Հայերեն


ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի կուրսանտները«Եսթեր, բա քեզ պե՞տք էր». ռազմական համալսարանի կուրսանտ աղջիկները կոտրում են կարծրատիպեր

Հասարակություն

Պրոֆեսիոնալ զինվորական դառնալն անսովոր ընտրություն է կնոջ համար։ Աղջիկները Sputnik Արմենիային պատմել են, թե ինչու են ընտրել մարշալ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանն ու ինչ դժվարությունների են բախվել։

ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում նաև աղջիկներ են սովորում։ Նրանք բոլորը Հայաստանի մարզերից են․ ուսումնական մասնաշենքում մշտապես տարբեր բարբառներ են հնչում։ Այս աղջիկները զինվորական համազգեստը գերադասում են շրջազգեստներից, իսկ զինվորական կոշիկները՝ բարձրակրունկներից։ Նրանք չեն սիրում շպարվել, ամենահասարակ սանրվածքներն են անում, իսկ լավագույն զարդը համարում են զինվորական գլխարկները։ Նրանք կարողանում են պատրաստվել ընդամենը տասը րոպեում և ավելի հաճախ հակաօդային պաշտպանության համակարգեր ու անօդաչու թռչող սարքերի մասին են խոսում, քան աղջկական թեմաների։

ՀՕՊ ապագա հրամանատարը, կամ գերազանցիկը` Գյումրիից

Курсантка Военно-авиационного института министерства обороны РА имени маршала Арменака Ханферянца Григорян Гоар
 
Գոհար Գրիգորյան

Գոհար Գրիգորյանը մանկուց առանձնակի վերաբերմունք է ունեցել զինվորական համազգեստի հանդեպ։ Նրա ծնողները լուրջ չէին վերաբերվում բանակում ծառայելու նրա ցանկությանը, և երբ զինղեկի խորհրդով նա որոշեց ռազմական ավիացիոն ինստիտուտ ընդունվել, նրանք ոչ միայն զարմացած էին, այլև ցնցված։ Հայրը կտրականապես դեմ էր արտահայտվում, իսկ մայրը որոշեց դստերն ընտրության ազատություն տալ։ Հիմա արդեն բոլոր հարազատները հպարտանում են նրանով, իսկ երբ հեռուստատեսությամբ տեսել են նրա երդման արարողությունը, մայրն անդադար զանգեր ու շնորհավորանքներ է ստացել։

Գոհարը միակ աղջիկն է կուրսի 30 տղաների մեջ։ Բարեբախտաբար, համալսարանում չեն տառապում «բանակը կնոջ տեղը չէ» կարծրատիպից, և նրա համար հեշտ է եղել մերվել տղաների կոլեկտիվին։ Բայց Գոհարն իր սեռն արտոնություն չի համարում․ կուրսում բոլորից լավ է սովորում և որևէ բացթողում չի հանդուրժում։ Տղաները գնահատում են դա և ջենտլմենի պես են վերաբերվում նրան։

-Կանանց տոներին ծաղիկներ նվիրո՞ւմ են։

-Այո, միշտ։

-Իսկ դո՞ւ` հունվարի 28-ին։

-Դա նաև իմ տոնն է, բայց այո, փորձում եմ հետ չմնալ նրանցից։

-Չե՞ս նեղանում, երբ տղաները երեկույթ են կազմակերպում և չեն հրավիրում քեզ։

-Չէ, մենք էլ աղջիկներով ենք երկույթներ կազմակերպում ու նրանց չենք հրավիրում։

Курсантка Военно-авиационного института министерства обороны РА имени маршала Арменака Ханферянца Григорян Гоар
 
Գոհար Գրիգորյան

Աղջիկը խոստովանում է, որ երազում էր ԱԹՍ-ներ ղեկավարել, բայց միայն պատերազմից հետո գիտակցեց, թե որքան բարդ և կարևոր մասնագիտություն է ընտրել։ Հիմա նա ծրագրում է դառնալ ՀՕՊ լավագույն հրամանատարներից մեկը, և եթե պատերազմը կրկնվի, պատրաստ է լավագույնս ցուցադրել իր ունակությունները։ Գոհարը վստահ է, որ բանակում պետք է շատ կանայք լինեն, քանի որ նրանք ավելի կարգապահ են և դրական են ազդում ստորաբաժանումների մթնոլորտի վրա։

«Այն կուրսերում, որտեղ աղջիկներ չկան, տղաները պակաս կարգապահ են։ Մերում ամեն ինչ ուրիշ է։ Եթե շատ աղջիկներ լինեին, մթնոլորտը շատ ավելի լավը կլիներ»,-ասում է նա։

Գոհարը հաստատ որոշել է նվիրվել ռազմական գործին, և կրթությունն ավարտելուց հետո ծառայելու է Զինված ուժերում։ Նա հույս ունի, որ իր ապագա ընտրյալը նույնպես զինվորական կլինի, և ինքը երբեք ստիպված չի լինի ընտրել զինված ուժերի և ընտանիքի միջև։

Ապագա օպերատորը, կամ համեստ աղջիկն Իջևանից

 
 
Եսթեր Կիրակոսյան

Եսթեր Կիրակոսյանն ինստիտուտի առաջին կուրսում է սովորում, ապագա օպերատոր է։ Աղջիկը երազում էր ուսուցչուհի դառնալ, բայց 2020թ․-ի ամռանը Տավուշում՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացումից հետո որոշեց ծառայել զինված ուժերում։ Նրա ծնողները դեմ չէին, հակառակը՝ ողջունեցին նրա որոշումը և հպարտանում են նրանով։ Աղջիկը մտածում էր ռազմական օդաչու դառնալու մասին, բայց մի շարք հանգամանքների բերումով չստացվեց։ Նա ընտրեց օպերատորի մասնագիտությունը։

«Ուսման ամենասկզբում երբեմն շարքի մեջ կանգնած մտածում էի․ «Եսթեր, բա քեզ պե՞տք էր», բայց պատերազմից հետո այդ միտքը լրիվ հեռացավ։ Հիմա հասկանում եմ, որ բանակն իմ տեղն է, և ես ուզում եմ լավագույն մասնագետներից մեկը դառնալ, օգնել եղբայրներիս, եթե կարիքը լինի»,-նշում է աղջիկը։

Курсантка Военно-авиационного института министерства обороны РА имени маршала Арменака Ханферянца Киракосян Естер
 
Եսթեր Կիրակոսյան

Հավասարություն, եղբայրություն և արդարություն․ սա է նրա նշանաբանը։ Նա զինված ուժերում հավասար իրավունքների կողմնակից է և երբեք խտրականության չի բախվել։ Կուրսի տղաներն անմիջապես հասկացել են նրան և ընկերացել հետը։ Աղջիկն ինքը վստահ է՝ բանակին կարգապահ և աշխատասեր կանայք են պետք, իսկ թույլերի և անզորների համար բանակում տեղ չկա։ Եթե աղջիկը եկել է բանակ, ապա պետք է ներդնի ամեն ինչ և իր ոլորտի լավագույն մասնագետը դառնա։

Դրա հետ մեկտեղ Եսթերը վստահ է, որ երբեմն պետք է հանել զինվորական համազգեստը, տնային շորեր հագնել և ժամանակ անցկացնել քաղաքացիական ընկերների հետ։ Նա մտադիր է կյանքը բանակին նվիրել, բայց պարտադիր չի համարում, որ ապագա ամուսինը զինվորական լինի։

Ապագա կապավորը, կամ գեղեցկուհին` Արմավիրից

Курсантка Военно-авиационного института министерства обороны РА имени маршала Арменака Ханферянца Ованнисян Гаяне
 
Գայանե Հովհաննիսյան

Գայանե Հովհաննիսյանը նույնպես առաջին կուրսեցի է։ Նա նախկին զինվորականի դուստր է։ Գայանեին լավ ծանոթ են բոլոր դժվարությունները, որոնց բախվում են զինվորականների ընտանիքները, բայց չնայած դրան, նա որոշել է ծառայել զինված ուժերում՝ ընտրելով կապավորի մասնագիտությունը։ Հայրը դեմ էր այդ ընտրությանը, բայց ստիպված է եղել հաշտվել դստեր որոշման հետ։ Իսկ մայրը մինչև հիմա հույս ունի, որ աղջիկը կմտափոխվի և կնոջն ավելի ավելի հարմար մասնագիտություն կընտրի։

