Հայերեն


Սյունիքը կհայտնվի Ադրբեջանի կազմում առանց պատերազմի. Սյունիքի ճակատագիրը որոշում են Երևանում

Քաղաքականություն

2020 թվականի սեպտեմբերի 27-ին մեզ պարտադրված պատերազմը մի մեծ քաղաքական պրոյեկտի փոքր մասն էր. մի պրոյեկտի, որի հեռագնա նպատակը թրքախոս պետությունների ինտեգրումն է մեկ միասնական աշխարհաքաղաքական, տնտեսական մշակութային տարածքում, և այս համատեքստում պատերազմն Արցախում մղվեց նախ այն նպատակով, որ ճանապարհ բացվի Թուրքիայի համար դեպի Ադրբեջան, ապա՝ հաջորդ ճանապարհը բացվի դեպի Կասպից ծով, իսկ այդ ճանապարհներին միջանկյալ խնդիր է Հայաստանի չեզոքացումը։ 168 TV «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդադառնալով արցախյան վերջին պատերազմին, դա ծնող պատճառներին՝ ասաց ԱՐԱՐ հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։

Հարցին՝ հետևապես արցախյան պատերազմի այս պայմանավորված կամ պարտադրված ելքն այդ մեծ ծրագրի մի մասնի՞կն էր, Չալաբյանը պատասխանեց.

«Այս պատերազմն այդ մեծ շղթայի մի օղակն էր, իսկ պայմանավորվա՞ծ էր, թե՞ ոչ, ժամանակը ցույց կտա, և կտեսնենք, թե Հայաստանի և Արցախի ներսից շահագրգիռ ուժերը որքանո՞վ են աջակցել Թուրքիային և Ադրբեջանին և այս պատերազմը բերել այն ավարտին, որը մենք տեսանք։ Ես ենթադրում եմ, որ այդպիսի աջակցություն տեղի է ունեցել։

Իմ իմացած փաստերի որոշակի հաջորդականությունը դա է ցույց տալիս, դրանք չեն կարող պատահականություն լինել, ու բերեմ օրինակներ՝ 2020 թվականի սկզբին ընդունվեց ակտիվ պահեստազորի մասին օրենք, ՊՆ-ի հրաման կար ակտիվ պահեստազորի ստեղծման մասին, բայց հանկած գործող Կառավարությունը չֆինանսավորեց այդ ծրագիրը, իսկ այս պատերազմի խնդիրներից մեկը կապված էր հենց պահեստազորի հետ, որը լավ պատրաստված չէր։

Մեկ այլ օրինակ՝ ՀՀ-ում կային հատուկ 4 գնդեր, որոնք ստեղծվել էին նրա համար, որ պատերազմի ժամանակ պահեստազորը մոբիլիզացվի և դրվի այդ գնդերի սպայական կազմի ենթակայության տակ, սակայն հենց այս պատերազմից առաջ այդ 4 գնդերը ցրվել են։

Ցրվելու պատճառների վերաբերյալ իմ ենթադրությունը հետևյալն է՝ միտում է եղել։

Կամ՝ մեկ այլ օրինակ՝ մենք բոլորովին վերջերս ստացանք հնդկական պետական վարկով գնված հակահրթիռային ռադարներ, որը պետք է մինչև պատերազմը ստանայինք, սակայն, իմ տեղեկություններով, հենց այս իշխանությունների գործողությունների հետևանքով է, որ ստացանք ոչ թե պատերազմից առաջ, այլ՝ հետո»,- ասաց ԱՐԱՐ հիմնադրամի համահիմնադիրը։

Կա՞ արդյոք միտում Արցախի 80 տոկոսը կորցնելուց հետո էլ հիմա կորցնել նաև Սյունիքը, հատկապես, որ Ալիևը շարունակում է խոսել այն մասին, որ Զանգեզուրով անցնող տրանսպորտը, կապը, ենթակառուցվածքային նախագծերը կմիավորեն ամբողջ թյուրքական աշխարհը, ինչպես նաև լրացուցիչ հնարավորություններ կստեղծեն այլ երկրների, այդ թվում`Հայաստանի համար, իսկ Հայաստանից սա բացառող որևէ արձագանք չկա, Չալաբյանն արձագանքեց.

«Անկասկած, կա միտում։ Սյունիքն այսպիսի իշխանությունների պարագայում վտանգված է, որովհետև ծայրամասային է, փոքր բնակչությամբ, իսկ սահմաններ կան, որ գտնվում են Նախիջևանից և Լաչինից 25 կմ հեռավորության վրա, իսկ այդ տարածությունը կտրելն այսօրվա ռազմական տեխնիկայի դեպքում ընդհանրապես խնդիր չէ, ուստի պետք է հասկանալ՝ Սյունիքի ճակատագիրը որոշվում է ոչ այնքան Սյունիքում, որքան Երևանում։

Այս սահմանների պարագայում Սյունիքը 20-30 տարվա ընթացքում կհայտնվի Ադրբեջանի կազմում՝ առանց պատերազմի՝ սողացող էքսպանսիայի միջոցով։ Այն մարդիկ, որոնք ասում են, որ Սյունիքն անվտանգ է, իմ ասածը շատ լավ էլ հասկանում են, պարզապես չեն ասում, որովհետև շահ ունեն»,- ասաց նա։

Արդյոք Սյունիքն անվտանգ համարող իշխանությունն իր շահի համար կգնա՞ բանակցության, հարցին ի պատասխան՝ Չալաբյանը նկատեց.

«Ես չեմ բացառում, որ ոչ պաշտոնական խողովակներով այս իշխանությունը բանակցում է Թուրքիայի հետ։ Ավելին՝ ենթադրում եմ, որ դրա հավանականությունը գոյություն ունի, բայց չէ՞ որ Հայաստանը մի երկիր է, որտեղ իշխանությունը ձևավորվում է ընտրություններով։ Եթե առաջիկայում լինեն ընտրություններ, ապա այդ ընտրությունները պետք է վերածել հանրաքվեի՝ ուզո՞ւմ ենք դառնալ Թուրքիայի կցո՞րդ, թե՞ ուզում ենք մնալ անկախ երկիր, եթե ընտրում ենք երկրորդ տարբերակը, ապա այս ընտրություններին պետք է գնանք ու ձախողենք Հայաստանի թրքացման պլանը»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Հայաստանի թրքացումը կանխող մյուս այլ տարբերակներին, ապա Չալաբյանը որպես ելք դիտարկեց Թուրքիայի հետ խնդիրներ ունեցող պետությունների հետ մեր երկրի համագործակցության հեռանկարն ու հարաբերությունների խորացումը։

Նրա խոսքով՝ Թուրքիայի պես ագրեսիվ հարևանի հետ հարաբերություններ կառուցելու համար պետք է համագործակցել, օրինակ, Հնդկաստանի և Եգիպտոսի հետ։

«Հնդկաստանը շահագրգռված է ռազմական դաշտում մեզ աջակցել, իսկ այս երկիրն աշխարհի 10 խոշորագույն տնտեսություն ունեցող երկիրն է։ Մյուս կողմից՝ կա Թուրքիային ընդգծված հակադրվող 100 մլն բնակչություն ունեցող Եգիպտոս, որը Հայաստանի համար մշտապես եղել է բարեկամական երկիր, և հիմա պետք է այս երկրների հետ հարաբերություններ զարգացնենք»,- ասաց Չալաբյանը՝ ընդգծելով, որ թեև այդ հարաբերությունների հաստատման ընթացքում Ադրբեջանն ու Թուրքիան փորձելու են խոչընդոտել, բայց խոշոր հաշվով արգելել չեն կարող։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Հայաստանը կարևորում է հայ-սիրիական բազմոլորտ համագործակցության խորացումը. ՀՀ նախագահ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Բարեղամ Հարությունյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներ Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելու ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Ինչպես Աննա Հակոբյանը հայտնվեց ժողովրդի մեջ. Ոստիկանությո՞ւն, թե՞ «Յաշմա», Ալիևի նոր պահանջը Միգրանտները Ռուսաստանին չեն օգնի, այլ մոտեցումներ են պետք․ Պուտին Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք է ներկայացվել՝ խուլիգանություն կատարելու համար Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է. ՆԳՆ Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՄանրամասներ՝ Տավուշում ականի պայթյունից վնասվածք ստացած զինվորի առողջական վիճակիցՀաջորդ եռամսյակում մեր վճարած հարկերը մի քանի անգամ կգերազանցեն առաջին եռամսյակի հարկերը. ԶՊՄԿԱրշակունյաց պողոտայում մեծ խցանում է առաջացել (տեսանյութ)Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուցՔաղաքացիները ստուգում են մեքենաները, որպեսզի բացահայտեն ականազերծող սակրավորներին և թույլ չտան մուտք գործել տարածք (տեսանյութ)Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերի գներն այս պահինԼա լիգայի հանդիպումները կարող են անցկացվել նաև այլ երկրներում. Խավիեր ՏեբասԱպրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյունԽոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՕկուպացված Արցախում մինչև 2026-ի վերջ մոտ 40 000 ադրբեջանցի կբնակեցվիԲերման ենթարկվածների թիվը՝ 17:00-ի դրությամբԿոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Նոյեմբերյանում բերման ենթարկված անձանց տեսակցելու Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԿարևոր՝ բնակարան ձեռք բերել ցանկացող քաղաքացիների համարՏավուշում ոստիկանները «պատ» են կազմել, ուժ կիրառելով բացեցին ճանապարհը (տեսանյութ) Մարտունեցիները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը Տավուշում ճանապարհ էին փակել․ կալանավորված կա Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Թեժ իրավիճակ Տիգրանաշենում Երևան-Մեղրի ավտոճանապարհը Տիգրանաշենի հատվածում փակ է
Ամենադիտված