Հայերեն


«Իմ պապան իրա ողջ կյանքի ընթացքում էս երկրի համար շատ ավելինա արել, քան ոմն Նիկոլ` իր սեփական ընտանիքի համար». Կարեն Բեքարյանի դուստր

Քաղաքականություն

«Քառյակ մեդիայի» համահիմնադիր, վերլուծաբան Կարեն Բեքարյանի դուստրը՝ Արփի Բեքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

«Իմ պապան իրա ողջ կյանքի ընթացքում էս երկրի ու էս պետության համար շատ ավելինա արել, քան ոմն Նիկոլ իր սեփական ընտանիքի համար...

Սա հերթական ապացույցնա նրա, որ էս խեղկատակներին շատ քիչ ժամանակա մնացել  ու անճարությունից, անկարողությունից դրդված արդեն նման քայլերի են դիմում: Պատասխանը շատ չի ուշանա:

Էսօր Օպերայում հավաքված էին պապայիս տարբեր տարիների ուսանողներն ու աշխատողները, իրա ընկերներն ու ընկերների ընկերները, ուղղակի համակիրներն ու իր նման հայրենասերները...
Ես հասկացա, որ մենք ուժ ենք, որ ամեն ինչ դեռ կորած չի, որ մեր կողքին ու մեր հետևում շատ ու շատ մարդիկ կան կանգնած, պապայիս նման ազնիվ ու արդար մարդիկ, ու հենց դա ա ամենամեծ հարստությունը...

2018 թվականի գարնանը դուրս եկա ֆեյսբուքից ու որոշեցի, որ էլ երբեք ու ոչ մի գրառում չեմ կատարելու. Կյանքիս առաջին մեծ հիասթափությունն ապրեց 2.5 տարի առաջ, երբ իմ հայրենակիցները, նույնիսկ իմ ընկերներից ու բարեկամներից ոմանք մեծ ոգևորությամբ իշխանության բերեցին այս ստահակին՝ առանց մտածելու անգամ հետևանքների մասին:

Մինչդեռ հայրիկիս այն ժամանակ «ազգի դավաճան» հանեցին, քանի որ այն 42 պատգամավորների շարքում էր, ովքեր այդպես էլ հրաժարվեցին այս ոչնչության օգտին քվեարկել որպես վարչապետ: Չնայած հանրային բոլոր ճնշումներին, չնայած գլուխ բարձրացրած ապստամբությանն ու «թավշյա» հեղափոխությանը, պապաս էն շատ քիչ մարդկանցից մեկը դարձավ, որ էդպես էլ տուրք չտվեց ո՛չ խելագարված ամբոխին, ո՛չ էլ հնչող սպառնալիքներին:

Այդ ընթացքում ահավոր շատ էինք վիճում: Հարցնում էի պապային, թե ինչի պետքա իր նման ազնիվ մարդը էդքան անեծքի ու հայհոյանքի արժանանա, ինչի պետքա աջուձախ մատով ցույց տան, ասեն Նիկոլի օգտին չքվեարկեց՝ դավաճանա: 

Ինքն էլ անընդհատ կրկնում էր՝ ոչինչ, մի մտածեք, էդ բոլոր ստից խոսակցությունները մի օր կանցնեն, բայց էն անդառնալի հետևանքները, որ էս ամեն ինչի արդյունքում կառաջանան, արդեն շատ դժվար կլինի հաղթահարել…

