«Նուրբ». Աննա Դովլաթյանը՝ հմայիչ կերպարում
LifeԴերասանուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։
Իր միկրոբլոգում տեղադրված լուսանկարում Աննան պատկերված է՝ վարդերի փունջը ձեռքին։ Դերասան Դավիթ Աղաջանյանի կինը սպիտակ բլուզ է կրում ու արձակել է մազերը։ Աննան բնական շպար է ընտրել, իսկ մեկնաբանություններում գրել է. «Գեղեցիկ օր է՝ ձեր երազանքների հետեւից գնալու համար»։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դրական խոսքեր գրել․ «Որքան նուրբ ես»։
Ավելի վաղ Աննան ընտանեկան ֆոտոշարք էր ներկայացրել։ Հայկական շոու-բիզնեսի ամենագեղեցիկ զույգերից մեկը՝ Աննան ու ամուսինը՝ դերասան Դավիթ Աղաջանյանը, կադրերում ջերմ գրկախառնված էին։ Աննան ծաղկային պրինտով զգեստ էր ընտրել ու հավաքել մազերը։ Երիտասարդ մայրիկը լուսանկարը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները նրան դրական խոսքեր էին ուղղել. «Ամենագեղեցիկ զույգ»։