Հայերեն


Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունը

Քաղաքականություն

Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարություն է տարածել Հայաստանի ու Արցախի առջև ծառացած հետպատերազմյան ներքին և արտաքին մարտահրավերների, ՀՀ Զինված ուժերի հրամանատարության հայտարարության և ՀՀ վարչապետի արձագանքի առիթով ստեղծված իրադրության վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև.

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի ընթացքում անդրադարձ կատարելով արցախյան պատերազմին, Հայաստանի ու Արցախի առջև ծառացած հետպատերազմյան ներքին և արտաքին մարտահրավերներին, նաև համակողմանիորեն քննարկելով հայրենիքում տեղ գտնող զարգացումները, մասնավորապես փետրվարի 25-ին ՀՀ Զինված ուժերի հրամանատարության հայտարարության և ՀՀ վարչապետի արձագանքի առիթով ստեղծված դժվարին կացությունը՝ մեր խորը մտահոգությունն ենք արտահայտում՝

- պատերազմի հետևանքով հայրենիքում տիրող քաղաքական ծանր իրադրության առնչությամբ, որն օրեցօր խորացնում է տնտեսական, սոցիալական և հասարակական խնդիրները, էլ ավելի ծանրացնում բարոյահոգեբանական անկյալ վիճակը,

- առկա իրավիճակի հաղթահարման ուղղությամբ ՀՀ իշխանությունների կատարած քայլերի անարդյունավետության, հասարակական-քաղաքական կարևորագույն հարցերի վերաբերյալ խնդրահարույց դիրքորոշումների առնչությամբ, որոնք հանգեցնելու են նոր պառակտումների, առկա ներքին և արտաքին մարտահրավերների ահագնացման, հայրենիքի ապագայի հանդեպ անվստահության արմատավորման և արտագաղթի՝ լուրջ սպառնալիք դառնալով Հայաստանի անվտանգության և Արցախի հետագա վերականգնման ու առաջընթացի համար։

Անընդունելի ենք նկատում քաղաքական պայքարի շրջանակներում սերմանվող ատելությունը և անհանդուրժողականությունը, փոխադարձ անարգանքն ու հայհոյախոսությունը, քաղաքացիների զգացմունքների շահարկումը, ի հետևանս որոնց նաև երկրի հեղինակազրկումը միջազգային հանրության առջև։

Հորդորում ենք՝

- իրավապահ մարմիններին՝ զերծ մնալ խաղաղ ցույցերի և հավաքների ժամանակ բռնություններից և անհամաչափ ուժի կիրառությունից,

- մեր ժողովրդի զավակներին՝ պահպանել հանդարտություն, վարվել խոհեմությամբ, օրինահարգությամբ և ամենայն պատասխանատվությամբ՝ չդադարելով լինել նախանձախնդիր և հետևողական հայրենիքի շահերի պաշտպանության գործում։

Վերահաստատելով առկա կացության հանգուցալուծման շուրջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արտահայտած դիրքորոշումները և օրհասական վիճակի լրջագույն ցուցիչ դիտարկելով հայրենիքի անվտանգության երաշխավոր հանդիսացող Հայոց բանակի որդեգրած մտահոգ կեցվածքը՝ կոչ ենք անում Ազգային ժողովին և իշխանության մյուս կառույցներին՝ անհրաժեշտ հետևությունները անել և պատասխանատվության բարձր գիտակցությամբ գործել ի սեր հայրենիքի և ազգի՝ նոր հիասթափությունների չառաջնորդելու մեր ժողովրդին հայրենիքում և սփյուռքում։

Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին և ընդդիմադիր ուժերին՝ նպաստել համերաշխության հաստատմանը և խնդիրների հանգուցալուծումը փնտրել միմիայն համազգային ներուժի համախմբման մեջ՝ հեռու պահելով ժողովրդին հնարավոր բախումներից։

Նաև հորդորում ենք զգուշավորություն դրսևորել Հայոց բանակի և զորականների առնչությամբ գնահատականների հարցում և նպաստել մեր բանակի սրբազան առաքելության արգասավորմանը։

Ստեղծված իրավիճակում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պիտի շարունակի ամենայն ջանք ի գործ դնել լարված մթնոլորտի լիցքաթափման և ներհասարակական միասնականության ու համերաշխության վերականգնման ուղղությամբ։

Աղոթում ենք ճգնաժամի արժանապատիվ հաղթահարման համար՝ հայցելով Ամենողորմ Աստծուն Իր Սուրբ Աջի հովանու ներքո անվտանգ և խաղաղ պահել հայրենի մեր երկիրը և մեր ժողովրդին»։

