Հայերեն


Հոկտեմբերի վերջին Նիկոլին առաջարկված փաստաթղթում կետ կա զինադադարից հետո գերիների անհապաղ փոխանակման մասին․ ստորագրված փաստաթղթում կետը բացակայում է․ Մ․ Մինասյանը փաստաթուղթ է հրապարակել

Հասարակություն

Այս արյունալի պատերազմի ժամանակ Նիկոլի հայտարարած ստերը և կատարած հանցագործությունները հետևողականորեն բացահայտելու եմ։ Ներկայացնելու եմ փաստեր, որոնք էլի ու էլի ապացուցելու են, որ Նիկոլը շարքային ստախոս է ու ազգի դավաճան։  Այս մասին գրառում է կատարել Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը՝ կից հրապարակելով հոկտեմբերի վերջին Փաշինյանին առաջարկված  փաստաթղթի աշխատանքային տարբերակի օրիգինալը։

Նա մասնավորապես նշել է․

«Սա հոկտեմբերի վերջին Նիկոլին առաջարկված  փաստաթղթի աշխատանքային տարբերակի օրիգինալն է: Նիկոլը այն մերժել է։

Այս փաստաթղթում հատուկ կետ կա գերիների և ռազմի դաշտում զոհվածների մասին։ Այնտեղ ասվում է. «Զինադադարից հետո պետք է սկսվի գերիների ԱՆՀԱՊԱՂ փոխանակում և դիերի հայտնաբերում»:

Այս ձևակերպումը՝ «ԱՆՀԱՊԱՂ», կրկնվում է երկու անգամ։ Մի բան, որն իսպառ բացակայում է ստորագրված փաստաթղթում։

Այս փաստաթղթում չկան Լաչինի ու Քելբաջարի հանձնումը։ Սա ամենամեծ ու էական տարբերությունն է։

Այս փաստաթղթում չկա ոչինչ Նախիջևանի հետ կապող ՆՈՐ ճանապարհի շինարարության մասին։

Խնդրանքս է բոլորին. այն մարդիկ, ովքեր հույս ունեն, որ այս մարդասպան վիժվածքը զբաղվելու է մեր տղաների ճակատագրով, ուշադիր կարդացեք այս փաստաթուղթը։

Նիկոլը ստում է ու միշտ է ստել և երբեք չի՛ զբաղվել ու չի կարող զբաղվել մեր ազգային հարցերով։

Նիկոլը, Աննան ու Արայիկը հենց հիմա իրենց ձեռքի տակ ունեն գրեթե ամբողջական ինֆորմացիան զոհերի, անհետ կորածների ու գերիների մասին։ Նրանց զեկուցել է ԱԱԾ-ն։ Գիտեն, ունեն և չեն հրապարակում՝ վախենալով հանրային տրամադրություններից։

Իմացեք՝ Նիկոլի ապաշնորհության պատճառով գերիներն ամեն օր ավելանում են։ Նա և խեղկատակ Արայիկը ոչինչ չեն անում դա կանխելու համար։

Գերիների, անհետ կորածների ու դիերի հետ կապված Նիկոլն ամենավերջին մարդն է, ում հետ պետք է խոսել։ Նա ամեն ինչ կարող էր անել և չի արել, իսկ հիմա դրա համար չունի որևէ լեգիտիմություն և լծակ այն պարզ պատճառով, որ ոչ ոք նրա հետ հաշվի չի նստում։

Հ.Գ. Ես նույնիսկ չեմ ուզում անդրադառնալ վիժվածքի այսօրվա գրառմանը՝ Կազանյան փաստաթղթի և դրա վրա կառուցված նրա մտորումների մասին: Բանակցային գործընթացին քիչ թե շատ տեղյակ մարդու համար Նիկոլի հրապարակած այդ անգրագետ տեքստը ուղղակի ծիծաղելի է։ Տեքստ, որտեղ գլխիվայր շուռ է տրված ամեն ինչ և միտումնավոր բաց են թողնված Վիեննայի ու Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածություններն ու շատ այլ էական հանգամանքներ, այդ թվում՝ աշխարհաքաղաքական:

Եթե Արցախի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ այդ վիժվածքի պարզունակ մոտեցումները նախկինում խղճահարություն էին առաջացնում, հիմա՝ զզվանք ու սրտխառնոց։

Չքվի՛ր, անբարո արարած»։

 