«Չէի կարողանում կողմնորոշվել կապի և ՀՕՊ-ի միջև, բայց մի քիչ մտածեցի և հասկացա, որ կապը զինված ուժերում արյունատար անոթների դեր է խաղում, առանց դա ցանկացած գործողություն անհաջողության է դատապարտված»,-ասում է նա։

Курсантка Военно-авиационного института министерства обороны РА имени маршала Арменака Ханферянца Ованнисян Гаяне
 
Գայանե Հովհաննիսյան

Գայանեի  կուրսում երեք աղջիկ կա։ Սկզբում նրանց համար մի քիչ բարդ էր տղաների հետ հարաբերություններ կառուցելը, բայց հետզհետե աղջիկներն իրենց ցույց տվեցին, և երիտասարդները ստիպված էին նրանց հավասարը հավասարի պես ընդունել։ Աղջիկը վստահ է, որ ինքն ու համակուրսեցի աղջիկները լավ են ազդում տղաների և նրանց վարքի վրա․ տղաներն ավելի զուսպ են դառնում։

Մոնթե Մելքոնյան ռազմաուսումնական վարժարանի սաները
 

«Առաջ տղաների հետ մրցակցություն կար, բայց հիմա մի ընտանիք ենք դարձել և ուրախանում ենք միմյանց հաջողություններով։ Դա շատ կարևոր է, հատկապես կապավորի համար»,-նշեց նա։

Աղջիկը հույս ունի, որ կկարողանա ցուցաբերել իր ունակություններն ու բանակին օգտակար կլինի ցանկացած պարագայում։ Նա չի թաքցնում, որ պարտված պատերազմից հետո ավելի նպատակասլաց է դարձել, երազում է վերադարձնել կորցրածը։ Պատերազմի դեպքում պատրաստ է ռազմաճակատ մեկնել, և թող հայրը, որը երկու պատերազմի մասնակից է, մնա տանը և սպասի իրեն, ինչպես ինքն էր հորը սպասում։

ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտը հիմնադրվել է 1993թ․-ին։ 27 տարվա ընթացքում բուհը բազմաթիվ մասնագետներ է պատրաստել․ օդաչուներ, ՀՕՊ օպերատորներ, կապավորներ։ Այդ թվում եղել են բազմաթիվ կանայք, որոնք այսօր ծառայում են Հայաստանի տարբեր մարզերի ռազմական ստորաբաժանումներում։

