Հայերեն


Սա համաշխարհային ավիացիայում արտառոց դեպք է. ում է պատկանել առևանգված օդանավը

Հասարակություն

Հայկական գրանցմամբ եւ համարանիշով «Բոինգ-737» ինքնաթիռի չարտոնված վայրէջքի ու հնարավոր առեւանգման մասին առաջինը բարձրաձայնել է օդաչու, ՀՀ առաջին մասնավոր «Ֆենիքս Ավիա» ավիաընկերության հիմնադիր, վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը։ «Հայկական ժամանակի» հետ զրույցում Ճաղարյանը մանրամասներ է ներկայացրել ինքնաթիռը շահագործող նորաստեղծ ավիաընկերության մասին, զրուցել ենք նաեւ թեմային առնչվող այլ հարցերի շուրջ․

— Պարոն Ճաղարյան, կխնդրեի ասել, թե ե՞րբ եք տեղեկացել օդանավի հետ կապված խնդրի մասին, եւ, եթե գաղտնիք չէ, ինչպե՞ս եք իմացել։

— Խնդրի մասին իմացել եմ կիրակի երեկոյան Արաբական Միացյալ Էմիրություններում աշխատող գործընկերներիցս մեկից։ Քանի որ ես Էմիրաթներում եմ աշխատել, ավիացիոն շուկայում բազմաթիվ գործընկերներ ունեմ։ Նրանցից մեկն ինձ ասաց, որ Էմիրաթներում լուրեր են տարածվել, թե հայկական օդանավ են առեւանգել, հարցրեց՝ ես ի՞նչ գիտեմ այդ մասին։ Հարցրի՝ ե՞րբ են առեւանգել, ասաց՝ այսօր (հեղ․՝ կիրակի)։ Ուսումնասիրելուց հետո հասկացա, որ խոսքը Fly Armenia ավիաընկերության տեխնիկական թռիչքի մասին է, որը Տալլինից պիտի գար Երեւան եւ հայտնվել է Թեհրանի օդանավակայանում։ Մինչեւ երկուշաբթի ես ձայն չէի հանում, սպասում էի․ Հայաստանի ավիացիոն իշխանությունները մի ռեակցիա պիտի տայի՞ն, չէ։ Սա համաշխարհային ավիացիայում արտառոց դեպք է: Կան հատուկ կարգավորումներ, որ եթե օդանավը նախանշված օդանավակայան չի հասնում, պլանավորված ժամանակից 30 րոպե հետո սկսվում են որոնողափրկարարական աշխատանքները։ Չեն կատարվել ո՛չ որոնողափրկարարական աշխատանքներ, ո՛չ էլ հայտարարություն է տարածվել օդանավի առեւանգման մասին։ Այսինքն՝ այստեղ (ՔԱԿ-ում) այնպիսի տպավորություն էր, որ ոչինչ չի եղել։

— Երբ հայտարարեցիք ինքնաթիռի հնարավոր առեւանգման մասին, դուք ֆեյսբուքյան ձեր էջում գրել էիք, որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի Կոմիտեն (ՔԱԿ) հեռագիր է ստացել Արաբական Միացյալ Էմիրությունների (Աբու Դաբի) Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից (GDCA), հայկական գրանցմամբ, EK-FAA համարանիշով «Բոինգ-737» օդանավի առեւանգման մասին: Այդ գրության մասին կոմիտեի՞ց էիք տեղեկացել։

— Այդ մասին Էմիրաթների իմ գործընկերներից էի իմացել ու գիտեմ, որ իրենք այդ առնչությամբ գրություն են ուղարկել կոմիտե։

— Այսինքն՝ հնարավո՞ր է, որ ՀՀ քաղավիացիայում իսկապես խնդրի մասին տեղյակ չեն եղել, թե՞ դա անհնար է, պարզապես հարկ են համարել լռել։

