Հայերեն


Սեր, երջանկություն, հոգնածություն, դժվարություններ. նոյեմբերի 24-ի աստղագուշակը

Life

Խոյ

Հրաշալի օր է բոլոր նրանց համար, ովքեր մտահոգված են ընտանիքի և սիրելիի հետ հարաբերությունների կարգավորման խնդիրներով: Աշխատանքի վրա կենտրոնանալ դժվար թե ստացվի, փոխարենը՝ կկարողանաք հրաշալի ժամանակ անցկացնել մտերիմների հետ: Հեշտությոմբ լեզու կգտնեք նրանց հետ և կխուսափեք տարաձայնություններից: Նշանի ոչ բոլոր ներկայացուցիչներին կհաջողվի առաջնորդվել ողջամտությամբ: Շատ Խոյեր տուրք կտան երևակայությանը: Բարեբախտաբար, կգտնվեն մարդիկ, ովքեր կօգնեն խուսափել սխալներից և ետ կպահեն չմտածված քայլերից, թեև այսօր միշտ չէ, որ կհետևեք սրտացավ մարդկանց խորհուրդներին:

Ցուլ

Սուր զգացողություններ եք ուզում, և այդ ցանկությունը կարող է ձեզ չմտածված քայլերի դրդել: Նշանի շատ ներկայացուցիչների համար օրը կապված է որոշ տհաճ իրադարձությունների հետ: Ամեն դեպքում, արդյունքը կլինի այն, որ մեծ փորձ ձեռք կբերեք, նոր բաներ կսովորեք: Հարմար օր է ակտիվ հանգստի, նաև ուղևորությունների համար: Եթե առայժմ ձեզ չեք կարող թույլ տալ ճանապարհ ընկնել, ապա ծրագրեր կազմեք ապագա ճամփորդության շուրջ: Դա զվարճալի կլինի և կբարձրացնի տրամադրությունը: Հրաշալի օր է ժամադրությունների , սիրելիի հետ հարաբերությունները կարգավորելու համար:

Երկվորյակ

Անիմաստ ժամանակ մի վատնեք: Օրվա առաջին կեսին փորձեք օգուտ քաղել դրական միտումների ազդեցությունից: Լավ կանցնեն գործնական բանակցությունները, հանդիպումներն այն մարդկանց հետ, ովքեր ապագայում կարող են ձեզ համար հովանավոր դառնալ: Կարող եք օգնության առաջարկներ ընդունել նրանցից, ովքեր, կարևոր հարցերում, բազմիցս աջակցել են ձեզ: Օրվա առաջին կեսն առավել հարմար է գործարքների, գնումների, նաև ֆինանսական հարցերի քննարկման համար: Օրվա երկրորդ կեսն այնքան էլ բարեհաջող չի դասավորվի: Տրամադրությունը փոփոխական է: Նշանի շատ ներկայացուցիչներ կմտահոգվեն մանրուքների շուրջ, անտեղի կանհանգստանան:

Խեցգետին

Վճռականություն դրսևորեք: Ակտիվ գործողությունների անցնելու ճիշտ ժամանակն է: Օրվա ընթացքում խառնվածքի այնպիսի գծեր կդրսևորեք, որոնց մասին շրջապատի մարդկ պատկերացում անգամ չունեն: Պատահական չէ, որ շատերը կզարմանան, ոմանք էլ պարզապես կհիանան ձեզնով:Հնարավոր են խոստումնալից ծանոթություններ, նշանի շատ ներկայացուցիչներ հետաքրքիր առաջարկներ կստանան: Այսօր այնքան եք տարված սեփական խնդիրներով, որ բոլորովին չեք նկատում այն ամենն, ինչ կատարվում է մտերիմ մարդկանց կյանքում: Առավել ուշադիր եղեք ընտանիքի անդամների նկատմամբ, մտահոգվեք ընտանեկան խնդիրներով:

Առյուծ

Հրաշալի օր է աշխատանքին նվիրելու համար: Այսօր, հարկ եղած դեպքում, կարող եք անգամ լեռներ շրջել : Ձեր ջանքերը շատ բարձր կգնահատվեն, հաճախ կգերազանցեն ձեր սպասելիքները: Նշանի շատ ներկայացուցիչներ, մասնագիտական ոլորտում հաջողությունների հասնելու համար, ստիպված կլինեն որոշ խորամանկությունների դիմել: Նպատակահարմար օր է խոշոր գնումներ կատարելու համար: Անձնական հարաբերություններում բացասական միտումների ազդեցությունը մեծ է: Մանրուքների շուրջ կվիճեք բոլոր նրանց հետ, ում սիրում եք: Օրը հարմար չէ սիրավեպ սկսելու համար, այդ հարաբերություններն իրենց հետ միայն նոր խնդիրներ կբերեն:

Կույս

Բարեհաջող օր է: Բոլոր հարցերում հաջողակ եք, ձեռնարկած գործերն արդյունավետ կլինեն: Այսօր ծագած խնդիրներից հեշտությամբ գլուխ կհանեք, իսկ եթե ձեռնամուխ լինեք նոր նախագծերի իրագործմանը, ապա միանշանակ հաջողության կհասնեք: Հին դաշնակիցները օգնությոն հարցում կարող են մերժել, ինչի համար, սակայն, անհանգստանալ չարժե: Հրաշալի օր է մտերիմներին աջակցելու համար: Կհաջողվի ամրապնդել ընտանեկան կապերը: Շատ Կույսեր կփորձեն հաշտեցնել միմյանց հետ գժտված ազգականներին: Սիրային ժամադրությունները լավ կանցնեն, եթե նախաձեռնությունը ձեր ձեռքն առնեք և գործի դնեք վառ երևակայությունը:

Կշեռք

Կարող եք նոր գործեր ձեռնարկել,այդ թվում՝ բարդ և մեծամասշտաբ: Հնարավոր է, չհաջողվի միանգամից հաջողության հասնել, սակայն, ժամանակի ընթացքում, ամեն բան կկարգավորվի: Ձեռք կբերեք փորձ և մի շարք հետաքրքիր ծանոթություններ: Այսօր հնարավորություն կունենաք դրսևորել ձեր մասնագիտական հմտությունները և ապացուցել,որ շատ բանի եք ընդունակ: Ձեր ջանքերն աննկատ չեն մնա և շուտով հեռանկարային առաջարկներ կստանաք: Անձնական հարաբերություններում լուրջ փոփոխություններ չեն սպասվում: Անգամ, եթե նախաձեռնությունը ձեր ձեռքն առնեք, դժվար թե որևէ բան փոխվի: Ինքնազգացողությունից չեք դժգոհի , առողջական խնդիրներ չեք ունենա:

Կարիճ

Հաճելի իրադարձություններով հագեցած օր է սպասվում: Մի վախեցեք մասնագիտական փորձերից: Կարող եք խախտել ընդունված կանոնները և վարվել այնպես, ինչպես ներքին ձայնն է հուշում: Նշանի ամենահամարձակ ներկայացուցիչներն այսօր կարող են արմատական փոփոխություններ կատարել թե՛ անձնական և թե՛ գործնական հարաբերություններում: Կարելի է մեկնել ճամփորդության: Հրաշալի օր է հանրության առջև ելույթ ունենալու, բարձրաշխարհիկ միջոցառումների մասնակցելու համար:Այսօր ձեր հմայքն անտարբեր չի թողնում ոչ մեկին, իսկ արտաքին տեսքը՝ տպավորիչ է անգամ ամենաբծախնդիր անձանց համար:

Աղեղնավոր

Այսօր կարող են որոշ դժվարություններ առաջանալ, որոնք, սակայն, ձեզ չեն վախեցնի: Էներգիայի հոսք կզգաք , կհասկանաք , որ պատրաստ եք հաղթահարել ցանկացած խոչընդոտ: Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր, աշխատանքին վերաբերող, կարևոր տեղեկություններ կստանան: Կարող եք վերջ դնել ղեկավարության հետ ունեցած հին կոնֆլիկտներին և ամրապնդել մասնագիտական դիրքերը: Ձեր գործնական ակտիվությանը կարելի է միայն նախանձել: Հրաշալի կերպով գլուխ կհանեք ֆինանսական խնդիրներից: Անձնական հարաբերություններում լուրջ փոփոխություններ չեն սպասվում, ինչն ուրախալի է:

