Հայերեն


Բացահայտում. ո՛վ է Արցախի իրական ծախողը

Blog

Բացահայտում. ո՛վ է Արցախի իրական ծախողը

Պարզվում է` մեր հասարակության բավականին մի ստվար զանգված ոչ միայն չի կարող տարբերակել կեղծ տեղեկություններն իրականից, այլև տարրական տրամաբանությունից է զուրկ, ինչից հմտորեն օգտվում են գործող իշխանություններն ազգադավ Նիկոլի գլխավորությամբ...

Նիկոլն ու նրա թիմը շատ լավ գիտեն, թե ինչ զանգվածի հետ գործ ունեն և մանիպուլյացիաների միջոցով հիմարացնում և խաբում են շատերին, այդ թվում նաև Նիկոլին կուրորեն հավատացողներին և երկրպագողներին...

Արցախյան վերջին պատերազմի ժամանակ Նիկոլի նման էժանագին ստախոսն իր վրայից պատերազմի սկսվելու մեղքը և դրա հետևանքները ուրիշների վրա բարդելու համար առաջ տարավ այն թեզը, թե իբր բանակցային գործընթացը նա ժառանգել է նախկիններից (անուններ չտալով), որի հետևանքով էլ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա...

Նախ, սկսենք նրանից, որ ոչ մի նախկինից Նիկոլը որևէ բան չի ժառանգել Արցախյան բանակցային գործընթացում, քանի որ որևէ նախկին ինչ-որ փաստաթուղթ չի ստորագրել Հայաստանի անունից և պարտավորություններ չի դրել պետության վրա, որը ստիպեր Նիկոլին ստիպված գնալ ինչ-որ զիջումների... Նախկիններից ժառանգած պարտավորությունների մասին թեզը կեղծ է և հնարված է Նիկոլի կողմից սեփական դիվանագիտական ձախողումներն այլ մարդկանց վրա բարդելու նպատակով...

Բացի այդ, իշխանության գալուց հետո Նիկոլը բազմիցս է հայտարարել, որ Արցախյան բանակցությունները նա չի ժառանգել Սերժ Սարգսյանից, այլ սկսել է իր սեփական կետից ու ինչ ուզենա դա էլ կբանակցի... Ինչպես նաև շատ գոհ էր իր և իր կողմից «կիրթ» բնութագրված Իլհամի միջև բանակցություններից... Ստացվում է, որ 2,5 տարի Նիկոլը միայն իրեն հայտնի օրակարգով է բանակցել Բաքվի հետ, որի վերջնարդյունքը եղավ Իլհամի հարձակումը Արցախի վրա...

Պատերազմը տանուլ տալուց և թուրքերի պարտադրված ղազագիրը ստորագրելուց հետո Նիկոլի շրջապատը հասարակության մեջ արդեն սկսեց այն թեզն առաջ տանել, թե «Արցախը վաղուց վաճառված էր նախկինների կողմից ու Նիկոլը ոչինչ չէր կարող անել...» (հատուկ նշեմ, որ այդ տկարամիտ զանգվածը «նախկիններ» ասելով հիմնականում Ռոբերտ Քոչարյանի անունն է հիշատակում)...

Ինչպես նշեցի, նախկիններից Նիկոլը որևէ բան չի ժառանգել և որևէ պարտականություն չի ստանձնել... Բայց այս տգետ թեզն առաջ տանողները շատ կարևոր մի հարցի չեն անդրադառնում...

Եթե Նիկոլը կապ չունի նախկինների կողմից Արցախի առուվաճառքի հետ, ապա ինչու՞ է լռում և չի բացահայտում նախկինների այս հանցավոր քայլը... Ինչու՞ է նիկոլապաշտների, նիկոլականների, իշխանամետների և Նիկոլին սպասարկող ժեխի կուռք «սուրբ» Նիկոլը լռում այս թեմայի շուրջ ու այս ամենի մեկնաբանությունները թողնում իր հիմնականում անգրագետ երկրպագուների ուսերին... Իսկ եթե լռում է՝ ստացվում է, որ նա նախկինների հետ համագործակցում է և կատարում է նրանց պատվերները, որի համար էլ իշխանության է բերվել... Այլ կերպ չեմ կարող բացատրել Նիկոլի լռակյացությունը... Բազում կեղծիքների և ապատեղեկատվությունների հեղինակ Նիկոլը, ով ամեն չնչին առիթով ուղիղ եթերներ է մտնում ու ժամերով խոսում,  պարզվում է այս հարցում շատ զգուշավոր է և վախենում է անձամբ մեղադրել նախկիններին Արցախը վաճառելու մեջ ու դա անում է այլ մարդկանց միջոցով...

Սարսափելի է, երբ նիկոլապաշտները, իշխանամետները և ժեխը, փորձելով արդարացնել թուրքի դեմ կռացած Նիկոլի կողմից ստորագրված կապիտուլյացիայի ակտը, հայտարարում են, թե նա դա արել է զոհերի թվաքանակը չշատացնելու և տարածքային կորուստները չավելացնելու համար... Տարրական սուտ է և ինքնախաբեություն...

Նախ, եթե Նիկոլը մտածում էր թե՛ մեր զինվորների կյանքի, թե՛ մեր տարածքների մասին, ապա, ինչպես բացահայտեց ՌԴ նախագահ Պուտինը, նա կընդուներ ՌԴ նախագահի պատերազմը դադարեցնելու վերաբերյալ մեզ համար շատ ավելի լավ պայմաններով զինադադարը, որը ՌԴ նախագահը հակամարտող կողմերին առաջարկել էր պատերազմից 2-3 օր անց՝ սեպտեմբերի 29-30-ին, երբ ազերիները ո՛չ այդքան մեծ մարդկային ու տարածքային կորուստներ էին պատճառել մեզ... Ինքն այդ ժամանակ ավելի շատ Ֆրանսիայի նախագահ Մակրոնին էր լսում և հավատում...