Հանքային հորիզոնական աստիճանակարգը բարդ ինժեներական կառույց է, որը ապահովում է հանքի կայունությունը և տեխնիկայի շարժը․ ԶՊՄԿ Ցավից ատամները սեղմած` պայքարե´լ ու հաղթե´լ 2 բռնապետի հանդիպում՝ պոպուլիստի հետ. սա խաղաղության մասին չէ. միայն մենք ենք վնաս կրելու.Սողոմոնյան Բոլորիս պարտքն է հավերժ հիշել մեր զոհերին. Արսեն Գրիգորյան ՌԴ-ն աջակցում է Հայաստանին «Թրամփի ուղի» անվամբ տրանսպորտային միջանցք ստեղծելու հարցում. Օվերչուկ Շնորհակալության օրը «Բաղրամյան» մասնաճյուղում․ IDBank Վատիկանը ցանկանում է ամբողջությամբ անցնել արևային էներգիայի «Մեր ձևով» շարժումը չի համագործակցի նախկինների հետ՝ Փաշինյանին զրկելով քարոզչական թեզից Ադրբեջանը երբևէ իր ստանձնած որևէ պարտավորություն չի կատարել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի անունը մի տվեք, դա անեծք է այս հողին. քաղաքացի «Եվրադաշինքը»՝ փլուզման եզրին Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը՝ դատարանի վճռի և առաջիկա ծրագրերի մասին Փաշինյանը փորձում է փարատել Իրանի մտահոգությունները Տեղի ունեցածը բոլորովին տարբերվում է նրանից, ինչ ենթադրաբար պետք է տեղի ունենար. Իրանի ԱԳ նախարարը՝ «Թրամփի ուղու» մասին Նոր օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան․ ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Նաիրի Սարգսյան․ Վաշինգտոնի հռչակագիրը Հայաստանի համար տնտեսական հեռանկար չի բացում Սամվել Կարապետյանի գործը՝ իշխանության իրական դեմքի բացահայտում970 դոլար՝ աղբի տոպրակ հիշեցնող ինչ-որ բանի համար. Balenciaga-ի հերթական անհեթեթ առաջարկըԵվրահանձնաժողովը հույս ունի սեպտեմբերին համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթըՆուբարաշենի թռչնաբուծարանի մոտակա տարածքում ապօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվել710 նորահայտ հուշարձան ընդգրկվել է ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակումՀուլիսի 15-ի դրությամբ Ստեփանակերտից անհետացել են բոլոր 25 արձաններն ու կիսանդրիները, որոնք կանգնեցված էին նշանավոր անձանց հիշատակին. հայտարարությունԹմրամիջոցով փաթեթներ տեղադրող տղամարդիկ կալանավորվել են (տեսանյութ) Այո, կա առաջարկ, այս անգամ ամեն ինչ շատ լուրջ է. Սպերցյանը հաստատել է տրանսֆերային լուրերըBitcoin-ը սահմանել է նոր ռեկորդ Վաշինգտոնում ստորագրված հռչակագիրը, կյանքի կոչվելու դեպքում, շոշափելի օգուտներ է պարունակում նաև Իրանի և ՌԴ-ի համար. Փաշինյանը՝ Fox News-ինԺնևում չեղարկվել է հասարակական տրանսպորտի վճարը ՀԱՄԱՍ-ը պատրաստ է դուրս բերել իր մարտիկներին Գազայից Իսրայելի զորքերը հետ քաշելու դիմաց․ Al Arabiya«Ամենուր ինձ հետ լավաշ եմ տանում»․ Սիրուշո Որոշ երկրներում տեղական ինտերնետային վերահեռարձակողների պատճառով առաջացել են տեխնիկական խնդիրներ, որոնք պատճառ են դարձել «Կենտրոն» ՀԸ տարբերանշանի ներքո ցուցադրել ոչ հայկական արտադրանքԶելենսկին և Սթարմերը քննարկել են անվտանգության երաշխիքները Էդ ո՞ր հայ ոստիկանն է գնալու ադրբեջանցիների սադրանքը կանխելու. Մենուա Սողոմոնյան Յունիբանկը թողարկել է արտոնյալ բաժնետոմսեր՝ տարեկան 12% հաստատագրված շահութաբաժնով ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են կալանավորված Սերոբ Գասպարյանին «Թրամփի ճանապարհը» ևս մեկ փաստ է ազգային դավաճանության և սուվերեն տարածքների հակասահմանադրական զիջման մասին Իշխանությունները խուճապի մեջ են. «Մեր ձևով շարժումը» սպառնում է Փաշինյանի պաշտոնավարմանը Կոստեստի ՀԷԿ-ում կկառուցվեն լողացող արևային էլեկտրակայան և քամու էլեկտրակայան Նախապես ստորագրված, այսպես կոչված «խաղաղության համաձայնագրի» լիակատար իրականացումից հետո մենք կարող ենք ակնկալել Հայաստանի ինքնիշխանության հետագա քայքայում. Օսկանյան Կարո՞ղ է Հայաստանը կրկնել Գազայի ճակատագիրը. ոչ թե խաղաղություն, այլ սրացում Հայաստանի Հանրապետությունը վերածվել է բանկային օլիգարխիայի պահակախմբի. Հրայր ԿամենդատյանՍրանք մեր գլխին կարող են նոր պատերազմ բերել և դարձյալ մեղադրել այլոց. Արմեն Մանվելյան «Առաջին հայացքից սիրել եմ Նարինեին, գիտեի, որ իմ երեխաների մայրն է դառնալու»․ Ավո Ադամյան Ամերիկյան ապտակ՝ Փաշինյանի «ժողովրդավարության բաստիոնին» ՀՀ քաղաքացիները կազատվեն Օմանի մուտքի արտոնագրի պահանջից Team-ը առաջինը տարածաշրջանում կանջատի 2G-ն՝ փոխարինելով այն առաջադեմ տեխնոլոգիաներով․ գործում է նոր հեռախոսների տրամադրման հատուկ ծրագիրՔՊ-ն կարող է ընտրությունների գնալ դաշինքով Ադրբեջանից հնչող հայտարարությունները հակասում են հենց նախաստորագրված համաձայնագրի կետերին. ադրբեջանագետ ԱՄՆ դեսպան Քվինի այցը «Սպայկա» Ադրբեջանում զարգացնում են հանքարդյունաբերությունը, Հայաստանում՝ տապալում լսումները Ucom-ի ֆիքսված ցանցն արդեն գործում է Երևանի Սիլիկյան թաղամասում
Ամենադիտված