Հայերեն


Արցախում ապրելու և Արցախն ապրեցնելու ջատագով Մանե Թանդիլյանը կվերադառնա Հայաստան. ո՞ւմ ցուցակը կգլխավորի նա

Քաղաքականություն

Դեռևս 8 ամիս առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Մանե Թանդիլյանը հայտարարեց, որ տևական ժամանակ ունեցած առողջական խնդիրները անհամատեղելի են իր քաղաքական գործունեության հետ, և ստիպված է վայր դնել պատգամավորական մանդատը։

Նախորդ տարի նոյեմբերի 23-ին 168.am-ը գրել էր, որ ըստ իր ունեցած տեղեկությունների՝ Նիկոլ Փաշինյանը Թանդիլյանին առաջարկել է գործուղվել Արցախ՝ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար նշանակվելու նպատակով։ Եվ թեպետ նույն օրն իսկ Մանե Թանդիլյանը հերքել էր իրեն Արցախում նախարարի պաշտոն առաջարկելու մասին մեր հրապարակումը՝ այն համարելով ֆանտազիայի ժանրից, հետագայում լուրը հաստատվեց, և Թանդիլյանն այդ նշանակումը բացատրեց Արցախում եղած լրջագույն մարտահրավերներով ու հայտարարեց, որ տեղափոխվում է Արցախ՝ ապրելու և «ապրեցնելու Արցախը հայերեն»։

168.am-ի ունեցած տեղեկություններով, սակայն, առաջիկայում Թանդիլյանը վերադառնալու է Հայաստան՝ մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

Թանդիլյանը, ինչպես նախորդ անգամ Արցախ գործուղվեց Փաշինյանի առաջարկով, այժմ ևս Հայաստան է գալիս՝ մասնակցելու արտահերթ ընտրություններին, բնականաբար, ընդդիմության ձայները մասնատելու նպատակով:

Փաշինյանի առաջարկով Թանդիլյանը գլխավորելու է «Առաքելություն» կուսակցության համամասնական ցուցակը, որը ներկայումս հանդիսանում է իշխող «Իմ Քայլը» դաշինքի անդամ։

Հիշեցնենք, որ «Առաքելություն» կուսակցության նախագահ է հանդիսանում Հայաստանի ներկայիս սոցապ նախարար Մեսրոպ Առաքելյանը, ով մինչև նախարար նշանակվելը հանդիսացել է «Մոգո» վարկային կազմակերպության տնօրենը։ Ներկայումս դատական ակտերի datalex որոնողական համակարգում կարելի է գտնել հարյուրավոր դատական գործեր, որոնցով Առաքելյանի ղեկավարած կազմակերպությունը քաղաքացիներից պահանջում է վարկի գերբարձր տոկոսներով գոյացած գումարները:

Իհարկե, նման հակասոցիալական տոկոսներով վարկային կազմակերպության ղեկավարին ՀՀ սոցիալական հարցերի նախարար նշանակելը տեղավորվում է Փաշինյանի վարած քաղաքականության մեջ, և այստեղ զարմանալու ոչինչ չկա:

Նախորդ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, ինչպես հիշում ենք, Փաշինյանին հաջողվեց «Լուսավոր Հայաստանից» անջատել Հայկ Կոնջորյանին՝ երաշխավորելով նրան անցողիկ տեղ խորհրդարանում: Հաջողված փորձն էլ ըստ էության նրան թույլ տվեց հնարքը կրկնել նաև Մանե Թանդիլյանի պարագայում:

Քանի որ իշխող ուժի ձայների ավելացումը դյուրին գործ չէ, Փաշինյանը որոշել է մասնատել ընդդիմության ձայները՝ այս անգամ նախարարական պորտֆել խոստանալով Թանդիլյանին և Մեսրոպ Առաքելյանին, անկախ իրենց հավաքված ձայներից:

Հայաստանում եղել են բազմաթիվ դեպքեր, երբ պաշտոնյաները փոխել են իրենց թիմերը և սկզբունքները՝ քաղաքական պատճառաբանություններ ներկայացնելով։ Թերևս, սա առաջին դեպքն է, երբ ճամբարափոխության համար Թանդիլյանը շահարկել է սեփական առողջությունը, ինչը, թերևս, բնորոշ է գործող իշխանության ներկայացուցիչներին և վերջիններիս արբանյակներին։

Ինչևէ, սպասենք իրադարձությունների զարգացմանը, իսկ թե ո՞վ է ֆինանսավորելու Մանե Թանֆիլյանի գլխավորած «Առաքելության» ընտրարշավը, կարծում ենք, դժվար չէ հասկանալ: Ամեն դեպքում առաջիկայում կհրապարակենք նաև այդ խոշոր գործարարի անունը:

Սա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Ավետի քրոջ հուզիչ գրառումը՝ եղբոր հետ կատարված դեպքի մասին Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՄենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը, մեր Ավետյաց երկիրը. Նիկոլ Փաշինյանի ուղերձը24 ժամ ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանը և իշխանական վերնախավը Ծիծեռնակաբերդում են․ ուղիղԱռեղծվածային դեպք՝ Գեղարքունիքում. Նորատուսի գերեզմաններում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհ 24 ժամ ջուր չի լինելու Տասնյակ հասցեներում լույս չի լինի Քաղաքացիները Նոյեմբերյանի ոստիկանական բաժանմունքի մոտ են` ի աջակցություն բերման ենթարկվածների Օրենք խախտողները Կառավարության շենքում նստած են. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել Հայոց ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի սերնդեսերունդ. Արշակ արք․ Խաչատրյան Լարված իրավիճակ՝ Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհին (տեսանյութ) Ջահերով երթը. հիշողության կանչը 109 գարուն անց (ֆոտոշարք) Ջահերով երթ՝ Կիրանցում (տեսանյութ) Պայքարի տրամադրությունը չի ընկնելու․ արդեն 10 հոգու ձերբակալել են՝ Տավուշում իրականացվող պայքարի համար Ուկրաինայից հետո Արևմուտքը փորձում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասը․ ՌԴ ԱԳՆ Բագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը Ոստիկանները Տավուշում քաղաքացիներին բերման են ենթարկումՍերժ Սարգսյանը մասնակցում է Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող ջահերով երթին Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանի 6-ամյա կառավարման 40 ձախողումները Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Հրատապ եթեր. Պայթյունավտանգ իրավիճակ Տավուշում. Վերլուծաբանը մանրամասներ է ներկայացնում Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան «Մենք ենք մեր սարերը» ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «իրենց մշակութային ժառանգություն» Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանՀայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են ԼՂ Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբԱլիևը նորից «Զանգեզուրի միջանցք» է պահանջել «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՍյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. հայտանբերվել է տղամարդու կախված մարմին Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսըԱդրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Կարեն Վրթանեսյան Տարադրամի փոխարժեքները ապրիլի 23-ին Տավուշ առ Տավուշ հասնելու են մեր տներին․ հարցում Ինչու՞ էր այլայլված Կիրանցի ղեկավարը․․․Առաջին սահմանային սյունն է տեղադրվել Ադրբեջանի և Հայաստանի սահմանինԲաքուն համաձայն է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում ՇՏԱՊ. Հայ էս ա՛յ տղա, մորդ տարիքի կնիկ ա՜. Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում Հրաժարական չեմ տալու, իմ ժողովրդի՞ց հրաժարական տամ. Կիրանցի վարչական ղեկավար ԲԱՑԱՌԻԿ. Կադրեր` սահմանազատման գործընթացից Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Արտակարգ իրավիճակ Արարագածոտնի մարզում․ կա 7 վիրավորՏավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից Էրդողանը կոչով դիմել է Հայաստանի իշխանություններին ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում
Ամենադիտված