Հայերեն


«Զգեստս հատուկ այդ օրվա համար էր կարված». Էլեն Ազնավուրյանի և սիրելիի կազմակերպած խնջույքը անակնկալ նշանադրությունից մեկուկես ամիս անց

Life

Դերասանուհի Էլեն Ազնավուրյանի համար 2021 թվականի տարեմուտը հիշարժան է եղել: 2 տարի ընկերություն անելուց հետո Էլենի սիրելին՝ Բորիսը, Ամանորի գիշերը նրա համար անակնկալ նշանադրություն էր կազմակերպել: Զույգը եկեղեցում նշանադրվել էր, ստացել Աստծո օրհնությունը, բայց խնջույք չէր ունեցել:

Փետրվարի 14-ին Էլենն ու Բորիսը խնջույք են կազմակերպել նշանդրեքի առթիվ։ Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է նշանադրության մանրամասները և ասել, որ ի սկզբանե իրենց հարաբերությունները շատ լուրջ են եղել, նշանվելուց հետո առանձնապես ոչինչ չի փոխվել:

«Ամանորի գիշերը Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի էինք գնացել պատարագին մասնակցելու, սիրելիս անակնկալ մատուցեց ու եկեղեցում նշանադրության արարողություն եղավ: Բոլորը տեղյակ էին բացի ինձնից, ես միայն գիտեի, որ որոշելու ենք մեր նշանադրության օրը, մտքովս չէր անցնում, որ կնշանվենք: Իսկապես չէի սպասում, երբ քահանան՝ Տեր Զաքարիան, հարցրեց՝ պատրա՞ստ եմ դառնալ Բորիսի կինը, հուզմունքից ձախ ձեռքս մեկնեցի՝ մտածելով, որ ամուսնանում ենք: Շոկի մեջ էի, այդ ապրումներից մի քանի ժամ ուշքի չէի գալիս»,- ասաց նա և հավելեց, որ մատանին նշանածի մայրն էր ընտրել, բայց լրիվ իր սրտով է։

Էլենի խոսքով՝ որոշել են փետրվարի 14-ին իրենց հարազատների հետ հավաքվել և նշել առիթը։ «Այդ օրն այնքան լարված էի, որ գրեթե ոչինչ չկերա: Մատանի դնելու արարողություն այլևս չեղավ, ուղղակի հետաքրքիր օր ունեցանք: Ամեն ինչ ես էի կազմակերպել, տորթի ձևը, ոճն ինքս էի ընտրել, ես արագ կողմնորոշվում եմ, թե ինձ ինչ է պետք, բայց հետո տնտղում եմ՝ արժե՞, թե՞ ոչ: Հետաքրքիր է, որ երկար մտածելուց հետո հասկանում եմ՝ ճիշտ էի որոշել: Զգեստս ևս ես եմ ընտրել, հատուկ այդ օրվա համար էր կարված, սկզբում լրիվ այլ զգեստ էի ընտրել, բայց մտափոխվեցի: Ամեն ինչ շատ լավ անցավ, արտերկրից անսպասելի հյուրեր ունեցանք: Ծրագրում ենք այս տարի ամուսնանալ, բայց հարսանիքի օրը դեռ չենք որոշել»,- նշեց նա:

Էլենն ու Բորիսը ծանոթացել են 2 տարի առաջ իրենց ընդհանուր ընկերների միջոցով:

«Բորիսն ինձ դրանից մի քանի ամիս առաջ էր տեսել, որպես դերասանուհի ճանաչում էր: Նա անընդհատ ընդհանուր ընկերներ է փնտրել, որպեսզի մեզ ծանոթացնեն, բայց ասում էր՝ իբր պատահական է ամեն ինչ ստացվել։ Իրականում Բորիսի՝ իմ կյանքում հայտնվելուց հետո շատ բան է փոխվել, հիմա որոշումներ կայացնելու հարցում ավելի հասուն եմ: Նախկինում ազատ ժամանակս անկարևոր բաների վրա էի ծախսում, հիմա ավելի ճիշտ եմ հաշվարկում, ինչ-որ քայլ անելուց առաջ ավելի լուրջ եմ մտածում: Բորիսը չափազանց բարի է, թեև կողքից մտածում են՝ գոռոզ է, ինձ շատ է սիրում: Բորիսի մեջ առաջինն ինձ անմիջականությունը գրավեց, բայց սկզբում շատ պաշտոնական էր ինձ հետ շփվում: Ուղղակի զգացի, որ նա է այն միակը, ամեն ինչ անսպասելի եղավ»,- ընդգծեց Էլենը:

Դերասանուհին շեշտեց, որ սերն իր համար պարզությունը, ազնվությունն ու միմյանց հասկանալն է:

«Մեր շփման սկզբնական շրջանում վեճերն ավելի շատ էին, հիմա շատ բան է փոխվել: Որքան շատ ենք շփվում, այնքան միմյանց ավելի լավ ենք ճանաչում, վստահությունն ավելի է մեծանում, վեճերը քչանում են: Առաջինը Բորիսն է հաշտության քայլ է անում, չի թողնում, որ երկար նեղացած մնամ, մեր նեղանալը տևում է մաքսիմում կես ժամ»,- ասաց նա։

Էլենը նկատեց, որ միմյանց հաճախ են անակնկալներ մատուցում. «Այդ առումով շատ նման ենք: Այս պահին ինձ համար ամենալավ անակնկալն այն է, երբ Բորիսը Երևան է գալիս, ինձ նախապես չի ասում, որպեսզի անսպասելի լինի: Բորիսն ատամնաբույժ է, այս պահին Ստեփանավանում է աշխատում, հաճախ չենք տեսնվում: Ճիշտ է, բարդ է, բայց, փառք Աստծո, կան զույգեր, որոնք հազարավոր կիլոմետրերով հեռու են, բայց կարողանում են հարաբերությունները պահպանել: Մենք միմյանցից հեռու ենք ընդամենը 2 ժամով, պետք է գնահատել, ինչ ունես»:

Լուսանկարները՝ Միլ Հովսեփյանի

Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ Փաշինյանից Արևային մարտկոցներ կամ դիզելային գեներատորներ. ինչպե՞ս ապահովել էլեկտրաէներգիա, եթե ցանցի հաճախակի անջատումներ են լինումԵրեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք ՉալաբյանՓաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ» Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ» «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ» Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ» Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ» 24 ժամ ջուր չի լինելու Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ Ինչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ) Ոսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել․ Ոսկան Սարգսյան Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր՝ Տավուշի ամենակարևոր 4 կետերը․ Վանաձորը վերածվում է սահմանային գոտու Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցել Վանաձորում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի տեղակալի դին Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով«Երկար սպասված պատմական իրադարձություն»․ Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել Հրդեհ Ալաշկերտ գյուղում Մայիսի 15-ին ստորագրվելու է 4 գյուղերի հանձնման պայմանագիրը. պայմանավորվել են այսօր սահմանազատման համար հանդիպած կողմերը Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման` հանձնաժողովների 8-րդ նիստը Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով Հրդեհ՝ Ալաշկերտ գյուղումՊուտինն ու Ալիևը ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնեն Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը. shamshyan.comԵրբ կնշվի Վարդավառն այս տարիԵրևանում հնդիկ է անհետ կորել Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագան1 զոհ, 10 վիրավոր․ ՀՀ ոստիկանության հայտարարությունըԻնչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իսրայելը Իրանի ուղղությամբ հրթիռային հարվածներ է սկսել Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանՄյասնիկյան պողոտայում ուժեղ խցանում է․ շրջանցեք 7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում
Ամենադիտված