Հայերեն


Մեր ճիշտը շատերի համար սխալ էր, քանի որ կար պահ, երբ Նիկոլը ճիշտ էր, հետևաբար՝ մենք սխալ. Միքայել Մինասյան

Քաղաքականություն

Կար ժամանակ, երբ Նիկոլը ճիշտ էր, իսկ մենք՝ սխալ։ Ես ամենևին հղում չեմ անում հայտնի հայտարարության հայտնի ձևակերպմանը։ Ես նկատի ունեմ 2018-ի գարունն ու ամառը, երբ ժողովորդի մեծամասնության ընկալումներում, գոնե բառերի մակարդակով Նիկոլը ճիշտ էր, որովհետև այն, ինչ հայտարարում էր ականջահաճո էր, հետաքրքիր, նորովի, շատ անգամ՝ ճիշտ։ Նիկոլը ճիշտ էր, երբ պնդում էր, որ մեզ պետք է ազատ տնտեսություն, էժան գազ, արդարադատություն և արդարություն, ճիշտ էր, երբ հայտարարում էր, որ «Արցախը Հայաստան է և վերջ», երբ ասում էր, որ իր հենարանը միայն ժողովուրդն է։

Բոլորովին այլ հարց է, որ բոլորը մոռացան, թե ով է այդ խոսքերի հեղինակը. հեծանիվ քշող, թրաշով մեկը, որին մի քանի շաբաթ առաջ ոչ ոք բանի տեղ չէր դնում, հետո սկսեցին անվերապահ աջակցել։ Հավատում էին այնքան կուրորեն, որ խլացնում էին ցանկացած հիմնավոր կասկած, թե այդքանն անելու համար չէ՞ որ պետք էր տարրական գիտելիք ու ավելին։ Անցավ գրեթե 3 տարի։ Նիկոլի ճշտից ոչինչ չմնաց։ Նիկոլը սպանեց այդ ճիշտը, ինչպես սպանեց 5000 տղաների, փող աշխատեց կորոնավիրուսի դեմ պայքարում, սխալ հանեց փողոց փակողներին և խայտառակ արեց իրեն սատարած ինտելիգենցիային՝ ցույց տալով մի կարևոր բան. նա միշտ խաբել է ու երբեք էլ ճիշտ չի եղել:

Երբ գոռում էինք, որ Նիկոլը խաբում է, ոչ ոք չէր ցանկանում ընդունել, որ Նիկոլի ամբիցիան Լֆիկի սրտի վարչապետ դառնալն է, որ իր ընտանիքում կա ավելի շատ չարի կոնցենտրացիա, քան ցանկացած սատանիստական սեկտայում, որ Նիկոլի կռիվը կառավարական ամառանոցում ապրելու համար է։

Նիկոլը առաջինը հասկացավ, որ իրականությունը կարևոր չէ, կարելի է լինել ճիշտ, բայց իրականությունից դուրս, իսկ հետո՝ հետոն կերևա։ Այդ պատճառով մեր ճիշտը շատերի համար սխալ էր, քանի որ կար պահ, երբ Նիկոլը ճիշտ էր, հետևաբար՝ մենք սխալ։

Իսկ հիմա, երբ Նիկոլը մեր ինքնիշխանությունը փոխեց ռուսի սապոգի հետ, Արցախը՝ թուրքի սապոգի հետ, իսկ 5000 տղաներին՝ կնոջ կաբլուկի հետ, Նիկոլի պահը գնաց։ Ճիշտը վերացավ։ Հիմա Նիկոլը սխալ է, մենք՝ ճիշտ («մենք» ասելով նկատի ունեմ բոլորին, բացի Նիկոլից)։

Նիկոլը սխալ է, որովհետև հիմա կռիվ է տալիս միայն պաշտոնի համար։ Արդեն ոչինչ չկա։ Կա միայն մահացու վիրավոր, արնաքամ լինող կենդանու կռիվ։ Եվ ես իրեն հասկանում եմ, քանի որ նա ունի երեք տարբերակ՝ գերեզման, բանտ կամ երկու հանգրվանների ժամանակավոր երկարացում, որով զբաղվում է հիմա։ Նա փորձում է ամեն գնով երկարացնել իր իշխանությունը։ Ուղղակի ժամանակ ձգելով իր՝ բանտում հայտնվելու հնարավորությունը պակասում է՝ հօգուտ առաջին տարբերակի։ Հասկանո՞ւմ է Նիկոլը այդքանը, վստահ եմ՝ այո։ Նայեք նրա աչքերի մեջ։ Նայեք նրանց աչքերի մեջ։ Բեղավոր Անդոնի հայացքի մեջ, երբ խոսում է քաղաքացիների վրա կրակելու մասին է, նայեք վախեցած աներձագի կամ չարությամբ լցված Աննայի հայացքին։ Նրանք գիտեն, որ սխալ են։ Իսկ մենք գիտենք, որ ճիշտ ենք։

Ճշտի համար արժի նույնիսկ նստել, որն անում է իմ ընկեր Արա Սաղաթելյանը՝ հետպատերազմյան առաջին քաղբանտարկյալը։ Արժի նստել թեկուզ ամենահիմար ու անհեթեթ մեղադրանքով։ Եվ շատ խորհրդանշական է, որ Սումգայիթի, Բաքվի և Մարաղայի ջարդերի միջազգային լոբբիստին նստացրեց ադրբեջանցիների սրտի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նաև շատ խորհրդանշական է, որ այս գործը «ծնեց» շիզոֆրենիա ախտորոշմամբ բանակից ազատված Տարոն Չախոյանը, իրականացրեց պետությանն ու անգամ Նիկոլին դավաճանած Աբազյանը, գործը «կարեց» իր էությանը համահունչ ազգանունով քննիչ Փթուկյանը, իսկ գործը դակեց «Էրատո» ջոկատի արդեն պատվավոր անդամ մի դատավոր։ Այս ամենի հիմքում չարությունն է և անհույս ապագան։ Իսկ ի՞նչ փոխվեց Արիկի կալանավորումից հետո։

Շատ բան. մենք ավելի ճիշտ ենք, իսկ Նիկոլն ավելի սխալ։ Ավելի անապագա։ Ու քանի դեռ նա վերջին ճիգերն է գործադրում իշխանությունը պահելու համար ապագայից զրկված են նաև Հայաստանն ու Հայաստանի ժողովուրդը։ Եվ համազգային նվաստացումների ու խայտառակությունների այս շղթան չի ավարտվելու՝ Աբու Դաբիի հայկական տաղավարի ողորմելի վիճակը վկա։

Միքայել Մինասյան

Լուիզա Ներսիսյանը նշում է ծննդյան 48-ամյակը Փաշինյանը 2-օրյա աշխատանքային այցով կմեկնի ՌԴ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները ելույթ կունենան «Երևան» երիտասարդական նվագախմբի համերգինԹուրքիան ներկայացրել է իր առաջին հիպերձայնային հրթիռը Ստարտափերներին ներկայացվել է Ակբա բանկի թվային վերափոխման հաջողված փորձըՆիկոլի դեմ բոլո´րս պիտի պայքարենք. քաղաքացիՃապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբան որոշել է հրաժարական տալ. լրատվամիջոցներ Առաջարկում եմ առաջնորդվել եվրոպական արժեքներով և օր առաջ կատարել դատարանի օրինական որոշումը․ Նարեկ Կարապետյանը՝ Կառավարությանը Հյուսիսային պողոտայում ոստիկանները կորած երեխային հանձնել են ծնողներին Մի վախեցեք, մի լռեք. բոյկոտը հայտարարագրման դեմ պայքարի առաջին քայլն է. Նաիրի Սարգսյան Աննա Կոստանյանը պարզաբանում է պահանջել Նիկոլ Փաշինյանից Որքան վարչախումբը բռնաճնշում է, այնքան մարդիկ գալիս են դեպի եկեղեցի. Մենուա Սողոմոնյան «Ինտեր»-ի հրապարակումը՝ Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ Մայր Աթոռի վրա գրոհը և´ սրբապղծություն է, և´ ապօրինություն. Ավետիք Չալաբյան 24 ժամ ջուր չի լինի ՀՀ ՊՆ-ն՝ Գեղարքունիքի մարզում զինծառայողների մասնակցությամբ տեղի ունեցած ՃՏՊ-ի մասին Փաշինյանի արկածախնդրության գինը. ՀՀ պետական ակտիվները կարող են սառեցվել. Սուրեն Սուրենյանց «Եվրաքվեի» կողմնակիցների թիվը նվազել է. արևմտամետները խուճապի մեջ են Փաշինյանը հանգստանում է, որ մեկնի Ալթայ ՔՊ-ականները դիվոտում են առաջին նախագահի ողջամիտ խոսքից Փաշինյանն ընդամենը մեկ նպատակ ունի` պահել աթոռը. Հունան Մարտիրոսյան Խոշոր վթար, բախվել են ՊՆ 2 «Ուրալ»-ներ ու «Ford Transit», 4 վիրավnրները ՊՆ ծառայողներ ենԳուտերեշ. մենք կանգնած ենք նոր էներգետիկ դարաշրջանի շեմին Փաշինյանը գիտակցում է՝ այդպիսի արկածախնդրությունը կործանարար հետեւանքներ կարող է ունենալ իր քաղաքական կարիերայի համար. Չալաբյան «Չի կարելի դադարել սովորել, երբ հասնում եք ձեր կարիերայի թվացյալ բարձունքին, շարունակեք ինքնակրթվել»․ Պոլիտեխնիկն այս տարի 935 շրջանավարտ ունիՍտոկհոլմի արտակարգ արբիտրաժի որոշումը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ենթակա է պարտադիր կատարման․ ՀայաՔվե Եկեղեցու դեմ գրոհի և այլ հակամարդկային քայլերի դեպքում անհապաղ պետք է սկսել իմփիչմենթի պրոցես, որտեղ հարցադրումը կլինի՝ ոչ թե ով կբերի պակասող ձայները, այլ՝ ինչպես բոլորով ապահովել անհրաժեշտ ձայները․ Հովհաննիսյան Փաշինյանը 2-օրյա աշխատանքային այցով կմեկնի ՌԴ Ֆասթ Բանկը Քաջարանում բացել է իր նոր՝ 37-րդ մասնաճյուղըԽարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում ՔՊ-ում վերին աստիճանի անգրագետ մարդիկ են. քաղաքացի Փաշինյանը թող իր քյալլեն գրավի, ոչ թե Վեհարանը. հարցում Էջմիածնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է հարձակում ու բռնություն հրահրելու փորձը․ հայտարարություն Այն մասին, թե ինչու մեզ այլևս երբեք չի կարելի խաղաքար դառնալ ուրիշների աշխարհաքաղաքական խաղերում. Ավետիք Չալաբյան «Մոսկվիչ» ավտոգործարանը ներկայացրել է ֆլագմանային քրոսովերը ԱՄՆ-ն պատրաստվում է ներդնել 250 դոլարի «վիզայի ապահովության վճար» Իսրայելի թիրшխը Թուրքիան է. Hurriyet ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել Մոսկվայի հետ հարաբերություններում. ԶատուլինՎերականգնվում են Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցին և Սրվեղի վանական համալիրը ԱրարատԲանկի հովանավորությամբ տեղի ունեցավ Հայկական ազգային փառատոնըԲրայան Մբեումոն տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ» «Նուբարաշեն» ՔԿՀ ծառայողները պայուսակի թաքստոցից հայտնաբերել են բջջային երկու հեռախոս2700 վկա հարցաքննվել է, Վազգեն Պողոսյանն է, մի քուր-ախպեր, մարդ ու կնիկ.Ծառուկյանը կդիմի Եվրադատարան Սպիտակում սանիտարահիգիենիկ խախտումների պատճառով կասեցվել է կաթնամթերքի արտադրությունըԱՄՆ-ում հրապարակվել են ավելի քան 230,000 էջ փաստաթղթեր` կապված Մարտին Լյութեր Քինգի uպանnւթյան հետԶՊՄԿ-ն հայկական ՏՏ ոլորտի արտադրանքի սպառողներից է և պատրաստ է փոխշահավետ համագործակցության․ Վարդան ՋհանյանԱնհրաժեշտության դեպքում նման գործողություններ կարող են կրկնվել. Թրամփը՝ Իրանի միջուկային օբյեկտներին hարվածելու մասինՀՀ-ում ավելի քան 860,000 քաղաքացուց միայն 82,000-ն է լրացրել հայտարարագիր՝ այն էլ պարտադրանքների և սպառնալիքների ֆոնին. Նաիրի ՍարգսյանԳազայում 1 օրում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 65 պաղեստինցի. Al JazeeraՍիրուշոն ընտանեկան հանգստից լուսանկարներ է հրապարակել
Ամենադիտված