Քպացնում են ՀԷՑ-ը և անդադար մտնում հարկատուների գրպանը. «Փաստ» Իսկապե՞ս Հայաստանում տուրիզմն «ապրում է իր լավագույն ժամանակները». «Փաստ» Ներկա իշխանությունից ոչ մի ակնկալիք չունենք. քաղաքացիԳրանտակերների և արևմտամետների համար ժողովրդավարությունը և խոսքի ազատությունը արժեք չեն. Մհեր Ավետիսյան «Համահայկական ճակատ» շարժման անդամներն ու ակտիվիստները Գյումրիում ակցիա են կազմակերպել՝ ի աջակցություն Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայությանՎարորդական վկայականն ու հաշվառման վկայագիրը հասանելի կլինեն նաև թվային տարբերակով 5․042․314 դրամ՝ Զարկ էկոճամբարին․ Մի դրամի ուժի օգոստոս ամսվա շահառուն Հույսի կամուրջ ՀԿ-ն էՆախագահը հրամանագրեր է ստորագրել Ուկրաինայի ԱԳՆ-ն դատապարտել է Վուդի Ալենին Մոսկվայի կինոփառատոնին հրավիրելը Քաջարանում նշվեց քաղաքի օրը Փաշինյանը մեր երկիրը դարձնում է Սիրիա և Ուկրաինա. Դավիթ Սարգսյան Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր Արցախի հանձնումն այն նպատակն էր, որով սրանք եկել էին իշխանության. Ավետիք Չալաբյան ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը հրաժարականի դիմում է ներկայացրել «Ես այդպես էլ չստացա տարվա լավագույն երգիչ մրցանակը». Արսեն Սաֆարյան Չինաստանը պատրաստվում է կառուցել աշխարհի ամենամեծ արևային էլեկտրակայանը «Խաղաղության պայմանագիրը» չպետք է լինի մեր արժանապատվության հաշվին. Արեգ Սավգուլյան Մակունցին այլևս դեսպան չեն նշանակի Տասնյակ պատանիների ամառը՝ տեխնոլոգիաների աշխարհում. Team-ի աջակցությամբ անցկացվեց Թումո ճամբար 2025-ը Փաշինյանը փակում է Ղարաբաղյան շարժման էջը Հանրային ճնշումը արդյունք տվեց Այն մասին, թե ինչպիսին կարող է լինել Փաշինյանի «Իրական Հայաստանը», և ինչու դա ոչ մի կապ չունի իրական հայ ազգի հետ. Ավետիք Չալաբյան Ոսկու գինը կտրուկ անկում է ապրել Նիկոլի օրոք մեր ժողովրդի համար միայն ձախողումներ են. քաղաքացի Նիկոլ Փաշինյանը դատական համակարգի հերն անիծել է. Մենուա Սողոմոնյան Երկու կոպեկի համար հայրենիքը ծախողները պիտի պատժվեն. Ցոլակ Ակոպյան Ի՞նչ խաղաղություն, եթե Ալիևը մեզ ցուցումներ ու հանձնարարություններ է տալիս. Արեգ Սավգուլյան Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի և Ալիևի քաղաքական պատանդ ՀՃՇ անդամները խափանել են բաբաջանյանականների ակցիան Արշակ Կարապետյան․ «Պարտությունը ներկայացնել որպես հաղթանակ՝ դա մեր այսօրվա ողբերգությունն է»«Վառեմ-Մարեմ» շենքի վերականգնումը ստանձնել է Սամվել Կարապետյանը Տիեզերքում հայտնաբերվել է ժամանակի պարկուճ, որը պարունակում է Արեգակնային համակարգի գաղտնիքներըԱդրբեջանը կշարունակի անհրաժեշտ մարդասիրական աջակցություն և օգնություն ցուցաբերել բարեկամ ուկրաինացի ժողովրդին. Ալիևը՝ ԶելենսկիինՈւկրաինան դեռ չի հաղթել, բայց անկասկած չի պարտվի. Զելենսկի Արցախը Հայաստանին կապողը ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐՆ էր. Արշակ ԿարապետյանԵվրոպացի առաջնորդները փոխել են մարտավարությունը՝ Թրամփի հետ «լեզու գտնելու» համար. Wall Street JournalՌուսական ՄիԳ-ն Արշակունյաց պողոտայում բախվել է երկաթե սյանը, ապա՝ ճաղավանդակինԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած ձևաչափով Սանկտ Պետերբուրգը և Լենինգրադի մարզը ենթարկվել են ԱԹՍ-ների հարձակման Էզենը հանդես կգա «Արսենալի» կազմում Այդին Ռախիմբաևը կառուցում է արևային էլեկտրակայան` 20 տարվա պայմանագրով Եղեգնաձորում բախվել են «Mercedes»-ը և «ՎԱԶ 2101»-ը․ 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են երթևեկելի գոտուց դուրս․ կան վիրшվորներ«Գյումրիում հնչեց հայ կոմունիստների ձայնը՝ ի պաշտպանություն պատմական հիշողության և ռուսական 102-րդ ռազմաբազայի»Հորոսկոպ. ինչպե՞ս է ձեր նշանի տարրը դրսևորվում առօրյա կյանքում Եվրոպան դադարեցնում է դեպի ԱՄՆ ծանրոցների առաքումները՝ Թրամփի կողմից հարկային արտոնությունների չեղարկման պատճառովՈւշիի ոլորաններում բախվել են «SHACMAN» ինքնաթափ և «VOLVO» գլանատակառ բեռնատարներըՏեսանյութի մեջ ընդգրկված են Հայաքվեի կողմից երկու խոշոր արշավների մասին իմ ելույթները. Հրայր ԿամենդատյանԶՊՄԿ-ի շնորհավորական ուղերձը Քաջարան քաղաքի տոնի առթիվԷմանուել Մակրոնը Վրաստանում Ֆրանսիայի նոր դեսպան է նշանակել Չինաստանը Ռուսաստանի հետ սահմանին ինտենսիվ կերպով միջազգային ապրանքային լոգիստիկայի նավահանգիստ է կառուցում
Ամենադիտված