Ինչ հանգամանքներում են 1993 թվականին հանդիպել Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը. Կառավարության պատասխանը
ՀասարակությունԻր վերջին հարցազրույցում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ անձամբ հանդիպել է 3 անգամ՝ նշելով, որ առաջին հանդիպումը կայացել է 1993 թվականին:
Analitik.am-ը դիմել է կառավարությանը՝ պարզելու համար, թե ինչ հանգամանքներում են 1993 թվականին հանդիպել ՀՀ երրորդ նախագահն ու Հայաստանի գործող վարչապետը:
Կառավարությունից որևէ ինֆորմացիա չեն տրամադրել նշյալ հանդիպման մասին՝ հորդորելով դիմել հայտարարության հեղինակին:
Մենք կփորձենք հարցի պատասխանը ստանալ նաև երրորդ նախագահի գրասենյակից: