Հայերեն


«Կլինեն մարդիկ, ովքեր կասեն՝ երգիչն ինչո՞ւ է նկարահանվում, բայց դրականը գերակշռում է». Սարգիս Եղիազարյանը՝ նոր տեսահոլովակի և «Ախթամար» սերիալի մասին

Life

Երգիչ Սարգիս Եղիազարյանը նոր տեսահոլովակի տեսքով անակնկալ ունի իր երկրպագուների համար: Tert.am Life-ի հետ զրույցում Սարգիսն ասաց, որ «Իմ քույրիկ» կոչվող երգի երաժշտության հեղինակն ինքն է, խոսքերը գրել է Անահիտ Մխիթարյանը:

«Վաղուց էի ցանկանում քույրիկի մասին երգ ու տեսահոլովակ ունենալ: Ցանկության իրագործման առիթը դարձավ ինձ հարազատ ընտանիքը: Երկու եղբայր երգը նվիրում են իրենց քրոջը, տեսահոլովակում իրական պատմություն է: Այլ նոր երգեր ևս ունեմ, փակագծեր բացել չեմ ուզում, բայց ամբողջ օրը ստուդիայում քրտնաջան աշխատում ենք»,- ասաց նա:

Տեսահոլովակի ռեժիսորը Եղիշե Սողոմոնյանն է, պրեմիերան նախատեսում են մարտի 8-10-ըն ընկած ժամանակահատվածում: «Նկարահանումները տեղի են ունեցել մոտ 20 օր առաջ, տեսահոլովակը սյուժետային գիծ ունի: Ցույց ենք տվել, թե հայ եղբայրներն ինչպես են սիրում իրենց քույրիկին, բերում մի տեղ, որտեղ երգիչը երգում է նրա համար: Դերասանների ընտրությունն իմն է եղել, ընկերներս են: Եղբայրներին մարմնավորում են դերասաններ Կարո Հովհաննիսյանն ու Արման Խաչատրյանը, քույրիկը սկսնակ դերասանուհի Մարին է, ով շատ տաղանդավոր աղջիկ է: Տեսահոլովակում նկարահանվել է նաև Գերմանիայի օպերայի, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի տաղանդավոր թավջութակահար Նարեկ Գասպարյանը: Ամեն ինչ իմ պատկերացրածից էլ ավելի լավ ստացվեց»,- պատմեց նա:

Երգչի խոսքով՝ այս շրջանում իր զբաղվածությունը մեծ է. բացի իր հիմնական մասնագիտությունը, նկարահանվում է նաև «Ախթամար» հեռուստասերիալում: «Ուրախ եմ, որ նկարահանվում եմ տաղանդավոր թիմի ու դերասանների հետ, բայց երբ հեռուստասերիալն ավարտվի, որոշ ժամանակ չեմ նկարահանվի, որովհետև չեմ հասցնում բավականաչափ ժամանակ տրամադրել երգերիս ձայնագրության և տեսահոլովակներիս նկարահանումների համար: Ապագայում կրկին կնկարահանվեմ,– ասաց նա ու շեշտեց, որ ինքը դերասան չէ, երգիչ է։ –Չեմ կարող ինքս ինձ գնահատական տալ, բայց արձագանքները դրական են, համենայն դեպս, ինձ դրական կարծիքներ են հասել: Իհարկե, կլինեն մարդիկ, ովքեր կասեն՝ երգիչն ինչո՞ւ է նկարահանվում, բայց լավ կարծիքները գերակշռում են»:

«Ախթամար» հեռուստասերիալում Սարգիսը երկրորդ փորձն է անում որպես դերասան, նա նկարահանվել է նաև «Պատվից առավել» հեռուստասերիալում: Երգիչը շեշտեց՝ առաջին նախագծի համեմատությամբ հիմա նկարահանման գործընթացն ավելի հեշտ է տրվում:

«Նկարահանումների ընթացքում բարդություններ լինում են, բայց նկարահանման հրապարակում պրոֆեսիոնալ դերասաններ են, անհրաժեշտության դեպքում խորհուրդներ եմ հարցնում և ընդունում: Ես դերասան չեմ, պատրաստ եմ խորհուրդներ լսել ու սովորել: Եթե հասցնում եմ, դիտում եմ սերիաները, փորձում շտկել թերություններս: Շատ հետաքրքիր կլիներ, եթե դերասանի պրոֆեսիոնալ կրթություն ձեռք բերեի, բայց չեմ անի, որովհետև երգիչ եմ, մասնագիտությանս հետ ժամանակս չի ներում»,- եզրափակեց նա:

