Հայերեն


Թուրքական լոլիկի փոխարեն՝ իրանական․ գյուղացիներն օգնություն են խնդրում իշխանությունից

Տնտեսություն

Թուրքական բանջարեղենի փոխարեն մեծ ծավալով իրանական բանջարեղեն է սկսել մատակարարվել Հայաստան։ Այն շուկայում ավելի էժան է վաճառվում, քանի որ աճեցվում է Իրանի հարավային շրջաններում՝ առանց ջերմոցների ու գազի (ի տարբերութուն հայկականի)։

Հայաստան թուրքական լոլիկ այլևս չի ներմուծվում, դրա փոխարեն հանրապետություն ակտիվորեն սկսել են լոլիկ մատակարարել Իրանից։

2021 թվականի հունվարի 1-ից թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստան արգելվել է։ Շուկայի մասնակիցների խոսքով` իրենք տեղեկություն չունեն, որ թուրքական ջերմոցային բանջարեղենը ներմուծվում է ապօրինի ճանապարհով։

«Մենք նման տեղեկություն չունենք, նման որևէ բանի մասին չեմ լսել։ Նույնիսկ եթե այդ լոլիկները ձևակերպեն որպես ոչ թուրքական, այլ ասենք, վրացական, ապրանքի ծագումը միևնույնն է` շատ հեշտ է պարզել։ Այդ մասին գիտեն և՛ մաքսային ծառայության աշխատակիցները, և բուսասանիտարական վերահսկողություն իրականացնողները», - Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց «Սպայկա» ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը։

Ամռանը հայկական միրգն ու բանջարեղենը բավականին էժան է, որպեսզի մրցի ներմուծածի հետ։ Սակայն գարնանը մրցակցությունը սրվում է։ Այդ ժամանակահատվածում շուկայում վաճառվում է ոչ թե դաշտային, այլ ջերմոցային բանջարեղեն։ Իսկ Թուրքիայում և Իրանում դրանք աճեցնելն ավելի էժան է, քանի որ այդ երկրների հարավային շրջաններում նույնիսկ ձմռանը կարելի է բանջարեղեն աճեցնել դաշտերում, առանց ջերմոցների և ջեռուցման ծախսերի։

Հայկական լոլիկներ. արխիվային լուսանկար

Նախկինում թուրքական ջերմոցային բանջարեղենը «գցում» էր հայկականի գինը (առավել ևս, որ ներկրողերը միշտ չէ, որ վճարում էին սահմանված մաքսատուրքերը)։ Այժմ դրա տեղը սկսում է զբաղեցնել իրանական բանջարեղենը։ Բոլոր տուրքերը վճարվում են, սակայն նույնիսկ այդ պարագայում դրանք այնքան էժան են, որ բոլոր վճարներով ու տեղափոխման ծախսերով հանդերձ, տեղականից 30-40% էժան են ստացվում։

Մեղրիում՝ Հայաստան մուտք գործելիս, իրանական լոլիկի 1 կիլոգրամը կարող է մոտ 200 դրամ արժենալ, ինչն անհավանական էժան է հայկական ջերմոցային բանջարեղենի համար։ Նույնիսկ մաքսատուրքերն ու տեղափոխման ծախսերը վճարելով՝ մեծածախ վաճառքի շուկաներում դրանց գինը մոտ 400 դրամ է։ Ընդ որում, դրանց որակը ևս չի զիջում։

«Մեյմանդարի շուկայում (Հովտաշատ գյուղ, – խմբ․) դրանք այդքան արժեն։ Մեր գյուղացին նման գին պարզապես չի կարող ստանալ։ Ստիպված էժանացնում են ապրանքը, իսկ այդ պարագայում գազի պարտքերը մարելը դժվարանում է», - Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ջերմատնային ասոցիացիայի նախագահ Պողոս Գևորգյանը։

Նույնիսկ գազի իջեցված սակագինը, որից օգտվում են ջերմոցատերերը, նրանց թույլ չի տալիս ազատ մրցակցել իրանական ներմուծման հետ, հավելեց նա։

