին ֆեյսբուքյան գրառում է արել Նիկոլ Փաշինյանը: Նա արդեն կարիք չուներ Լավրովին հարցնելու, թե ինչու այդպես եղավ: Որովհետեւ Փաշինյանը պատերազմի առաջին օրը ԱԺ-ում իր ելույթի ժամանակ հայտարարել էր, որ պատերազմ կարող էր չլինել, եթե Հայաստանն ընդուներ Լավրովի պլանը: Այսինքն, Փաշինյանը հայտարարեց, որ պատերազմ եղավ, որովհետեւ Հայաստանը չէր ընդունել Լավրովի պլանը:

Ներկայում շատ է խոսվում, որ պատերազմի առաջին օրերին Լավրովը դարձյալ ակնարկում էր պլանի մասին եւ հնարավոր էր կանգնեցնել պատերազմը, ավելի վաղ համաձայնելով դրան: Այսինքն, Ռուսաստանն ուզում էր կանգնեցնել պատերազմը, Ադրբեջանը համաձայն էր, բայց խանգարում էր Նիկոլ Փաշինյանը: Առավել եւս, որ ԶՈՒ ԳՇ պետ Գասպարյանը հենց առաջին օրերից տվել է ամեն գնով կանգնեցնելու խորհուրդ:

Կամ Հայաստանի վարչապետը գործել է քաղաքական ծայրաստիճան անհամարժեք, կամ պատերազմ կանգնեցնելը այլեւս կախված չի եղել Նիկոլ Փաշինյանի «այո» կամ «ոչ»-ից: Այստեղ էական է գնահատել Թուրքիայի դերը, որը մեծացնելով իր ազդեցությունը Բաքվի վրա, հուլիսյան մարտերից հետո պահեց Ալիեւի իշխանությունը: Դրա գինը պատերազմ սկսելն էր: Թուրքիան հազիվ թե այդ պատերազմը սկսել էր մի քանի օր անց մեկ-երկու շրջանով կանգնելու համար, կամ Ղարաբաղի համար: Հազիվ թե դրա համար էին ռեգիոն ներկրվել հազարավոր ահաբեկիչներ:

Թուրքիան կանգնելու էր այն ժամանակ, երբ Ռուսաստանը կորոշեր այլեւս չկանգնել ու միջամտել: Էրդողանն այս տարիների ընթացքում հաշվել է Պուտինի բոլոր «ատամները» եւ գիտե, թե երբ եւ ինչ պարագայում նա «կկծի»: Թուրքիան կանգնեց եւ Բաքվին կանգնեցրեց այն ժամանակ, երբ Պուտինը ցույց տվեց, որ այլեւս չի կարող չմիջամտել:

Իսկ ինչու՞ Պուտինը թույլ տվեց, որ Անկարան գրեթե կիսով չափ կրճատի «Լավրովի պլանը»: Որովետեւ Պուտինին մնացել է դիմադրունակության ռազմավարական ռեսուրս: Մարտավարական մակարդակում նա հերթական անգամ զիջում է Թուրքիային: Ըստ այդմ, քանի դեռ իրավիճակը չի հասնում ռազմավարական գծերի, Ռուսաստանը չի համարձակվում Թուրքիայի հանդեպ ցույց տալ «ատամներ», մի շարք արտաքին ու ներքին գործոններով պայմանավորված:

Դեռեւս 2018-ի օգոստոսին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ռուսաստանն ունակ է զսպել պատերազմը, եւ հետեւաբար պատերազմի պարագայում կնշանակի, որ չի եղել զսպելու ցանկություն: Հայաստանի վարչապետը պատերազմի պատասխանատվությունը դնում էր Ռուսաստանի վրա, ինչպես Սերժ Սարգսյանն էր ապրիլյանից հետո ակնարկում այդ պատասխանատվության մասին Լավրովին: Ռուսաստանն էլ պատասանատվությունը դրեց Հայաստանի վարչապետի վրա՝ Հայաստանի եւ Ռուսաստանի քարոզչական, այդ թվում պետական քարոզչական ալիքներով Փաշինյանին անընդհատ եւ հետեւողական որակելով իբրեւ արեւմտամետ եւ ՌԴ հետ հարաբերությունը խաթարող:

Անպատասխանատվության այդ մթնոլորտում Էրդողանը ստանձնեց պատերազմի պատասխանատվությունը, մտնելով եւ հաստատվելով Կովկասում: Ռուսաստանը կարողացավ լուծել Արցախում հաստատվելու խնդիրը: Մեծ խաղն առջեւում է։

Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Ինչպես Աննա Հակոբյանը հայտնվեց ժողովրդի մեջ. Ոստիկանությո՞ւն, թե՞ «Յաշմա», Ալիևի նոր պահանջը Միգրանտները Ռուսաստանին չեն օգնի, այլ մոտեցումներ են պետք․ Պուտին Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք է ներկայացվել՝ խուլիգանություն կատարելու համար Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է. ՆԳՆ Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՄանրամասներ՝ Տավուշում ականի պայթյունից վնասվածք ստացած զինվորի առողջական վիճակիցՀաջորդ եռամսյակում մեր վճարած հարկերը մի քանի անգամ կգերազանցեն առաջին եռամսյակի հարկերը. ԶՊՄԿԱրշակունյաց պողոտայում մեծ խցանում է առաջացել (տեսանյութ)Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուցՔաղաքացիները ստուգում են մեքենաները, որպեսզի բացահայտեն ականազերծող սակրավորներին և թույլ չտան մուտք գործել տարածք (տեսանյութ)Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերի գներն այս պահինԼա լիգայի հանդիպումները կարող են անցկացվել նաև այլ երկրներում. Խավիեր ՏեբասԱպրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյունԽոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՕկուպացված Արցախում մինչև 2026-ի վերջ մոտ 40 000 ադրբեջանցի կբնակեցվիԲերման ենթարկվածների թիվը՝ 17:00-ի դրությամբԿոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Նոյեմբերյանում բերման ենթարկված անձանց տեսակցելու Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԿարևոր՝ բնակարան ձեռք բերել ցանկացող քաղաքացիների համարՏավուշում ոստիկանները «պատ» են կազմել, ուժ կիրառելով բացեցին ճանապարհը (տեսանյութ) Մարտունեցիները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը Տավուշում ճանապարհ էին փակել․ կալանավորված կա Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Թեժ իրավիճակ Տիգրանաշենում Երևան-Մեղրի ավտոճանապարհը Տիգրանաշենի հատվածում փակ էԱրտակարգ իրավիճակ Երևան-Սևան մայրուղում«Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակել Կառավարությունը հաստատեց ամառային զորակոչի օրերը Մեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել․ ՀՀ ոստիկանություն ՈՒՂԻՂ. Սակրավորները գալիս են Կիրանց. պայթյունավտանգ իրավիճակ Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված