Հայերեն


Կրթությունն ունի ռազմավարական նշանակություն. Պլեխանովի անվան համալսարանում բացվեց «Հեռանկարային հետազոտությունների» լաբորատորիա (տեսանյութ)

Քաղաքականություն

Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղում տեղի ունեցավ «Հեռանկարային հետազոտությունների» լաբորատորիայի բացումը։ Տնօրինությունը շուրջ մեկ տարի պատրաստվել էր ծրագրի իրականացմանը, որն այսօր կյանքի կոչվեց։ Համալսարանի տնօրենն իր ելույթում նշեց՝  շահառուները ուսանողներն են, նպատակը պոտենցիալ ներուժ ունեցող երիտասարդներին հայրենիքում պահելն է։ Նման ուսանողներին համախմբելու համար միավորվել են լավագույն մասնագետները, որոնք պատրաստ են իրենց գիտելիքը ներդնել արհեստական ինտելեկտի զարգացման ուղղությամբ։ 

«Լաբարատորիայի հիմնական զարգացման ուղղությունն արհեստական ինտելեկտն է: Այստեղ միավորված են հանրապետության լավագույն մասնագետները և նրանք պատրաստ են իրենց գիտելիքները, տարիների կուտակած փորձը ներդնել մեզ մոտ` այդ ուղղությունների զարգացման համար»,- այս մասին ասաց Գ.Վ. Պլեխանովի ՌՏՀ Երևանի մասնաճյուղի տնօրեն Թամարա Վարդանյանը:

Լաբորատորիայի բացումը կարևոր նախաձեռնություն է IT ոլորտում և համալսարանի տնօրինությունը ջանք չի խնայել ինտելեկտուալ պոտենցիալը զարգացնելու համար։ Համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Վարդանյանը, կարևորելով լաբորատորիայի ստեղծման գաղափարը, հույս հայտնեց, որ երիտասարդները կկարողանան ստացած գիտելիքի պաշարով նպաստել կրթության զարգացմանը, որն ունի ռազմավարական նշանակություն։

«Մենք պետք է ունենանք կրթված սերունդ, երիտասարդություն, որոնք պետք է ստանան փայլուն գիտելիքներ և կարողանան իրենց պրոֆեսիոնալիզմով, իրենց մոտեցումներով, նորարարությամբ մեր երկիրն առաջ տանել, որովհետև որևիցե այլ կերպ մենք չենք կարող ապահովել երկրի ռազմավարական առաջընթացը»,- ասաց Արման Վարդանյանը:

Բացման արարողությանը ներկա էին նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպանության, Ռուսական տան, Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության, Ռուսալ-Արմենալ և Հարավկովկասյան երկաթուղի ընկերությունների, Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի Պետական Համալսարանի երևանյան մասնաճյուղի ներկայացուցիչները, «Գազպրոմ Արմենիայի» դպրոցի աշխատակիցները, ինչպես նաև IT ոլորտի առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչները:

Ներկաները ծափահարություններով ողջունեցին գաղափարը և շնորհակալություն հայտնեցին այն նախաձեռնողներին ու իրականացնողներին։ 

 

 

 

    
 
Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին Ադրբեջանում հայտարարել են, թե մեկնարկել է Արցախից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացը Ադրբեջանական կողմը քանդել է Ղազանչեցոցի խաչաձև լուսամուտը, պատկերաքանդակը Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Հայաստան-Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումի հայտերի ընդունման մեկնարկը տրված էԻսրայելը պատասխան հարված կհասցնի Իրանին Տասնյակ հասցեներում լույս չի լինի Կոտայքում աշխատակիցը գաղտնի մուտք է գործել հանքավայր, հափշտակել մի քանի մլն-ի ոսկու հանքանյութ Ծաղկաձորի Մուլտի Ռեսթ հյուրանոցում տեղի կունենա Հայաստան-Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումը․ Լիաննա ՄանուկյանԿոտայքում աշխատակիցը գաղտնի մուտք է գործել հանքավայր և հափշտակել մի քանի մլն դրամի ոսկու հանքանյութ Ակնհայտ է, որ Արևմուտքի համար Հայաստանի տնտեսությունը շարունակում է մնալ անհետաքրքիր․ Մեսրոպ ԱռաքելյանՋրի բարձրացման պատճառով Տյումենի մարզի գյուղերից մեկից տարհանվել է 112 մարդ Թվով 22 ավտոտնակ կքանդվի, նշված տարածքը կբարեկարգվի, երեխաների համար կկառուցվի խաղահրապարակ և ֆուտբոլի դաշտ․ Հայկ ԿոստանյանԳուամի ափերի մոտ 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կենդանակերպի նշաններ, որոնց բախտը կբերի այս ամառ Փաշինյանական վարչախումբն ուրանում է Հայոց ցեղասպանությունըՆարեկ Ադամյանը նշանակվել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ տնօրեն Արտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջ Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը թանկացել են Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան քննարկել են եռակողմ ռազմական համագործակցությունը ՊՆ նախկին շենքի պայթեցմամբ պայմանավորված՝ մայրուղին փակ է լինելու Ռուս խաղաղապահները հեռացել են Դադիվանքից Երևանում 9-ամյա երեխան խաղալու ժամանակ քարերով վնասել է 2 մեքենա` պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս ԱԱԾ-ի կողմից բերման է ենթարկվել 4 պաշտոնատար անձ Հաագայում անցկացվող ԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի հավաքի ընթացքում ընդունվեց մեր գործընկոջ՝ Ֆրանսիայի հանրապետական կուսակցության հետ ներկայացված բանաձևը․ Լիլիթ ԲեգլարյանԱյս մարդու միակ մտածմունքը կենդանի մնալն է. Նաիրի Սարգսյան Բրիտանական պարբերականի սենսացիոն տեղեկությունը և Փաշինյանի հերթական «գործարքը» Արմավիրում բախվել են «Mercedes»-ն ու «Ford Transit»-ը, վիրավորներ կան. նոր մանրամասներ ՀՀ քաղաքացին այլևս ապահով չէ իր հայրենիքում՝ անգամ իրավապահների հսկողության ներքո. Մենուա ՍողոմոնյանԱբովյանում ծեծկռտուք էր եղել, ձայնային ատրճանակից կրակոց էր եղել․ նոր մանրամասներ Վերակենդանացման բաժանմունքում է. Զառա Արամյանի դուստրը մանրամասներ է հայտնում Ագրոէլեկտրական արևային պարկԲերման են ենթարկել Լիլիթ ԱվետիսյանինՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները Ռուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ջերմուկում այս պահին ապամոնտաժվում է` դեռ խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը Վթար Իջևանում․ զոհ ու վիրավոր կան ԶՊՄԿ-ի աշխատակիցները դոնորական արյուն են հանձնել (տեսանյութ) Տավուշի գյուղերի հանձնումը Հայաստանը վերածելու է մի մեծ անկլավի. Արմեն ՄանվելյանՊՆ նախկին շենքը վաղը կպայթեցվի (Տեսանյութ) Ջրատարը վթարվել է․ ավելի քան 30 ժամ ջուր չի լինի Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Խաղաղ Դոն փողոցի գազամատակարարումը Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք. armlur Գիտե՞ք, դժվար է, շատ դժվար է ի ծնե քո ուսերին կրել ցեղասպանված ազգի սերունդ լինելու փաստը. Շաքե ԻսայանՈվ կփոխարինի Ալեն Սիմոնյանին 1 օրով ջրամատակարարումը կդադարեցվիՀայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան «Kia»-ն Իջևան քաղաքի մուտքի մոտ բախվել է քարե պարսպին․ մայրը տեղում մահացել է, որդին տեղափոխվել է հիվանդանոց Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ» Ջուր չի լինի
Ամենադիտված