«Ծանոթացեք, սկեսուրս է». Մարիամ Մելիքյանի լուսանկարը թուրք սկեսուրի հետ
LifeԱմուսնությունից հետո Թուրքիայում բնակություն հաստատած դերասանուհի Մարիամ Մելիքյանն Ինստագրամի իր էջի «Սթորի» բաժնում հարցուպատասխան է կազմակերպել, որի ժամանակ հետևորդներին առաջարկել է ասել ամսաթիվ, իսկ ինքը լուսանկար հրապարակի այդ օրվանից:
Առաջարկներից մեկին ի պատասխան՝ Մարիամը հրապարակել է սկեսուրի հետ լուսանկար և գրել. «Ծանոթացեք, սկեսուրս է»:
Նշենք, որ ավելի վաղ Tert.am Life-ի հետ զրույցում Մարիամն ասել էր, որ երկրորդ հղիության մասին իմանալուց հետո սկեսուրն այնպես էր ուրախացել, կարծես իր առաջին հղիությունը լիներ, իսկ երեխայի ծննդից հետո օգնել է իրեն փոքրիկ Ադելի խնամքի հարցում: