Հայերեն


ՀՀ նախագահը չի ստորագրել ներկայացված օրենքները և դիմել է Սահմանադրական դատարան

Քաղաքականություն

ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել նախագահի ստորագրմանը ներկայացված «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքների մասին՝ նշելով, որ Հանրապետության նախագահը չի ստորագրել նշված օրենքներն ու համապատասխան իրավական հիմնավորումներով և փաստարկներով դիմել է Սահմանադրական դատարան՝ օրենքների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով:

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,  «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքները (այսուհետ՝ Օրենքներ) Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ստորագրմանն են ներկայացվել 2021թ. փետրվարի 4-ին: Օրենքները ուսումնասիրվել են Հանրապետության նախագահի աշխատակազմի և անկախ փորձագետների ու իրավաբանների կողմից:

Ըստ աղբյուրի՝ Հանրապետության նախագահը կարևորում է դատական համակարգի դերն ու նշանակությունը պետության կենսագործունեությունն ու հասարակության բնականոն կյանքն ապահովելու հարցում:

ՀՀ նախագահի աշխատակազմի համաձայն՝ իրավունքի գերակայության, օրինականության, օրենքի ու դատարանի առջև հավասարության և գործի արդարացի քննության սկզբունքների վրա հիմնված դատաքննության իրականացումը, անկախ և անաչառ դատարանի կողմից արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետներում գործերի քննության իրավունքի երաշխավորումը անհրաժեշտ պայմաններ են պետության և դատական համակարգի հանդեպ վստահության ամրապնդման, արդյունավետ արդարադատության իրականացման համար:

Նշվում է, որ օրենքների կիրառումը չպետք է խնդրահարույց լինի Սահմանադրությամբ ամրագրված՝ դատավորների անկախության ու անաչառության սկզբունքների պահպանման, արդարադատության իրականացմանը որևէ միջամտություն բացառելու տեսանկյունից:

«Օրենքների վերաբերյալ Հանրապետության նախագահի աշխատակազմի ուսումնասիրությունները և փորձագիտական կարծիքները հանգեցրել են այն եզրակացության, որ Օրենքներն առերևույթ խնդրահարույց են սահմանադրականության տեսանկյունից:

Հանրապետության նախագահը չի ստորագրել Օրենքներն ու համապատասխան իրավական հիմնավորումներով և փաստարկներով դիմել է Սահմանադրական դատարան՝ Օրենքների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով»,- ասվում է հայտարարության մեջ:

