Հայերեն


Աշխատանքային հարցազրույցների ընթացքում թույլ տրվող հինգ հիմնական սխալները

Հասարակություն

Woman.ru-ն նշել է հինգ հիմնական սխալները, որոնք թույլ են տալիս մարդիկ՝ աշխատանքային հարցազրույցների ժամանակ: Ստորև ներկայացնում ենք դրանք:

  1. Ուշադրություն դարձրեք արտաքին տեսքին

Հարցազրույցի գնալիս հաստիքին համապատասխան հագուստ կրեք, որը վառ գույներով չի առանձնանա: Ուշադրություն դարձրեք նաև կոկիկությանը. էժան, արդուկված հագուստը գերադասելի է թանկարժեք, բայց վատ վիճակում գտնվող հագուստից: Հագուստը և կոշիկը պետք է մաքուր լինեն: Դիմահարդարումը չպետք է շատ վառ լինի, մի՛ մոռացեք նաև օծանելիքի չափավոր օգտագործման մասին:

  1. Հետևեք էթիկայի կանոններին

Հարցազրույցից առաջ անջատեք հեռախոսը: Զրույցի ընթացքում մի՛ ընդհատեք խոսողին, եղեք հարգալից: Անպայման մտապահեք և ճիշտ արտաբերեք զրուցակցի անունը և ընկերության անվանումը:

Կոպիտ սխալներից մեկը մաստակ ծամելն է: Խորհուրդ չի տրվում աջակցության խմբով գնալ հարցազրույցի:

Անմիջականությունը լավ է, բայց հիշեք, որ հանդիպումը պաշտոնական բնույթ է կրում:

  1. Մի՛ ստեք Ձեր հմտությունների և կարողությունների մասին

Եթե Ձեր հմտությունների և կարողությունների մասին ստեք, հնարավոր է, որ չկարողանաք ապացուցել դրանց առկայությունը: Այդ դեպքում Դուք ոչ միայն չեք ընդունվի աշխատանքի, այլև ստելու պատճառով ամոթի այրող զգացում կունենաք:

Շատերը նշում են այնպիսի հմտություններ, որոնք իրենց մոտ բացակայում են՝ համոզված լինելով, որ աշխատանքի ընթացքում ձեռք կբերեն դրանք: Այդ դեպքում ավելի լավ է անկեղծորեն ասել, որ տվյալ հմտությունը չունեք, բայց արագ ձեռք կբերեք:

  1. Մի՛ բողոքեք նախկին ղեկավարից

Հարցազրույցի ընթացքում գնահատում են ոչ միայն Ձեր հմտությունները, այլև նախկին աշխատանքային փորձը: Եթե նախորդ աշխատանքային փորձի մասին պատմելիս բողոքեք Ձեր նախկին ղեկավարից և (կամ) նշեք, որ ամեն ինչ ինքներդ եք արել, և որ նա մասնագետ չէր, ապա պոտենցիալ գործատուն կարող է կարծել, որ իր մասին նույնպես նման կերպով կարտահայտվեք:

Ձեր փորձից անկախ՝ կենտրոնացեք դրական կողմերի վրա, խոսեք Ձեր ձեռքբերումներից. Նշեք, որ շնորհակալ եք նախկին գործընկերներին՝ ձեռք բերված փորձի և հմտությունների համար:

  1. Ընկերության նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերեք

Պարզելուց հետո՝ արդյո՞ք Դուք պետք եք ընկերությանը, գործատուն փորձում է պարզել՝ արդյո՞ք Ձեզ պետք է ընկերությունը: Եթե ընկերության նկատմամբ թույլ հետաքրքրվածություն ցուցաբերեք, Ձեզ, հավանաբար, կմերժեն, քանի որ ցանկանում են, որ թափուր տեղը երկար ժամանակով զբաղեցվի: Կարող եք նշել՝ ինչ կարող եք տալ ընկերությանը, ինչու եք որոշել գնալ հարցազրույցի և այլն:

Նախապես պատրաստեք նաև Ձեր հարցերը: Դրանք պետք է վերաբերվեն ոչ միայն աշխատավարձին և արձակուրդին, այլև Ձեր ապագա պարտականություններին:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

Ծնունդով Վանաձորից հայ մոդելը Հռոմում մասնակցել է Dolce & Gabbana-ի շքեղ ցուցադրությանը (լուսանկարներ, տեսանյութ)Հունիսին գրանցվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտման 625 դեպք 1997 թվականից հետախուզվող կինը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում Աշխարհահռչակ երաժիշտներն ու հայ երաժշտասերները՝ մեկ հարկի տակ. Ամերիաբանկը՝ Կապան Ֆեստի կողքին 4 ամուսնությունից հետո Ջենիֆեր Լոպեսը ակնարկել է, որ այլևս չի հավատում ամուսնությանը Այդ նյութը 1000 անգամ ավելի շատ էներգիա է առաջացնում և այն արդեն գոյություն ունի Համապարփակ պաշտպանությունն է մեր երկրի զարգացման գրավականը. Ավետիք Քերոբյան Իշխանավորի անպարկեշտ պահվածքի և ազգային բարոյականության նսեմացման մասին․ Հրայր Կամենդատյան Թևանյանը և Անդրեասյանը մեկնարկել են հաղթանակով Հայաստանի՝ Արևմուտքի հետ արտաքին կամ տնտեսական կապերի խորացում, իրականում, գոյություն չունի, իշխանության գործողությունները զուտ ՀՀ-ին ինտեգրում են Թուրքիային. Նաիրի Սարգսյան «Վեհափառ հայրապետի դեմ սկսված պայքարն իրականում Վեհի դեմ չէ. այն շատ արագ վերածվելու է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ քայքայիչ պայքարի». Արտակ Զաքարյան Վարչապետը ավտոբուսի ուղևոր չէ, նա շարասյան հրամանատարն է՝ թե՛ կյանքի, թե՛ մահվան ճանապարհին․ Հրայր Կամենդատյան Վարչախումբն արդեն ասում է, թե արցախցիները հայ չեն, ամո´թ. Տիգրան Խաչատրյան Մեզ նոր էլիտաներ են պետք, որոնք սեփական ժողովրդի նկատմամբ կունենան պատասխանատվության զգացում․ Մհեր Ավետիսյան ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողներն արդեն երկրորդ տարին իրենց արտադրական պրակտիկան անց են կացնում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում Արաբկիրի համայնքային ոստիկանները ձերբակալել են թմրամիջոցով փաթեթներ տեղադրող երիտասարդի Harmony Meetup VII-ը Երևանում հյուրընկալել է Web3 առաջատարներին Փաշինյանը ցուցադրեց իր վախերը Սամվել Կարապետյանից Ամերիկյան առաջարկը միակն քննարկվող տարբերակն է Փաշինյանի անտրամաբանական քայլերն ու ՌԴ արձագանքը Փաշինյանի հերթական նվերը Ալիևին Երևանում կայացել է Ortak x B.F.T.H. Arena մրցանակաբաշխությունը ՌԴ-ՀՀ տնտեսական հարաբերությունների անհավասարակշռությունը և պաշտոնական անսկզբունքայնությունը․ Հրայր ԿամենդատյանԱրարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Փաշինյանի ամենամեծ հաղթանակներից մեկն այն է, որ ինչ դուրս տա, բոլորս սկսում ենք ամեն ցնդաբանություն ցիտել, մեկնաբանել, քննարկել․ Աննա Կոստանյան Զանգվածային հարձակում ՌԴ-ի վրա․ ինչ է կատարվել գիշերը Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործարկվեց «ՀայաՔվե»-ի թվով 10-րդ գրասենյակը․ Ավետիք Չալաբյան Եկեղեցու նկատմամբ իշխանության նման վերաբերմունքն անընդունելի և աններելի է. քաղաքացի Արևմտյան «փիառի» փուչիկը. «Փաստ» Սյունիքով անցնելիք ճանապարհի թնջուկն ու սարդոստայնը. «Փաստ» 90-ականների սկզբին այդ ամենը հասկանալի էր, իսկ հիմա՞.... «Փաստ» «Օրվա իշխանություններն, իրենց նեղ խմբային քաղաքական շահից դրդված, մտել են աշխարհաքաղաքական խաղերի մեջ». «Փաստ» Ուզում է ջնջել այն ամենն, ինչ որևէ կերպ կապված է Արցախի հետ. «Փաստ» Կքննարկվի՞, արդյոք, 8 ամսական երեխայի մոր խափանման միջոցի փոփոխության հարցն այսօրվա դատական նիստում. «Փաստ» Երբ արդարադատությունն ու իրավապահ համակարգը վերածվում են քաղաքական գործիքի. «Փաստ» Ռազմավարական նոր նախագիծ Գեղարքունիքում. ի՞նչ հզորությունների մասին է խոսքը. «Փաստ» Ինչո՞ւ է հակառակորդը շարունակում պահել սահմանային լարվածությունը. «Փաստ» «Երրորդ ուժը» Հայաստանում. կա՞, արդյոք, այլընտրանք. «Փաստ» «Գոռ» սգո սրահի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը կարող է նախաստորագրվել, «մենյու»-ի մեջ նման գաղափար կա. վարչապետՄադրիդի «Ռեալ»-ն անսպասելի առաջարկով դիմել է ՖԻՖԱ-ին Բայդենն ի վիճակի չէր ավարտել այս պատերшզմը, վստահ եմ՝ Թրամփը կկարողանա դա անել. ԶելենսկիFerrari-ն խորհրդավոր հաճախորդի համար ստեղծել է եզակի հիպերմեքենա՝ այն կոչելով պատվիրատուի պատվինԿրեմլը կոչ է անում բոլոր կողմերին ճնշում գործադրել Ուկրաինայի վրա, որպեսզի ՌԴ-ի հետ նոր բանակցությունների փուլ տեղի ունենա. ՊեսկովԹրամփը Մերցին առաջարկել է Ուկրաինայի համար 2-ի փոխարեն 5 Patriot զենիթահրթիռային համակարգ գնել. The Wall Street JournalԵկեք ես գնահատական չտամ Ռուսաստանի գործողություններին, մտածելակերպին, դանդաղկոտությանը, անհեռատեսությանը և այլն. Նաիրի Սարգսյան«Ձեզ համար երգելն ամեն անգամ մեծ հուզմունք է». Լիլիթ Հովհաննիսյան Ջուդ Բելինգհեմը վիրահատության է ենթարկվել․ հայտնի են ապաքինման ժամկետները Վախենում եմ ասել, թե այսպես շարունակվելու դեպքում, 10 տարի հետո Հայաստանն ի՞նչ կարգավիճակում է լինելու. Զաքարյան Արագածոտնում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը
Ամենադիտված