Արդյունքում ջերմոցային խոշոր տնտեսություններն ավելի թանկ լոլիկը Ռուսաստան են ուղարկում, իսկ միջինն ու էժանները` վաճառում Հայաստանում, ու այդպիսի բերքը ստիպված պետք է մրցակցի ներմուծածի հետ։

Լոլիկ

Հայաստանի մասշտաբով ներմուծվող բանջարեղենի ծավալներն այդքան էլ քիչ չեն․ հունվար-փետրվարին հանրապետություն շուրջ 200 տոննա լոլիկ է ներկրվել, վարունգ՝ 400 տոննայից մի փոքր ավել, սմբուկ և պղպեղ՝ ևս մի քանի տասնյակ տոննա։ Ավելին, ներկրվող բանջարեղենը «գցում» է տեղական ջերմոցային բանջարեղենի գինը շուկայում և տեղի ջերմոցատերերին ստիպում աշխատել նվազագույն եկամտով կամ էլ ընդհանրապես եկամուտ չունենալ։

Ջերմատնային ասոցիացիան և Ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը աջակցության գրավոր խնդրանքով որոշել են դիմել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին։ 

«Մեր նպատակը տեղի գյուղացիներին պաշտպանելն է։ Վտանգ կա, որ նման բարդ պայմաններում գյուղատնտեսությամբ զբաղվելը կարող է շահավետ չլինել, և ջերմոցները կսկսեն փակվել։ Բայց չէ՞ որ դրանք աշխատատեղեր են ստեղծում և՛ նույն գյուղացու, և՛ շատ դեպքերում` նրանց համագյուղացիների, նրանց հարևանների համար։ Ի վերջո, դա պարենամթերքի սեփական արտադրություն է։ Որքան այն քիչ է, այնքան պակաս ինքնաբավ է երկիրը, և մենք ենք խոցելի», - Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց ՀՀ ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Հասմիկ Ջհանգիրյանը։

Նախարարի անունով նամակը մտադիր են ուղարկել առաջիկայում։

 

Հայաստանը կարևորում է հայ-սիրիական բազմոլորտ համագործակցության խորացումը. ՀՀ նախագահ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Բարեղամ Հարությունյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներ Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելու ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Ինչպես Աննա Հակոբյանը հայտնվեց ժողովրդի մեջ. Ոստիկանությո՞ւն, թե՞ «Յաշմա», Ալիևի նոր պահանջը Միգրանտները Ռուսաստանին չեն օգնի, այլ մոտեցումներ են պետք․ Պուտին Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք է ներկայացվել՝ խուլիգանություն կատարելու համար Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է. ՆԳՆ Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՄանրամասներ՝ Տավուշում ականի պայթյունից վնասվածք ստացած զինվորի առողջական վիճակիցՀաջորդ եռամսյակում մեր վճարած հարկերը մի քանի անգամ կգերազանցեն առաջին եռամսյակի հարկերը. ԶՊՄԿԱրշակունյաց պողոտայում մեծ խցանում է առաջացել (տեսանյութ)Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուցՔաղաքացիները ստուգում են մեքենաները, որպեսզի բացահայտեն ականազերծող սակրավորներին և թույլ չտան մուտք գործել տարածք (տեսանյութ)Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերի գներն այս պահինԼա լիգայի հանդիպումները կարող են անցկացվել նաև այլ երկրներում. Խավիեր ՏեբասԱպրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյունԽոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՕկուպացված Արցախում մինչև 2026-ի վերջ մոտ 40 000 ադրբեջանցի կբնակեցվիԲերման ենթարկվածների թիվը՝ 17:00-ի դրությամբԿոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Նոյեմբերյանում բերման ենթարկված անձանց տեսակցելու Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԿարևոր՝ բնակարան ձեռք բերել ցանկացող քաղաքացիների համարՏավուշում ոստիկանները «պատ» են կազմել, ուժ կիրառելով բացեցին ճանապարհը (տեսանյութ) Մարտունեցիները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը Տավուշում ճանապարհ էին փակել․ կալանավորված կա Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Թեժ իրավիճակ Տիգրանաշենում Երևան-Մեղրի ավտոճանապարհը Տիգրանաշենի հատվածում փակ է
Ամենադիտված