Խաչիկ Ասրյանի ջրբաժանը Արտարժույթի բարձրացումն ավելի շատ մանիպուլյատիվ բնույթ ունի. Տեսանյութ Արտակարգ դեպք. Կոտայքում Hyundai Sonata-ն մխրճվել է բեռնատարի կցորդիչի մեջ. կա վիրավոր«Իսկանդեր Մ»–ի բեկորները Շուշի են բերվել Սիրիայից. Դավիթ Շահնազարյան Պատերազմից մինչև գյուղացու խնդիրներ. հարցերը տարաբնույթ էին և կարևորԹասիկ գյուղի բնակչի որոնողական աշխատանքները անարդյունք դադարեցվել են Շուտով զոհեր են լինելու սահմանին, Թուրքիան Նիկոլին 130 մլն $ է տվել ընտրություններում հաղթելու համարՄայիսին կմեկնարկի «Ֆուտբոլը հանուն բարեկամության» սոցիալական ծրագրի նոր մրցաշրջանըԿառավարությունից են խնդրել, որ միջնորդեմ անհետ կորածների հարազատների և Փաշինյանի հանդիպմանը. Արտակ ԹովմասյանԴրամի փոխարժեքը փոփոխվել էՏավուշի մարզի Հաղթանակ համայնքում ֆուտբոլային եռուզեռ է. զոհված ազատամարտիկներին նվիրված 28-րդ հուշամրցաշարն էՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. եղանակային փոփոխություններ են սպասվումՏեսանյութ. Խաչիկ Ասրյանի՝ Ռազմական և Սոցիալական Հայաստան կառուցելու Ազգային Ծրագրի գլխավոր դրույթները. Մաս 7 (շարունակելի)Նիկոլ Փաշինյանը զինծառայողների ծնողներին ասել է՝ վստա՞հ եք, որ վաղը թուրքը Երևանում չի լինի Ադրբեջանից օգնություն են խնդրում Նիկոլ Փաշինյանից Ինչ է կատարվում սահմանամերձ դարձած Որոտանում ՀՀ Պաշտպանության նախարարության հայտարարությունը Պատերազմում մեղավորներին պատժելն իմ մնացած կյանքի գործն է. Միքայել Մինասյան Իլհամ Ալիևը կրակի հետ է խաղում. Այսօր նա հայտարարություն է արել՝ կարծես թե ինչ-որ բան հասկացնելով Ռուսաստանին Ես ո՛չ սև եմ, ո՛չ սպիտակ. Իմ գույնը մեր հողի գույնն է՝ Եռաբլուրի հողի գույնը Արտակարգ դեպք. Ասկերանի տներից մեկի ննջասենյակում տղամարդու դի է հայտնաբերվել բռնության հետքերովՉստացվեց այն, ինչի համար գնացել էինք և կա մեկ պատճառ. Սիմոն Մարտիրոսյան Ադրբեջանի նենգ ու ստոր քայլը Հաստատվել է նախադպրոցական հաստատությունների օրինակելի կանոնադրությունըՍերգեյ Լավրովի հայտարարությունը99 ձայն և հիացական արձագանք. Սյուզաննա Մելքոնյանի ելույթը ռուսական «Ну-ка, все вместе!» հաղորդման ժամանակ տպավորել է ժյուրիի անդամներին (տեսանյութ)Արդարադատության ընկալումներն՝ ըստ Խաչիկ ԱսրյանիՄեղավորները մեկը չեն, երկուսը, 10-ը չեն, դա լուրջ ցանկ է. Սամվել Բաբայանը պատերազմում պարտության մեղավորների մասինԹուրք բարձրաստիճան պաշտոնյաններն արտակարգ ռեժիմով թռել են Մոսկվա. Այսօր կարևոր բանակցություններ են լինելուՄուրադովի հայտարարության, ռազմագերիների վերադարձի և թեմայի շահարկումների մասին. Էդմոն ՄարուքյանՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի մամուլի ասուլիսը. ՈւղիղԴավթաշենում քաղաքացին ընկել է 4-րդ հարկիցՈղբերգական վթար է տեղի ունեցել. ՏեսանյութՀայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 510 դեպքԸստ երևույթին, որոշ ժամանակ անց, Խոջալուից էլ գնդացիրով կկրակեն Ասկերան- Ստեփանակերտ ճանապարհով անցնողներին և այդպես շարունակ. Բելլա ԼալայանՀադրութում զինծառայողների աճյունների որոնումներն արդյունք չեն տվելԱրտարժույթի բարձրացումն ավելի շատ մանիպուլյատիվ բնույթ ունիՍա հայերի ու ադրբեջանցիների միջև գրանցված 2-րդ միջադեպն է․ Մանրամասներ՝ Սարուշենում տեղի ունեցած միջադեպի մասինՄաս 7. Խաչիկ Ասրյանի՝ Ռազմական և Սոցիալական Հայաստան կառուցելու Ազգային Ծրագրի գլխավոր դրույթները (շարունակելի)«ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Երկար ժամանակով լույս չի լինելուՊատերազմի կարևոր պահերին շատ լուրջ ձախողումներ են եղել և մեղավորները պետք է պատժվենՈվ է Երևանում մահացած հայտնաբերված կնոջ գեներալ հայրն ու ինչ զենք է հայտնաբերվել նրա դիակի մոտ. ՌԻԱ Նովոստին մանրամասներ է հայտնումԱդրբեջանցիները կրակել են Սարուշեն գյուղի դաշտերում աշխատող գյուղացիների ուղղությամբԱպրիլի 10-ին, ժամը 23:26-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հրազդան քաղաքի Երևանյան խճուղում` տներից մեկին հարակից ավտոտնակում և կրպակում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆՆիկոլն այլևս փաստացի դավաճան է ու հայրենակործան․ Արտակ ԶաքարյանԱրցախից տեղեկացնում են. Խուճապի չմատնվելՄահացել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման ՆավասարդյանըՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 650, մահվան՝ 15 նոր դեպքԽոշոր ավտովթար Արարատի մարզումԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում
Ամենադիտված