Ռուսաստանը արգելել է օտարերկրյա տանկերների մուտքը իր գլխավոր Սև ծովի նավահանգիստներ. ReutersՌուսաստանում գտնվող Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի վարչապետինԴանակահարություն Թուրքիայում ռուսաստանցիների մասնակցությամբ. նրանցից մեկը մահացել էՉինական BYD-ն հաստատել է Bentley-ի և Ferrari-ի մրցակցի մուտքը եվրոպական շուկա Սիրիական Իդլիբում զինամթերի պահեստում պայթյուն է որոտացել. կա 4 զոհ, 116 վիրավոր Աժ պատգամավոր Տիգրան Աբրահամյանի վերջին հայտարարությունից որոշ քոչարյանականներ նեղվել են, երբ Տիգրանը մատնանշում էր որ իրենք ուզում են ձայներ տանել ՀՀԿ դեմ արշավ անելով․ Վահան ԲաբայանԱրագածոտնի մարզի գյուղերից մեկի հացի արտադրամասի հետնամասում հայտնաբերվել է տղամարդու մարմինՌուսական բանակը ռմբшկոծել է Խարկովի կենտրոնը, կա 33 վիրшվոր Սպանության փորձ կատարած անձինք կալանավորվել են Քաղաքացին թմրամիջոցի նմանվող զանգվածը թաքցրել էր սննդի տարաներում Կամչատկայի Շիվելուչ հրաբուխը 3 կմ բարձրությամբ մոխրի ամպ է արտանետել Մարկուս Ռեշֆորդը՝ «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ․ պաշտոնական Դուրս գանք փողոց, գոնե երեխեքին ապագա թողնենք. քաղաքացիԱնահիտ Սիմոնյանի նոր ֆոտոշարքը Ի՞նչ անել, երբ արդեն դարձել եք զեղծարարության զոհ Պետությունը նախևառաջ ժողովուրդն է, ոչ թե իշխանությունը. Արմեն Մանվելյան Իշխանությունը դատական շոուների է պատրաստվում Իշխանությունները հակված չեն կատարել արբիտրաժային դատարանի որոշումը Իշխանությունն իրավունք չունի եկեղեցու հետ կապված որևէ քայլ անելու. Հրայր Կամենդատյան Փաշինյանը վա-բանկ է գնում եկեղեցու դեմ Երբ ամոթը մեռնում է, սկսում են Վեհարան գրոհել. բայց հիշիր՝ ոչ մի գրոհ չի փրկում քեզ քո խղճի պատասխանից․ Հրայր Կամենդատյան Զախարովան անդրադարձել է Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններին Արևային վահանակները նոր տեսք են ստանում. Բարակ շերտը նրանց հետ անսպասելի բան է անում «Последний довод короля» կամ պատերազմ թե խաղաղություն․ Մհեր Ավետիսյան Թրամփի հրամանագիրը` ծննդյան իրավունքով քաղաքացիության սահմանափակման մասին, ճանաչվել է ոչ սահմանադրական «Միլանը» նոր պաշտպան ունի․ պաշտոնական Այն մասին, ինչու չի կարելի թույլ տալ որևէ բռնի գործողություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ․ Ավետիք Չալաբյան Վեհարանը գրավելու փոխարեն` Նիկոլը թող Արցախը գրավի. Վահե Դարբինյան Երբ հոտը հոգևոր առաջնորդին անբարոյական է դիտարկում, առաջնորդը զրկվում է իրական հեղինակությունից․ Արեն Մարգարյան «Զանգեզուրի միջանցքի» շուրջ ստեղծված իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխան հարց է. Կրեմլ Մասնագիտական վկայականներ՝ արցախցի հոգեբաններին Պոլիտեխնիկից՝ խոշոր հարկատու ընկերության ղեկավար. ԶՊՄԿ տնօրենը շնորհավորել է ՀԱՊՀ շրջանավարտներին Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքն սկսել է փոխվել դեպի դրականը Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին Sevan Startup Summit-ինԺամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը` Վրաստանում վթարային աշխատանքների պատճառով Չիլիի հյուսիսում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ամառային զորակոչը երկարաձգվել է․ ինչ է լինելու Ինչպե՞ս կարող է ազդել արհեստական բանականությունը ժամանակակից կրթության վրա. «Փաստ» Ադրբեջանը ոչ թե խաղաղություն է ցանկանում, այլ միայն իր պահանջների կատարում. «Փաստ» Մի դեպքում «քաղաքական հայտարարություն» է, մյուս դեպքերում՝ «հանցա՞նք». «Փաստ» Ի՞նչ է կատարվում «Արցախ» նվագախմբում, ինչո՞ւ այստեղ այլևս մեծամասամբ ընդգրկված չեն արցախցի երաժիշտներ. «Փաստ» Փաշինյանի նպատակը Եկեղեցին գլխատելն ու ամբողջապես թուլացնելն է, իսկ ո՞րն է քաղաքական ուժերի նպատակն ու անելիքները. «Փաստ» Պաշտպանության նախկին նախարարն զգուշացնում է՝ մենք էլ գալիս ենք հեղափոխություն անենք, բայց Նիկոլ Փաշինյանին փոխելու համար. «Փաստ» Ամեն ինչ անում է, որ ոչ մի պաշտոնյա «չպլստա». «Փաստ» Իսկ արբիտրաժային ինստիտուտի մոտ հանրահավաք չի լինելո՞ւ. ի՞նչ հետևանքներ կունենա արբիտրաժի որոշումը. «Փաստ» Ամերիկյան վարձակալի թուրքական ականջները. «Փաստ» «Եթե կառավարությունը չկատարի արբիտրաժի որոշումը, առնվազն երեք հետևանք է լինելու Հայաստանի համար»Հայտնի ատամի մածուկը արգելվել է աշխարհի որոշ երկրներում Հուլիսի 25-ին երթևեկության համար փակ կլինի Իսահակյան-Թամանյան խաչմերուկը ԱՄՆ ականակիր նավը Օմանի ծոցում մոտեցել է Իրանի վերահսկողության տակ գտնվող ջրերին. IRIB
Ամենադիտված