«Ամեն ինչ իր գինն ունի, իսկ այս դեպքում գինը վճարում ենք միայն մենք». «Փաստ» Հեղափոխություն չանելը դեռ համաձայնության նշան չէ. «Փաստ» Սկսվել է «խաղաղություն» բառը ժողովրդի վրա ծախելու գործընթացը. «Փաստ» Թիրախավորված է ողջ ժողովուրդը. քաղաքագետ Իսկապե՞ս ընտրությունները կլինեն հերթական. «Փաստ» Այն, ինչ վատ է անձամբ Փաշինյանի համար, կարող է շատ լավ լինել Հայաստանի համար և հակառակը. «Փաստ» Ապագա անվտանգության երաշխիքները պետք է լինեն այնպիսի մակարդակի, որ Պուտինը, Մոսկվայում նստած, անգամ չմտածի Ուկրաինայի վրա hարձակվելու մասին. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարՁկան վերամշակման, քացախաթթվի շշալցման արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել էԻրանում ոստիկանության վրա զինված հարձակում է իրականացվել, կա 5 զոհ Վեյգան «Չելսիից» տեղափոխվեց «Վիլյառեալ» Օգոստոսի 22-ը Ծովակալ Իսակովի ծննդյան օրն է Մենք նրանց հետ հարաբերություններ կկառուցենք, դրան ենք միտված. Լուկաշենկոն՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին88-ամյա կնոջ տնից գողություն կատարած 61-ամյա տղամարդը հայտնաբերվել է Իսկ դուք գիտեք՝ որտե՞ղ են Երևանի ստորգետնյա գաղտնի թունելները․ «Գողություն հայկական ձևով» ֆիլմը գուցե պատասխանի ձեր այս հարցին Հունգարիա նավթի մատակարարումը դադարեցվել է «Дружба» գազատարի վրա hարձակման պատճառով. ՍիյարտոԱրցախից տեղահանված անձինք կազատվեն ՀՀ քաղաքացիություն ստանալու պետական տուրքի վճարիցՄաղթում եմ Ձեզ հաջողություններ Ձեր պետական գործունեության մեջ. Պուտինը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Մեհրիբան ԱլիևայինՌուս-ուկրաինական hակամարտության խաղաղ կարգավորման հարցում պարզություն կլինի առաջիկա 2 շաբաթվա ընթացքում. ԹրամփԹամարա Պետրոսյանի ֆոտոշարքը Կիպրոսից «Կախիչ օպերացիայից» մինչև պետական պարտք․ Նարեկ Կարապետյանը` կառավարության աշխատանքի մասինՔաղաքական լիդերը, ով սիրում է սեփական երկիրը և ժողովրդին, չպետք է վախենա սեփական ժողովրդին ճշմարտությունը ասելուց․ Մհեր ԱվետիսյանՆիկոլին պետք է, որ դավաճանություն անելիս իր դեմ կուտակումներ չլինեն. Հովհաննես Իշխանյան Ալիևի հանձնարարությունը միջամտությու՞ն է, թե՞ ոչ. Նաիրի Սարգսյան «Ուսանողական ամառ - 2025» -ի շրջանակում քաջարանցի ուսանողները այցելել էին ԶՊՄԿ Փաստաթուղթն ավելի շատ անորոշություններ է ստեղծել, քան որոշակիություններ․ այն որևէ խնդիր չի լուծել․ Նաիրի Սարգսյան Մոսկվան պատրաստ է որոշակի ճկունություն ցուցաբերել ուկրաինական կարգավորման հարցում. Լավրով Գազայում սովը որպես պատերազմի միջոց օգտագործելը ռազմական հանցագործություն է. ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում երկրաշարժ է տեղի ունեցել Միանձնյա իշխանական շահով` երկիրը պահում են պատերազմի սպառնալիքի տակ. Արմեն Մանվելյան Պետք է Երևանից դուրս գալ, գնալ մարզեր, սոցիալական խնդիրներ լուծել. Ավետիք Չալաբյան Էդմոն Մարուքյան․ Փաշինյանը չի բացառել արտահերթ ընտրությունները, պատճառները հստակ են Արամ Վարդևանյան․ «Կարապետյանի կալանքի երկարաձգման բողոքի մակագրումը անհասկանալիորեն ձգձգվում է» «Մարդիկ կարոտել էին ինձ ու Մոսոյին միասին տեսնելուն». Անի Երանյանը՝ «Քեզանից հետո» ֆիլմի մասին Աֆրիկան կարող է դառնալ «վերականգնվող էներգիայի գերտերություն» Փաշինյանը Մակունցին նոր պաշտոնի է պատրաստում Օգոստոսի 18-ից 21-ը Վայոց ձորում անցկացվեց «Հայաքվեի» ուսումնամարզական ճամբարըՓաշինյանը չի գնա արտահերթի՝ խմբակցության պահանջով Դավաճանության մեխանիկա. ինչպե՞ս նվազեցնել ՀՀ պաշտպանունակությունը YoSpace խմբի Yo պրոդուկտները ներկայացվել են Սևան Ստարտափ Սամմիթ 2025-ինՆիկո´լ, դու առուծախի մասնագետ ես, հողատու և դավաճան. քաղաքացի «Խաղաղության» դիմակով՝ դեպի նոր պատերազմ. ինչ խոստովանեց Փաշինյանը Քաջարանցի ուսանողները ծնողների աշխատավայրում էին` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Ալիևին խաղաղություն պետք չէ, նա այն որպես զիջում է ընկալում. Մենուա Սողոմոնյան Հայաստանում կա քրեաօլիգարխիա, այն պետք է քանդել. Արմեն Մանվելյան Դատական դեպարտամենտը արձագանքում է լրագրողների դժգոհություններին Շենգավիթի դատարանում Մեծ Բրիտանիայի բնակիչները գումար են վաստակում արևից շնորհիվ Tesla-ի նոր ծրագրի Ի՞նչ է իրականում կատարվում թիվ 109 մանկապարտեզում. Հայկ ԿոստանյանՆիկոլը ժպիտով, ուրախ` կապիտուլյացիա ստորագրեց Վաշինգտոնում. Արսեն Սարգսյան Ֆասթ Բանկը թողարկել է Visa Infinite պրեմիում դասի մետաղական քարտՈւշացած նախաձեռնություն արցախցիների կողմից
Ամենադիտված