Հայերեն


Ո՞վ է Լելե Թեփեի օպերացիայի քաղաքական և բարոյական պատախանատուն, քանի՞ մարդ է այնտեղ զոհվել. Միքայել Մինասյան

Քաղաքականություն

ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Բաց նամակ Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Վեհափառ Տե՛ր, Մայր Աթոռի մամլո դիվանից և մամուլից տեղեկացա, որ երեկ ընդունել եք Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին: Վստահ եմ, որ այդ պատվին նա արժանացել է հաշվի առնելով նրա «հայանպաստ ու հայապահպան» գործունեությունը, և հատկապես վերջին շրջանում Արցախի «բուռն զարգացումը»:

Հուսով եմ՝ տեղյակ եք, որ մեր հասարակության ճնշող մեծամասնությունը, չգիտակցելով ինչ «վեհ գործեր» է անում Արայիկ Հարությունյանը և չցանկանալով տեսնել դրա արդյունքները, շարունակում է բարձրացնել անհարմար հարցեր։

Վեհափառ Տե՛ր, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դուք ապրում եք գիտակցելով Ձեր պատմական առաքելությունը և կարողացել եք վեր կանգնել աշխարհիկ ու անցողիկ մանր խնդիրներից, խնդրում եմ, հիշեք, որ մենք չունենք Ձեր լայնախոհությունը և մեզ հուզող հարցերի անպատասխան մնալը տանջում է մեզ:

Վստահ լինելով, որ անմահ պորտալարով կապված եք ժողովրդի հետ, փոխանցում եմ այն հարցերը, որ չեն թողնում մեզ գիշերները քնել, իսկ ցերեկները՝ հոգու խաղաղություն գտնել։ Եվ 6-րդ զգայարանով զգում եմ, որ հավատավոր հոտին տանջող այս հացրերը Դուք տվել եք նաև Արայիկ Հարությունյանին։

Անկասկած, Դուք նրան հարցրել եք.

-Ինչպի՞սն է եղել Արայիկ Հարությունյանի վերաբերմունքը նախապատերազմյա բանակցային գործընթացին, որից ոչինչ և ոչ ոք տեղյակ չէր, բայց բոլորն ամեն ինչ տեսան ու հասկացան։

-Շարունակո՞ւմ է նա մնալ այն կարծիքին, որ Արցախի օդը, ի տարբերություն 2016-ի, 100 տոկոսով պաշտպանված էր։

-Ո՞ւմ հրահանգով Արցախի ԱԽ քարտուղար նշանակեց Սամվել Բաբայանին, իսկ արտգործնախարար՝ Մասիս Մայիլյանին՝ պաշտոնապես տեղեկացված լինելով, որ նրանց երկուսի մուտքը Ռուսաստան 10 տարով արգելված է։ Ու եթե այդքան հիացած էր նրանց մասնագիտական որակներով՝ ինչո՞ւ պատերազմից անմիջապես հետո պաշտոնանկ արեց։

-Ինչո՞ւ էր Արայիկ Հարությունյանը 44 օր համաղեկավարում «հաղթելու ենք» հաղթաշավը, որն ավարտվեց խայտառակ կապիտուլյացիայով։ Ո՞վ էր նրան ստիպել կամ հրամայել ամեն օր նայել ժողովրդի աչքերին ու ստել «ռազմական հաջողությունների» մասին։

-Ի՞նչ ներգրավվածություն են ունեցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ռազմական գործողությունների հրահանգավորման և ծրագրման գործընթացում։

-Ո՞ւմ թույլտվությամբ է Նիկոլ Փաշինյանի կինն ազատ ելումուտ արել հրամանատարական գաղտնի կետ։

-Աննա Հակոբյանի կայացրած քանի՞ որոշման մասին է Արայիկ Հարությունյանը տեղյակ՝ զոհերի, անհետ կորածների թիվը թաքցնելուց մինչև ռազմական օպերացիաների հրահանգավորում։

-Ո՞վ է Լելե Թեփեի օպերացիայի քաղաքական և բարոյական պատախանատուն։ Քանի՞ մարդ է այնտեղ զոհվել, որքա՞ն տեխնիկա ենք կորցրել։

-Ո՞ւմ հրահանգով են Ստեփանակերտում հումանիտար աշխատանք կատարելու պատրվակով Արցախ ուղարկված ոստիկանները խաբեությամբ տարվել Շուշի:

-Ո՞ւմ հրահանգով է ոստիկանական մեծ խումբը տեղավորվել մշակույթի տանը՝ դառնալով թշնամու թիրախ և ո՞վ է հրահանգել գաղտնի պահել՝ երբ և ինչ ողբերգական հանգամանքներում են սպանվել մշակույթի տանը պահվող տղաները:

-Ինչո՞ւ չի հրապարակվում զոհերի և անհետ կորածների այս պահին հաստատված վերջնական ցանկը, որն Արայիկ Հարությունյանի և Նիկոլ Փաշինյանի ձեռքի տակ է:

-Ինչո՞ւ անգամ կապիտուլյացիայից հետո շարունակեցիք զիջել բուն Լեռնային Ղարաբաղի տարածքները։

- Ո՞վ է արգելել Զինված ուժերին խոցել Ադրբեջանի նավթագազային համակարգը, որը հասանելի է Պաշտպանության բանակին։

-Ո՞վ է որոշել հանձնել Շուշին և ինչո՞ւ։

-Ո՞ւմ հրահանգով է արգելվել փորձառու գեներալների, Արցախի ու Հայաստանի նախկին ղեկավարների ներգրավվումը պատերազմական գործողություններում։

-Արայիկ Հարությունյանը տեղյա՞կ եղել է, որ Նիկոլի Փաշինյանը հոկտեմբերի 19-ին մերժել է ավելի հայանպաստ տարբերակով պատերազմը կանգնեցնելու ՌԴ նախագահի առաջարկը:

-Նախքան ստորագրումը Արայիկ Հարությունյանը տեղյա՞կ եղել է կապիտուլյացիոն պայմանագրի բովանդակությանը և ինչո՞ւ է թույլ տվել, որ Արցախի ժողովրդի քվեն չստացած մեկը որոշի Արցախի ճակատագիրը՝ հանձնելով երկրի 75 տոկոսը: Նույն այդ մեկն, ի դեպ, խոստանում էր, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծի Արցախի ժողովուրդը և ասում էր, թե բանակցային սեղան է վերադարձնում Արցախը: Վերադարձրե՞ց:

Շարքը՝ շարունակելի...

Վեհափառ Տե՜ր, համոզված եմ՝ այն փաստը, որ Դուք առանց երկմտելու ընդունել եք Արայիկ Հարությունյանին, նրա հետ լուսանկար եք հրապարակել, ապացույցն է այն բանի, որ ստացել եք այս և մյուս հարցերի պատասխանները։ Եվ վստահ եք, որ հարցերում շարադրված ճշգրիտ փաստերը «հորինված թեզեր» են: Հուսով եմ՝ շուտով կլուսավորեք նաև ժողովորդին, որի մեծ մասը, կրկնում եմ, խելագարված փնտրում է այս հարցերի պատասխանները։

Ավելին ՝ այստեղ
 
Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք ՉալաբյանՓաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ» Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ» «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ» Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ» Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ» 24 ժամ ջուր չի լինելու Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ Ինչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ) Ոսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել․ Ոսկան Սարգսյան Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր՝ Տավուշի ամենակարևոր 4 կետերը․ Վանաձորը վերածվում է սահմանային գոտու Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցել Վանաձորում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի տեղակալի դին Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով«Երկար սպասված պատմական իրադարձություն»․ Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել Հրդեհ Ալաշկերտ գյուղում Մայիսի 15-ին ստորագրվելու է 4 գյուղերի հանձնման պայմանագիրը. պայմանավորվել են այսօր սահմանազատման համար հանդիպած կողմերը Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման` հանձնաժողովների 8-րդ նիստը Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով Հրդեհ՝ Ալաշկերտ գյուղումՊուտինն ու Ալիևը ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնեն Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը. shamshyan.comԵրբ կնշվի Վարդավառն այս տարիԵրևանում հնդիկ է անհետ կորել Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագան1 զոհ, 10 վիրավոր․ ՀՀ ոստիկանության հայտարարությունըԻնչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իսրայելը Իրանի ուղղությամբ հրթիռային հարվածներ է սկսել Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանՄյասնիկյան պողոտայում ուժեղ խցանում է․ շրջանցեք 7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից
Ամենադիտված