— Այ հենց սա է հարցը՝ օդանավը առեւանգվե՞լ է, թե՞ գնացել է ավիաընկերության նախատեսված պլանով։ Լավ, եթե գնացել է ավիաընկերության նախատեսված պլանով, ինչո՞ւ ավիացիոն իշխանությունները դրանից տեղյակ չեն եղել։ Եթե ավիացիոն իշխանությունները դրանից տեղյակ են եղել, ապա ինչո՞ւ իրենք առաջինը չեն զանգել միջազգային ավիացիոն ստրուկտուրաներին։ Ինչո՞ւ են հիմա անմեղսունակ հայտարարություններ անում, թե համապատասխան իրավասու մարմիններից այդպիսի տեղեկություն չեն ստացել։ Թող հիմա ասեն, թե ովքե՞ր են այդ իրավասու մարմինները։ Իրավասու մարմինները հենց իրենք են՝ Հայաստանի ավիացիոն իշխանությունները։ Հենց իրենք պիտի մեզ հայտնեին, հայտարարեին առեւանգման մասին կամ ժխտեին այդ փաստը։

— Իսկ տեղյա՞կ եք դեպի Տալլին թռիչքի նպատակների մասին։

— Օդանավը կատարել է տեխնիկական թռիչք։ Իմ տեղեկություններով՝ օդանավը վարձակալվել է լիտվական ընկերության կողմից, բայց գտնվել է (Էստոնիա) Տալինում: Այստեղ իրավական որեւէ խախտում չկա, սա չէ խնդիրը։

— Կոմիտեի երեկվա հայտարարության մեջ կարծես հատուկ շեշտվում էր, որ ինքնաթիռի օդաչուները օտարեկրացիներ են։ Այդ փաստը որեւէ կասկածի առիթ կարո՞ղ է տալ։

— Ես ուզում եմ հասկանալ, թե իրենք ինչի համար էին ընդհանրապես դա նշել։ Իրենք կարող էին նույնիսկ այդ օդաչուների կոշիկների չափը նշել, որը ոչինչ չէր տալու տվյալ իրավիճակում կամ կատարված գործողության շրջանակներում։ Եթե նրանք չընդգծեին, որ օդաչուները հայեր չեն եղել, շատերի մոտ հարց չէր առաջանա՝ բա էդ արտասահմանցուն ինչի՞ էին վարձել օդանավը բերելու համար։ ՀՀ-ում եւս համապատասխան օդաչուներ կան։ Ինչո՞ւ ՀՀ-ից չենք ուղարկել այդ օդանավը բերելու, գուցե հենց այն պատճառով, որ իրենք այդ բանը չէի՞ն անի։ Եվ մի բան էլ՝ ի՞նչ պայմաններով են օտարեկրացի օդաչուները իրավունք ստացել հայկական գրանցմամբ օդանավ վարելու։ Ես բազմիցս ասել եմ՝ քաղաքացիական ավիացիայի ոլորտը մեր ամենաձախողված ոլորտներից մեկն է, նրա մասին գրված միջազգային փաստաթղթերն ամեն ինչ ասում են։ Կա՛մ օդանավը նախօրոք նշված երթուղուց շեղվել է, կա՛մ չի շեղվել։ Եթե նախապես նշված երթուղուց չի շեղվել, նշանակում է՝ օդաչուները այստեղ կապ չունեն, ավիաընկերությունն է տվել այդ երթուղին, ասել է՝ Տալլինից քշի Թեհրան։ Իսկ եթե նախօրոք նշված երթուղուց շեղում են կատարել ինքնակամ, այս դեպքում թռիչքն ընկնում է առեւանգման տակ, որտեղ պատասխանատու են օդաչուները։ Այս երկու պարզ հարցերի պատասխանները կարող են տալ Հայաստանի քաղաքացիական ավիացիոն կոմիտեն ու Fly Armenia ավիաընկերությունը․ նրանք լռում են։

— Որպես ոլորտի մասնագետ՝ խնդրում եմ նշեք, թե մեր օրերում օդանավ առեւանգելն արդյո՞ք այդքան հեշտ է, եւ իրականում ի՞նչ կարող է եղած լինել։

— Ընդհանրապես նման բաներ տեղի են ունենում անկառավարելի ավիացիոն իշխանությունների շուկաներում։ Բացի դա՝ Fly Armenia ավիաընկերության բացվելու ժամանակ Փաշինյանը չլսեց իմ հորդորը, իմ բերած արգումենտները։ Դեռեւս 2019 թվականի սեպտեմբերի վերջին ես նրան տեղեկացրել եմ այս ավիաընկերությունը ղեկավարող անձի, ամբողջ աշխարհում նրա գործունեության մասին, թե քանի երկրի կողմից է հետախուզվում, ինչ կասկածելի կապերի մեջ է գտնվում։ Ընկերությունը նաեւ կասկածելի պայմաններում գրանցվեց, դա այն ժամանակ էր, երբ տեղական ընկերությունները խնդիրներ ունեին թռիչքների հետ կապված (հիմա էլ ունեն): Բազմաթիվ ռիսկեր կան, ընդհուպ մինչեւ այն, որ ընկերություն բացողը կարող է նաեւ բանկից գումար վերցնել օդանավը մնա բանկի վզին։

Հ.Գ. «Հայկական ժամանակը» օդանավի վերաբերյալ շրջանառվող լուրերի իսկությունը ճշտելու նպատակով հարցեր էր ուղղել Fly Armenia ավիաընկերությանը։ Fly Armenia-ից տեղեկացրին, որ տեղի ունեցածի առնչությամբ այժմ ընկերության կողմից կատարվում է քննություն։ Քննությանը չխոչընդոտելու պատճառաբանությամբ տրամադրել են միայն հետեւյալ տեղեկատվությունը․

«Fly Armenia ավիաընկերության վարձակալած՝ B737-300 (հայկական գրանցում՝ EK-FAA) օդանավի վրա ընթանում էին տեխնիկական աշխատանքներ Էստոնիայի Հանրապետության Տալլին քաղաքում, որից հետո՝ ս․թ․ փետրվարի 12-ից 22-ը ընկած ժամանակահատվածում, այն պետք է թռիչք կատարեր Ուկրաինայի Հանրապետության Հոստոմել օդանավակայան՝ շարունակելու տեխնիկական սպասարկումը»։

Ընկերությունից նաեւ տեղեկացնում են, որ փետրվարի 20-ին օդանավը թռել եւ անհայտ պատճառներով արտակարգ վայրէջք է կատարել։ Սակայն, թե որտեղ, չի նշվում։

Հավելյալ տեղեկացնում են, որ այս պահին ընկերության կողմից կատարվում է քննություն։ Կատարվածի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն ավիաընկերությունը կտրամադրի ավելի ուշ։

«Հայկական ժամանակը» հարցեր էր ուղղել նաեւ քաղաքացիական ավիացիայի կոմիտեին, սակայն դրանց պատասխանելու համար կոմիտեից պաշտոնական հարցում են պահանջել։

 
 
