Հայերեն


Միայն Փաշինյանն ու Էրդողանն են սա որակում իբրև ռազմական հեղաշրջում, ստացվում է՝ այս իշխանությունն ամենաշատը ձեռնտու է թուրք-ադրբեջանական տանդեմին. Խոսրով Հարությունյան (տեսանյութ)

Քաղաքականություն

Ինչպե՞ս կարող է որևէ մեկն իրեն անվանել երկրի վարչապետ, երբ իր որոշումներով ամեն քայլափոխի նոր սպառնալիքներ է ավելացնում, ակնհայտորեն դավաճանում է իր երկրին․ արդյո՞ք որևէ մեկը, որը սեփական ժողովրդի առջև պատասխանատվության գիտակցում ունի, կարող էր մնալ այդ պաշտոնում: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ նախկին վարչապետ, ՀՀ ԱԺ նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը:

«ԱՄՆ Պետքարտուղարությունը հստակորեն հայտարարեց, որ Գլխավոր շտաբի կոչի մեջ հեղաշրջման որևէ նշույլ չկա։ Փաշինյանն ասում է, թե բանակն իբր գերազանցել է իրեն վերապահված սահմանադրական լիազորությունները։ ԶՈւ սրբազան պարտքն է մեր անվտանգության ապահովումը, և եթե բանակի հրամանատարությունը հայտարարում է, որ այսօրվա իշխանությունը պետք է հրաժարական տա, արձանագրում է, որ անվտանգության առաջնային սպառնալիքն այս իշխանությունն է»,- ասել է նախկին վարչապետը:

Ըստ Հարությունյանի՝ բանակը պարտավոր է իրացնել իր սահմանադրական պատասխանատվությունը՝ ապահովել մեր տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը. «Բանակի հայտարարությունը Սահմանադրության առջև իր պարտավորությունները կատարելու մասին է, իսկ մնացած զարգացումներն արդեն կարող են լինել քաղաքական։ ԳՇ-ն գործել է Սահմանադրությամբ իրեն տրված լիազորությունների շրջանակում։ Մեր պետականությունը խարսխված է այդ ինստիտուտի վրա, այսօր խոսքը բանակը փրկելու մասին է։ Հրապարակում հավաքված շատերն անկուսակցական են, նրանց մեկտեղել է պետականության գահավիժումը կասեցնելու գաղափարը, և առաջնային խնդիրը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է»:

Քաղաքական գործչի կարծիքով՝ ակնհայտ է, որ ծրագրված է Հայաստանը զրկել արտաքին սպառնալիքներին դիմագրավելու որևէ կարողությունից, այդ համատեքստում են նաև բանակի հասցեին հնչող սպառնալիքները. «26 տարում ԳՇ ընդամենը չորս պետ է փոխվել, վերջին երեք տարում՝ երեքը։ Սա նշանակում է կազմալուծել և կազմաքանդել բանակը։ ԳՇ-ի հայտարարության հիմնական իմաստն այն է, որ ռազմական դրության պայմաններում գործող իշխանությունը մեր անվտանգության գլխավոր սպառնալիքն է։ Բանակը հորդորում է նաև մյուս ուժային կառույցներին՝ հետևե՛ք մեր օրինակին, քանի որ մենք ուժ չենք կիրառելու»:

Խոսրով Հարությունյանի պնդմամբ՝ վարչապետն այլևս Հայաստանի և հայ ժողովրդի վաղվա օրվա հետ որևէ առնչություն չունի, նա ընդամենը ամեն գնով փորձում է երկարաձգել իր պաշտոնավարումը: «Մեր ուժայիններն ուսադիր ստանալիս ասում են՝ «Ծառայում եմ ՀՀ-ին», հետևաբար՝ բոլոր սպաները պետք է գիտակցեն իրենց անձնական պատասխանատվությունը մեր վաղվա օրվա և սեփական երեխաների առաջ։ Նիկոլ Փաշինյանն ու Էրդողանն են սա որակում իբրև ռազմական հեղաշրջում, պարզ է՝ ում է ձեռնտու այս իշխանությունը՝ միայն թուրք-ադրբեջանական տանդեմին։ Բոլորը պետք է միաբերան պահանջեն, որ նա հեռանա։ Համակարգից դուրս եկած սպաները կարող են բաց ճակատով քայլել քաղաքում, նրանց երեխաները կարող են ասել, որ իրենց հայրը երկրին ծառայություն է մատուցել»,- ամփոփել է Խոսրով Հարությունյանը:

Զովունիում` հոսանքի խափանում․ Արամ Աբրահամյանի գրառումըՄիջինացված աշխատավարձը բարձրանում է. Նաիրի ՍարգսյանՍամվել Կարապետյանի նման մարդ չկա․ առողջություն ու շուտափույթ բանտից թող դուրս գա․ հարցումԲարեգործական երեկո մանուկների համար Tashir Arena-ում՝ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ, իր 60-ամյակինՊարագլուխը հենց այս պահին Եռաբլուրի ապամոնտաժման անոնսն է անում․ Դավիթ ՍարգսյանԱՄՆ-ն օգտագործում է անավարտ միջուկային էլեկտրակայանը կանաչ էներգետիկայի համար Զելենսկին մեկնաբանել է ՌԴ-ի hարվածն Ուկրաինայում ադրբեջանական նավթամբարին «Միջազգային էներգետիկ կորպորացիա»-ն շնորհավորել է Սամվել Կարապետյանի 60֊ամյակը Մենք կգանք իշխանության և թույլ չենք տա «Զանգեզուրի միջանցքի» բացում. Ավետիք Չալաբյան ԶՊՄԿ-ի կողմից հովանավորվող «Սյունիք» ՖԱ մանկապատանեկան թիմերում պարապող սաների թիվը մոտենում է 1000-ի Այժմ մենք ունենք իրավիճակ, երբ պրակտիկան առաջ է անցել տեսությունից․ Հրայր Կամենդատյան «ՀայաՔվեի» խորհրդի հերթական նիստն այս անգամ Գավառ քաղաքում էր Հայ հասարակության մեծ մասը չի հավատում Ադրբեջանի հետ խաղաղության գաղափարին. Արմեն Խաչիկյան «Երբ աղջիկը իր ոլորտում կայանում է, սկսում են մեկնաբանել, որ ինչ-որ մեկի սիրուհին է». Էլեն Սաֆարյան Փաշինյանը փորձում է անլրջացնել քաղաքական հետապնդումները Շարունակել արարել ու նոր ներդրումներ կատարել Հայաստանում, իսկապես հերոսություն է հարկատուների կողմից․ Նաիրի Սարգսյան ՀՀ իշխանությունների ու Ադրբեջանի քաղաքականության մասին Եկեղեցու նկատմամբ. Արման Թաթոյանն ԱՄՆ-ում զեկույց է ներկայացրել Մեր երկիր կրկին ներթափանցում են տաք օդային հոսանքներ. Գագիկ Սուրենյան Արթուր Խաչենցը հարսանիքից հետո ֆոտոշարք է հրապարակել Ախուրյան խոշորացված համայնքի Գետք գյուղում կայացավ «Երիտասարդները հանուն երիտասարդների» միջոցառումը․ Հայաքվե Արա Մկրտչյանը վերանշանակվել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնում Գահը կհանձնվի ուրիշի. ինչ ցույց տվեց Նարեկ Կարապետյանի պատմած առակը Գազ չի լինի օգոստոսի 20-ին, 21-ին, 22-ին և 25-ին՝ հարյուրավոր հասցեներում Ռուս հետախույզներին ԱՄՆ-ից տեղափոխո՞ւմ են Հայաստան և Ադրբեջան Իրանի նախագահը գալիս է պատասխանների հետևից 30 տարվա քրտինքն ու արյունը սրանք գցեցին ջուրը. քաղաքացի Արցախի մասին խոսող ցանկացած հայի որակելու են որպես «խաղաղության թշնամի». Մենուա Սողոմոնյան Այս իշխանությունը մաս-մաս ծախում է մեր հայրենիքը. Ավետիք Չալաբյան «Սամվել Կարապետյանի 60-ամյա հոբելյանն է. նա 62 օր է՝ գտնվում է ապօրինի կալանքի տակ». Հայտարարություն Միջանցքը երբեք անվտանգություն չի երաշխավորելու. Հրայր Կամենդատյան Ողբերգական ավտովթար՝ Վայոց ձորի մարզում 10-ամյա տղան մաhացել է Հայաստան. ժողովրդավարությո՞ւն, թե՞ կառավարվող ճգնաժամ․ ինչ է թաքնված կալանքների ու պայմանագրերի հետևում Պատիվ ունեցա «ՀայաՔվե» անդամության վկայականներ հանձնել երեք տասնյակի մոտ պայքարի ընկերների, շատ արժանավոր և սիրելի մարդկանց․ Ավետիք Չալաբյան Ստոկհոլմի արբիտրի վճիռը պարտադիր է. կառավարությունը լռում է «Որ իմ ժողովուրդը համերաշխ լինի, երկիրը՝ բարեկեցիկ ու խաղաղ». Ռոզա Ծառուկյանի մաղթանքը՝ Աստվածածնի Վերափոխման տոնինCadillac Elevated Velocity: ապագայի շքեղ էլեկտրական ամենագնաց 10 մլն դոլար «Պապիկի» դիմաց. ինչպես թմրանյութերով պատահական վթարը բացահայտեց խոշոր նարկոկարտելի հետքըՋրհեղեղ Չինաստանում. 8 մարդ զոհվել է, 4-ը՝ անհետ կորել Կորեայի ձորի ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար Fox News-ը հրապարակել է Մելանյա Թրամփի՝ Պուտինին ուղղված նամակի բովանդակությունը2 ամսում Հայաստանում տեղի է ունենում 3 համերգ` շուրջ 22,000, 31,000 և 41,000 հանդիսատեսով. սա խաղաղության ցնծություն է. ՓաշինյանԱՄՆ-ում արևային էներգիան առաջին անգամ գերազանցել է քամու էներգիային Կենդանակերպի նշաններ. աստղաբանություն և նորաձևություն Այսօր Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնն է Ալյասկայում բանակցությունները մեզ մոտեցնում են անհրաժեշտ լուծումներին․ Պուտին Պուտինը պատերազմը դադարեցնելու մտադրություն չունի. Կալլաս Դու այնտեղ կանգնած էիր ինչպես պատանի երկրպագու. Առնոլդ Շվարցենեգերը քննադատել է ԹրամփինՈսկե գնդակ-2025․ Score90-ը թարմացրել է վարկանիշային աղյուսակը Կարեն Խաչանովը կդառնա Ռուսաստանի առաջին ռակետ Այսօր «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի նիստը զովաշունչ Գավառում էր․ Մենուա Սողոմոնյան
Ամենադիտված