Ի դեպ, պատերազմը սկսվելուց ժամեր անց՝ սեպտեմբերի 27-ի եկեկոյան, Նիկոլն ԱԺ ամբիոնից «գուժեց» մեր պարտությունը՝ հայտարարելով. «Եկեք պայմանավորվենք մի բան՝ ինչ էլ լինի՝ մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի»... Հետագա գործընթացները վերլուծելիս կարող եմ ենթադրել, որ Նիկոլը արդեն գիտեր, որ պարտության է տանում մեզ, բայց 44 օր պատերազմը շարունակեց ու ստորագրեց մեզ համար նվաստացուցիչ կապիտուլյացիան՝ մինչ այդ մերժելով շատ ավելի լավ պայմաներով առաջադրված զինադադարի փաստաթղթերը...

Նիկոլը, իր կեղծիքի և մանիպուլյացիաների ինդուստրիան 44 օր օգտագործելով, հայաստանյան հասարակությանը համոզում էր, որ հաղթանակը մերն է... Այնինչ, մենք արդեն հոկտեմբերի 3-ին կորցրել էինք Հադրութը, իսկ Նիկոլի կեղծիքներն առանց ամոթի հասարակությանը մատուցող Արծրունը, Շուշանը, Նիկոլի արցախյան կլոն Արայիկը և այլոք շարունակում էին խաբել հասարակությանը...

Ի դեպ, ազգադավ և մեզ խայտառակող Նիկոլը բացահայտեց, որ բոլոր նախորդներն իրենից շատ ավելի լավ են կառավարել երկիրը և ապացուցել են, որ Արցախյան հարցում ի վիճակի են եղել պաշտպանել մեր շահերը...

Դե ինչ... Այսքանից հետո ինչ-որ մեկը կարող է ասել, որ Նիկոլը ոչնչի համար մեղավոր չէ՞...

Հ.Գ. Արցախյան երրորդ պատերազմում Հայաստանի պարտության միակ մեղավորը Նիկոլն է, որը երբեք բանակցային գործընթացը նախկիններից չի ժառանգել, ինչպես նաև մինչև հիմա չի բացահայտել, թե եթե նախկիններն են «ծախել» Արցախը, ապա ինքն ինչու՞ է լռում՝ դառնալով նախկինների հանցակիցը...

Քաղաքագետ Գագիկ Համբարյան

Բшղшնիս Այրումի հատվածում шդրբեջшնցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ) Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանԳազ չի լինի Սա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Ավետի քրոջ հուզիչ գրառումը՝ եղբոր հետ կատարված դեպքի մասին Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՄենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը, մեր Ավետյաց երկիրը. Նիկոլ Փաշինյանի ուղերձը24 ժամ ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանը և իշխանական վերնախավը Ծիծեռնակաբերդում են․ ուղիղԱռեղծվածային դեպք՝ Գեղարքունիքում. Նորատուսի գերեզմաններում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհ 24 ժամ ջուր չի լինելու Տասնյակ հասցեներում լույս չի լինի Քաղաքացիները Նոյեմբերյանի ոստիկանական բաժանմունքի մոտ են` ի աջակցություն բերման ենթարկվածների Օրենք խախտողները Կառավարության շենքում նստած են. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել Հայոց ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի սերնդեսերունդ. Արշակ արք․ Խաչատրյան Լարված իրավիճակ՝ Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհին (տեսանյութ) Ջահերով երթը. հիշողության կանչը 109 գարուն անց (ֆոտոշարք) Ջահերով երթ՝ Կիրանցում (տեսանյութ) Պայքարի տրամադրությունը չի ընկնելու․ արդեն 10 հոգու ձերբակալել են՝ Տավուշում իրականացվող պայքարի համար Ուկրաինայից հետո Արևմուտքը փորձում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասը․ ՌԴ ԱԳՆ Բագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը Ոստիկանները Տավուշում քաղաքացիներին բերման են ենթարկումՍերժ Սարգսյանը մասնակցում է Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող ջահերով երթին Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանի 6-ամյա կառավարման 40 ձախողումները Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Հրատապ եթեր. Պայթյունավտանգ իրավիճակ Տավուշում. Վերլուծաբանը մանրամասներ է ներկայացնում Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան «Մենք ենք մեր սարերը» ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «իրենց մշակութային ժառանգություն» Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանՀայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են ԼՂ Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբԱլիևը նորից «Զանգեզուրի միջանցք» է պահանջել «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՍյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. հայտանբերվել է տղամարդու կախված մարմին Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսըԱդրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Կարեն Վրթանեսյան Տարադրամի փոխարժեքները ապրիլի 23-ին Տավուշ առ Տավուշ հասնելու են մեր տներին․ հարցում Ինչու՞ էր այլայլված Կիրանցի ղեկավարը․․․Առաջին սահմանային սյունն է տեղադրվել Ադրբեջանի և Հայաստանի սահմանինԲաքուն համաձայն է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում ՇՏԱՊ. Հայ էս ա՛յ տղա, մորդ տարիքի կնիկ ա՜. Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում Հրաժարական չեմ տալու, իմ ժողովրդի՞ց հրաժարական տամ. Կիրանցի վարչական ղեկավար ԲԱՑԱՌԻԿ. Կադրեր` սահմանազատման գործընթացից Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Արտակարգ իրավիճակ Արարագածոտնի մարզում․ կա 7 վիրավոր
Ամենադիտված