Այծեղջյուր

Նոր մտահաղացումներն այնքան շատ են, որ չեք կողմնորոշվի, թե ինչից սկսել: Տրամադրությունը փոփոխական կլինի, նշանի շատ ներկայացուցիչներ հակասական զգացողություններ կունենան, պատրաստ կլինեն ամեն ինչ վտանգել կարճատև հաճույքների համար: Աստղերը խորհուրդ են տալիս առավել զուսպ լինել, այսօր որոշ սահմանափակումները հետագայում կօգնեն խուսափել մի շարք խնդիրներից: Ղեկավարության հետ լեզու գտնել չի ստացվի: Տարեց ազգականների հետ հարաբերությունները ևս լարված կլինեն: Սիրելին այսօր միշտ ձեր կողքին կլինի, բորլոր գործերում կքաջալերի և կոգևորի:

Ջրհոս

Թեթև, հաջող օր է՝ հարմար ստեղծագործական գործունեություն ծավալելու համար: Կհաջողվի իրականացնել բոլոր ծրագրերն ու մտահաղացումները: Լավ կանցնեն գործնական բանակցությունները: Կլսեք բոլոր կարծիքները, կպաշտպանեք սեփական տեսակետները: Հրաշալի օր է նոր ծանոթությունների համար :Բոլորի վրա լավ տպավորություն կթողնեք: Ձեզ կհասկանան և կգնահատեն: Նոր հարաբերությունները ներդաշնակ զարգացում կունենան, ուրախություն կպարգևեն:

Ձկներ

Այսօր փորձեք գնահատել և ամփոփել ստացված արդյունքները: Ինքնաքննադատությամբ չեք զբաղվի և շատ ճիշտ կանեք, քանզի բարդ իրավիճակներից դուրս գալու համար ամենաճիշտ ճանապարհն եք ընտրել: Զբաղվեք այն ամենով, ինչը հոգեհարազատ է: Հանդիպեք նրանց, ում վաղուց չեք տեսել և կարոտել եք: Նպատակահարմար օր է գործնական հարաբերություններ սկսելու, նոր աշխատանքի անցնելու համար: Անձնական հարաբերություններում դրական միտումների ազդեցությունն այնքան էլ մեծ չէ: Եթե այսօր սիրահարվեք, դժվար թե ձեր զգացմունքները փոխադարձ լինեն:

«Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակել Կառավարությունը հաստատեց ամառային զորակոչի օրերը Մեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել․ ՀՀ ոստիկանություն ՈՒՂԻՂ. Սակրավորները գալիս են Կիրանց. պայթյունավտանգ իրավիճակ Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԶոհը 22-ամյա Վիլյամ Փիլիպոսյանն է«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԴե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանում և 8 մարզում Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՀենրիխ Մխիթարյանը հրապարակում է կատարել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ի՞նչ եղանակ կլինի առաջիկա օրերին Վարդան Ղուկասյանի կոչով՝ ճանապարհին անվադողեր են այրել (տեսանյութ) Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել 24 ժամ ջուր չի լինի Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասին Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատելԼարված իրավիճակ՝ Կենտրոնում․ կան բերման ենթարկվածներ Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում` Թուրքիայի դեսպանատան մոտ Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութԱդրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի և այդ պայքարը առաջնորդում է Աստված Կիրանցում պայքարը շարունակվում է․ բնակիչները պնդում են՝ անհնար է խաղաղ ապրել ադրբեջանցիների հարևանությամբ Զոհաբերողն ու ժպիտը դեմքին զոհաբերվողը Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-ը Ախալքալաքում անցկացվել է պահանջատիրական ջահերով երթ (լուսանկարներ) ՈՒՂԻՂ. Տավուշում բողոքը շարունակվում է Օդի ջերմաստիճանը կբարձրանա. ինչ եղանակ կլինի Բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց Վարչապետը Ծիծեռնակաբերդի դեպքից հետո տիկնոջ հետ լուսանկար է հրապարակել Լիլիթ Մկրտչյանն ու Մարիամ Մկրտչյանը հաղթել են 5-րդ տուրում․ շախմատի ԵԱ Մահացել է Նիկոլայ ՀովհաննիսյանըՈՒՂԻՂ. Տավուշում իրադրությունը լարված է. Ոսկեպար-Կիրանց հատվածը փակ է Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում Խոշոր հրդեհ՝ Հայաստանում
Ամենադիտված