 
Ապագա անվտանգության երաշխիքները պետք է լինեն այնպիսի մակարդակի, որ Պուտինը, Մոսկվայում նստած, անգամ չմտածի Ուկրաինայի վրա hարձակվելու մասին. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարՁկան վերամշակման, քացախաթթվի շշալցման արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել էԻրանում ոստիկանության վրա զինված հարձակում է իրականացվել, կա 5 զոհ Վեյգան «Չելսիից» տեղափոխվեց «Վիլյառեալ» Օգոստոսի 22-ը Ծովակալ Իսակովի ծննդյան օրն է Մենք նրանց հետ հարաբերություններ կկառուցենք, դրան ենք միտված. Լուկաշենկոն՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին88-ամյա կնոջ տնից գողություն կատարած 61-ամյա տղամարդը հայտնաբերվել է Իսկ դուք գիտեք՝ որտե՞ղ են Երևանի ստորգետնյա գաղտնի թունելները․ «Գողություն հայկական ձևով» ֆիլմը գուցե պատասխանի ձեր այս հարցին Հունգարիա նավթի մատակարարումը դադարեցվել է «Дружба» գազատարի վրա hարձակման պատճառով. ՍիյարտոԱրցախից տեղահանված անձինք կազատվեն ՀՀ քաղաքացիություն ստանալու պետական տուրքի վճարիցՄաղթում եմ Ձեզ հաջողություններ Ձեր պետական գործունեության մեջ. Պուտինը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Մեհրիբան ԱլիևայինՌուս-ուկրաինական hակամարտության խաղաղ կարգավորման հարցում պարզություն կլինի առաջիկա 2 շաբաթվա ընթացքում. ԹրամփԹամարա Պետրոսյանի ֆոտոշարքը Կիպրոսից «Կախիչ օպերացիայից» մինչև պետական պարտք․ Նարեկ Կարապետյանը` կառավարության աշխատանքի մասինՔաղաքական լիդերը, ով սիրում է սեփական երկիրը և ժողովրդին, չպետք է վախենա սեփական ժողովրդին ճշմարտությունը ասելուց․ Մհեր ԱվետիսյանՆիկոլին պետք է, որ դավաճանություն անելիս իր դեմ կուտակումներ չլինեն. Հովհաննես Իշխանյան Ալիևի հանձնարարությունը միջամտությու՞ն է, թե՞ ոչ. Նաիրի Սարգսյան «Ուսանողական ամառ - 2025» -ի շրջանակում քաջարանցի ուսանողները այցելել էին ԶՊՄԿ Փաստաթուղթն ավելի շատ անորոշություններ է ստեղծել, քան որոշակիություններ․ այն որևէ խնդիր չի լուծել․ Նաիրի Սարգսյան Մոսկվան պատրաստ է որոշակի ճկունություն ցուցաբերել ուկրաինական կարգավորման հարցում. Լավրով Գազայում սովը որպես պատերազմի միջոց օգտագործելը ռազմական հանցագործություն է. ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում երկրաշարժ է տեղի ունեցել Միանձնյա իշխանական շահով` երկիրը պահում են պատերազմի սպառնալիքի տակ. Արմեն Մանվելյան Պետք է Երևանից դուրս գալ, գնալ մարզեր, սոցիալական խնդիրներ լուծել. Ավետիք Չալաբյան Էդմոն Մարուքյան․ Փաշինյանը չի բացառել արտահերթ ընտրությունները, պատճառները հստակ են Արամ Վարդևանյան․ «Կարապետյանի կալանքի երկարաձգման բողոքի մակագրումը անհասկանալիորեն ձգձգվում է» «Մարդիկ կարոտել էին ինձ ու Մոսոյին միասին տեսնելուն». Անի Երանյանը՝ «Քեզանից հետո» ֆիլմի մասին Աֆրիկան կարող է դառնալ «վերականգնվող էներգիայի գերտերություն» Փաշինյանը Մակունցին նոր պաշտոնի է պատրաստում Օգոստոսի 18-ից 21-ը Վայոց ձորում անցկացվեց «Հայաքվեի» ուսումնամարզական ճամբարըՓաշինյանը չի գնա արտահերթի՝ խմբակցության պահանջով Դավաճանության մեխանիկա. ինչպե՞ս նվազեցնել ՀՀ պաշտպանունակությունը YoSpace խմբի Yo պրոդուկտները ներկայացվել են Սևան Ստարտափ Սամմիթ 2025-ինՆիկո´լ, դու առուծախի մասնագետ ես, հողատու և դավաճան. քաղաքացի «Խաղաղության» դիմակով՝ դեպի նոր պատերազմ. ինչ խոստովանեց Փաշինյանը Քաջարանցի ուսանողները ծնողների աշխատավայրում էին` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Ալիևին խաղաղություն պետք չէ, նա այն որպես զիջում է ընկալում. Մենուա Սողոմոնյան Հայաստանում կա քրեաօլիգարխիա, այն պետք է քանդել. Արմեն Մանվելյան Դատական դեպարտամենտը արձագանքում է լրագրողների դժգոհություններին Շենգավիթի դատարանում Մեծ Բրիտանիայի բնակիչները գումար են վաստակում արևից շնորհիվ Tesla-ի նոր ծրագրի Ի՞նչ է իրականում կատարվում թիվ 109 մանկապարտեզում. Հայկ ԿոստանյանՆիկոլը ժպիտով, ուրախ` կապիտուլյացիա ստորագրեց Վաշինգտոնում. Արսեն Սարգսյան Ֆասթ Բանկը թողարկել է Visa Infinite պրեմիում դասի մետաղական քարտՈւշացած նախաձեռնություն արցախցիների կողմից «ՀայաՔվեի» երիտասարդական ծրագրի շրջանակում Վայոց ձորի «Արշակունի» ռազմամարզական ճամբարում մեկտեղվել են Արմավիրի մարզի տասնյակ պատանիներ ու երիտասարդներ Թորոսյանին նախարար կնշանակեն, բայց՝ պայմանով Դպրոցական գնումները՝ ավելի շահավետ․ Idram&IDBank Միլիարդներ ունեն, մեր թոշակը մի 5000-ով չեն ավելացնում. քաղաքացի Օվերչուկն իր հետ կոշտ զգուշացումներ է բերել Իշխանությունը կրկին ձախողել է հայտարարագրման համակարգը
Ամենադիտված