Նորից վիճում էի հետը, ասում էի միևնույնա սա վերջը անցնելու ա, քո մի ձայնն էդտեղ բան չի փոխելու, ինչի ես իզուր տեղը վատամարդ դուրս գալիս, ինչի ես իզուր տեղը անունդ գցում…ասում էր հիմա չես հասկանա, բայց ժամանակը ցույց կտա ով ովա.....ու էդպես էլ եղավ: 
Ընդամենը 2.5 տարի հետո ժամանակը մեզ շատ ավելի վատը ցույց տվեց, քան նույնիսկ ապրիլին կարող էինք ենթադրել... Բացարձակ ոչ կոմպետենտ, անհեռատես ու կարճամիտ ղեկավարության պատճառով (եթե անգամ չհավատանք դավադրությունների տեսություններին) այսօր մի ամբողջ երկիր ու պետություն է քանդվում, հազարավոր մարդիկ մահանում ու հաշմանդամ դառնում, հարյուր հազարներ՝ անտուն ու անօթևան մնում, և օր օրի էլ ավելի աղետալի շրջադարձ ձեռք բերում…

Սակայն ամենացավալին այն է, որ տեղի ունեցող մղձավանջի հետ մեկտեղ դեռ գոյություն ունի տհաս-նեղմիտների մի ստվար զանգված, որ շարունակում է պաշտպանել և արդարացնել ներկա իշխանության անօրինությունները, շարունակում է քարկոծել այն մարդկանց, ովքեր ցույցերի են մասնակցում և վերջին հնարավորությունից անգամ կախվում փրկելու համար իրավիճակը:
Սխալվելը, հիմարացվելն ու մոլորվելը մեղք չէ: Բոլորս էլ մի օր սխալվում ենք և հիասթափվում, սակայն այն մարտնչող տգիտությունը, որ ես այսօր տեսնում եմ շատերի երեսին, այն կատարյալ կուրությունը, որ պատել է հանրության մի մեծ զանգվածի, ինձ անկեղծորեն վախեցնում է:
Ես սարսափ եմ ապրում այն մտքից, որ պարզ տրամաբանությունն ու ադեկվատությունը լքում են մեզ, ես ցավ եմ ապրում այս համատարած խավարամտությունից......»։

Իրական Հայաստանը ոչ ոքի չի հետաքրքրում. Վահե Հովհաննիսյան Այն մասին, թե ինչ հիմնական նպատակով էին օտար ուժերը Փաշինյանին բերել իշխանության, և ինչու են հիմա շարունակում նրան ատամներով պահել․ Ավետիք Չալաբյան Աշխարհի ամենահին քրիստոնեական երկիրը՝ քրիստոնեության պաշտպանների կալանավորման կիզակետում Բաքվում հստակ գիտակցում են, որ վաղ թե ուշ Մոսկվան շատ լրջորեն իրենցով է զբաղվելու. «Փաստ» Մտահոգիչ ու անորոշ վիճակ՝ անշարժ գույքի եւ հիպոթեքային ոլորտներում. «Փաստ» Տասնյակ պատանիների հայաստանյան ամառը՝ տեխնոլոգիաների աշխարհում. «Փաստ» Փաշինյանի նոր «դիվանագիտությունը»․ հրաժարում ձգձգումներից և վստահության շեշտադրում «Դատավարությունները շրիշակի մակարդակը անցել են, սա իրավական խայտառակություն է». «Փաստ» Երևանում կա՞ն ստորգետնյա գաղտնի թունելներ, և որտե՞ղ են դրանք. «Փաստ» Ադրբեջանը Կենտրոնական Ասիայի համար դառնում է միջանցք դեպի Թուրքիա. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Քպացնում են ՀԷՑ-ը և անդադար մտնում հարկատուների գրպանը. «Փաստ» Իսկապե՞ս Հայաստանում տուրիզմն «ապրում է իր լավագույն ժամանակները». «Փաստ» Ներկա իշխանությունից ոչ մի ակնկալիք չունենք. քաղաքացիԳրանտակերների և արևմտամետների համար ժողովրդավարությունը և խոսքի ազատությունը արժեք չեն. Մհեր Ավետիսյան «Համահայկական ճակատ» շարժման անդամներն ու ակտիվիստները Գյումրիում ակցիա են կազմակերպել՝ ի աջակցություն Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայությանՎարորդական վկայականն ու հաշվառման վկայագիրը հասանելի կլինեն նաև թվային տարբերակով 5․042․314 դրամ՝ Զարկ էկոճամբարին․ Մի դրամի ուժի օգոստոս ամսվա շահառուն Հույսի կամուրջ ՀԿ-ն էՆախագահը հրամանագրեր է ստորագրել Ուկրաինայի ԱԳՆ-ն դատապարտել է Վուդի Ալենին Մոսկվայի կինոփառատոնին հրավիրելը Քաջարանում նշվեց քաղաքի օրը Փաշինյանը մեր երկիրը դարձնում է Սիրիա և Ուկրաինա. Դավիթ Սարգսյան Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր Արցախի հանձնումն այն նպատակն էր, որով սրանք եկել էին իշխանության. Ավետիք Չալաբյան ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը հրաժարականի դիմում է ներկայացրել «Ես այդպես էլ չստացա տարվա լավագույն երգիչ մրցանակը». Արսեն Սաֆարյան Չինաստանը պատրաստվում է կառուցել աշխարհի ամենամեծ արևային էլեկտրակայանը «Խաղաղության պայմանագիրը» չպետք է լինի մեր արժանապատվության հաշվին. Արեգ Սավգուլյան Մակունցին այլևս դեսպան չեն նշանակի Տասնյակ պատանիների ամառը՝ տեխնոլոգիաների աշխարհում. Team-ի աջակցությամբ անցկացվեց Թումո ճամբար 2025-ը Փաշինյանը փակում է Ղարաբաղյան շարժման էջը Հանրային ճնշումը արդյունք տվեց Այն մասին, թե ինչպիսին կարող է լինել Փաշինյանի «Իրական Հայաստանը», և ինչու դա ոչ մի կապ չունի իրական հայ ազգի հետ. Ավետիք Չալաբյան Ոսկու գինը կտրուկ անկում է ապրել Նիկոլի օրոք մեր ժողովրդի համար միայն ձախողումներ են. քաղաքացի Նիկոլ Փաշինյանը դատական համակարգի հերն անիծել է. Մենուա Սողոմոնյան Երկու կոպեկի համար հայրենիքը ծախողները պիտի պատժվեն. Ցոլակ Ակոպյան Ի՞նչ խաղաղություն, եթե Ալիևը մեզ ցուցումներ ու հանձնարարություններ է տալիս. Արեգ Սավգուլյան Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի և Ալիևի քաղաքական պատանդ ՀՃՇ անդամները խափանել են բաբաջանյանականների ակցիան Արշակ Կարապետյան․ «Պարտությունը ներկայացնել որպես հաղթանակ՝ դա մեր այսօրվա ողբերգությունն է»«Վառեմ-Մարեմ» շենքի վերականգնումը ստանձնել է Սամվել Կարապետյանը Տիեզերքում հայտնաբերվել է ժամանակի պարկուճ, որը պարունակում է Արեգակնային համակարգի գաղտնիքներըԱդրբեջանը կշարունակի անհրաժեշտ մարդասիրական աջակցություն և օգնություն ցուցաբերել բարեկամ ուկրաինացի ժողովրդին. Ալիևը՝ ԶելենսկիինՈւկրաինան դեռ չի հաղթել, բայց անկասկած չի պարտվի. Զելենսկի Արցախը Հայաստանին կապողը ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐՆ էր. Արշակ ԿարապետյանԵվրոպացի առաջնորդները փոխել են մարտավարությունը՝ Թրամփի հետ «լեզու գտնելու» համար. Wall Street JournalՌուսական ՄիԳ-ն Արշակունյաց պողոտայում բախվել է երկաթե սյանը, ապա՝ ճաղավանդակինԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած ձևաչափով Սանկտ Պետերբուրգը և Լենինգրադի մարզը ենթարկվել են ԱԹՍ-ների հարձակման Էզենը հանդես կգա «Արսենալի» կազմում
Ամենադիտված