Հայերեն


Ադրբեջանից բենզի՞ն է ներկրվում. տնտեսագետը բենզինի գնաճի հիմնավորումներին չի հավատում

Տնտեսություն

Թադևոս Ավետիսյանի համոզմամբ, բացասական միտումը պայմանավորված է ՀՀ-ում վառելիքի շուկայի մենաշնորհացման բարձր աստիճանով։

 Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը վերլուծել է հայաստանյան բենզինի շուկայի 2020-2021թթ․ գնաճը և ներկայացրել իր հակափաստարկները ՏՄՊՊՀ-ի ընթացիկ ուսումնասիրության արդյունքներին:

 

Տնտեսագետը փաստում է, որ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2019թ-ի համեմատ 2020թ․ հունվարին և փետրվարին Հայաստանում բենզինի գներն աճել են համապատասխանաբար՝ 1,2 և 0,8 տոկոսներով՝ միաժամանակ փաստելով, որ այդ ժամանակահատվածում ՀՀ դրամի փոխարժեքը կայուն էր, իսկ միջազգային շուկաներում 2019թ․ վերջից արդեն արձանագրվում էր բենզինի գների էական նվազում։

«Հայաստանում բենզինի իրացման գնի նվազում արձանագրվեց էական ուշացումով՝ 2020թ․ մարտից և իր պիկին (-31,8 տոկոս) հասավ հունիսին։ Դրանից հետո յուրաքանչյուր ամիս՝ նախորդ ամսվա համեմատ, բենզինի գինը շարունակաբար աճել է՝ ի հեճուկս միջազգային շուկաներում արձանագրվող միտումների»,- փաստում է Ավետիսյանը:

Նա նաև նշում է, որ բենզինի շուկայի ուսումնասիրություն կատարելով, ՏՄՊՊՀ-ն դիտարկել է միայն 2020թ․ դեկտեմբեր և 2021թ․ հունվար ամիսներին բենզինի գների փոփոխությունները: Արդյունքում՝ խախտումներ չի հայտնաբերել, իսկ այդ ամիսների գնաճը պայմանավորել է ներկրվող բենզինի ձեռքբերման գների բարձրացմամբ և ՀՀ դրամի արժեզրկմամբ։

«Մասնավորապես պարզել են, որ ՌԴ-ից ձեռքբերվող բենզինի գինը նախորդ ամսվա համեմատ բարձրացել է 5 տոկոսով 2020թ․ դեկտեմբերին և 10 տոկոսով՝ 2021թ․ հունվարին։ 2020թ․ դեկտեմբերից մինչև 2021թ․ մարտն ընկած ժամանակահատվածում ՀՀ դրամն արժեզրկվել է շուրջ 4 տոկոսով»,- փաստում է Ավետիսյանը։

Այդուհանդերձ, նա նաև նշում է, որ բենզինի իրացման գինը 2020թ․ դեկտեմբերին նախորդ ամսվա համեմատ աճել է 4,1 տոկոսով, 2021թ․ հունվար-փետրվարին՝ 5,4 տոկոսով , մարտին՝ ևս շուրջ 10 տոկոսով։ Այսպիսով, նրա հաշվարկով, 2021թ․ բենզինի ներմուծման գնի աճը և ՀՀ դրամի արժեզրկումը միասին կազմել են շուրջ 14 տոկոս, մինչդեռ, Հայաստանում բենզինի գինն աճել է 15,4 տոկոսով։

Բենզինի հայաստանյան շուկայի նոր խաղացողն իջեցրել է գները. մրցակիցները դեռ լռում են

«Ստացվում է, որ ներքին շուկայում բենզինի իրացման գնի հնարավոր աճի գործոններին Հայաստանի ներքին շուկան արձագանքում է անմիջապես և ավելի չափով։ Նույն շուկան գնի նվազման իրական գործոններին արձագանքում է տևական ժամանակ ուշացումով, անհամեմատ պակաս չափերով և տևողությամբ»,- շեշտում է Ավետիսյանը։

Նրա համոզմամբ, այս բացասական միտումը պայմանավորված է ՀՀ-ում վառելիքի շուկայի մենաշնորհացման բարձր աստիճանով, երբ բենզին շարունակում են ներկրել ու իրացնել 3-4 կազմակերպություններ։

Այսպիսով, տնտեսագետ Ավետիսյանը ՏՄՊՊՀ-ի մեկաբանությունները ոչ առարկայական է համարում, իսկ այն, որ դրանք չեն ներառել 2020թ-ը՝ խնդրահարույց:

Բացի այդ, մասնագետը կարծում է, որ ՏՄՊՊՀ-ի կողմից ուսումնասիրության առարկա պետք է դառնա նաև 2021թ․ ի հայտ եկած մի նոր երևույթ. բենզինի շուկայում հիմնական խոշոր մատակարարներից մեկի սեփականատիրոջ փոփոխությունը, որն, ըստ նրա, հանգեցրել է ներքին շուկայում իրացման գների էական շեղումների։ Ավետիսյանի խոսքով, նոր սեփականատերը մյուսների համեմատ շուրջ 10 տոկոսով էժան գնով է վաճառում 92 օկտանային թվով բենզինը։

«Այս նոր երևույթը լիարժեք գնահատելու տեսանկյունից առաջանում են առարկայական առնվազն հետևյալ հարցերը․ Հայաստանում բենզինը հիմա վաճառվում է դենպինգո՞վ, թե՞ գերշահույթով։ Արդեն փոխվե՞լ է բենզինի ներկրման աշխարհագրությունը տարածաշրջանի ապաշրջափակմանն ու թշնամի հարևան երկրների հետ տնտեսական ինտեգրմանն ուղղված՝ իշխանական խմբակի հայտարարությունների ֆոնին։ Օրինակ՝ Ադրբեջանից ներկրվո՞ւմ է բենզին»,- հարցադրում է անում Թադևոս Ավետիսյանը:

Հիշեցնենք՝ մարտի 11-ին ՏՄՊՊՀ-ն ներկայացրել էր բենզինի ու դիզելային վառելիքի շուկայում կատարած ուսումնասիրության արդյունքները:

Իսկ ավելի վաղ՝ փետրվարի 18-ին հայտնի էր դարձել, որ գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Սիլ կոնցեռնը» ձեռք է բերել «ՌԱՆ ՕՅԼ»-ը:

Կոնցեռնի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում վստահեցրել էր, որ «Սիլ կոնցեռնը» Հայաստանում մենաշնորհ հաստատելու որևէ միտում չունի:

ՀՀ ՏՄՊՊՀ–ն էլ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել էր, որ նշված ընկերություններից դիմում չի ստացել համակենտրոնացման հայտարարագրման վերաբերյալ։ Սակայն եթե հանձնաժողովը պարզեր, որ նման անհրաժեշտություն կա, ապա իր նախաձեռնությամբ պետք է ուսումնասիրեր հարցը, ինչը, դատելով հաղորդագրությունից, արդեն արել է։

 

Հենրիխ Մխիթարյանը հրապարակում է կատարել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ի՞նչ եղանակ կլինի առաջիկա օրերին Վարդան Ղուկասյանի կոչով՝ ճանապարհին անվադողեր են այրել (տեսանյութ) Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել 24 ժամ ջուր չի լինի Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասին Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատելԼարված իրավիճակ՝ Կենտրոնում․ կան բերման ենթարկվածներ Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում` Թուրքիայի դեսպանատան մոտ Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութԱդրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի և այդ պայքարը առաջնորդում է Աստված Կիրանցում պայքարը շարունակվում է․ բնակիչները պնդում են՝ անհնար է խաղաղ ապրել ադրբեջանցիների հարևանությամբ Զոհաբերողն ու ժպիտը դեմքին զոհաբերվողը Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-ը Ախալքալաքում անցկացվել է պահանջատիրական ջահերով երթ (լուսանկարներ) ՈՒՂԻՂ. Տավուշում բողոքը շարունակվում է Օդի ջերմաստիճանը կբարձրանա. ինչ եղանակ կլինի Բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց Վարչապետը Ծիծեռնակաբերդի դեպքից հետո տիկնոջ հետ լուսանկար է հրապարակել Լիլիթ Մկրտչյանն ու Մարիամ Մկրտչյանը հաղթել են 5-րդ տուրում․ շախմատի ԵԱ Մահացել է Նիկոլայ ՀովհաննիսյանըՈՒՂԻՂ. Տավուշում իրադրությունը լարված է. Ոսկեպար-Կիրանց հատվածը փակ է Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում Խոշոր հրդեհ՝ ՀայաստանումԲախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիային Լարված իրավիճակ. ցուցարարներին բերման են ենթարկումՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրԱՄՆ նախագահ. Վերահաստատում ենք Մեծ Եղեռնը երբեք չմոռանալու մեր խոստումը Թուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների «Քո բոլոր ընկերները սա են նայում, Արփի ջան»․ Աննա Հակոբյանը՝ «Նիկո՛լ, ցեղասպան» վանկարկումների մասինԱնոմալ եղանակ. ձմեռը վերադարձել է Գերմանիա «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին Խոշոր վթար-հրդեհ՝ Գյումրիում. բախվել են «Mercedes»-ն ու «ГАЗель»-ը, մեքենաները վերածվել են մոխրակույտի «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումԱռաջ աչքերիս մեջ կյանք կար… Իրինա Այվազյանի գրառումը Գևորգ Մկրտչյանի հարսանիքի օրը
Ամենադիտված