Հայերեն


«Հեղափոխությունից» հիասթափվածներն առաջիկա ընտրություններում կնախընտրե՞ն «Հայրենիքը»

Քաղաքականություն

Հայաստանում սպասվող առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարող են շատ անկանխատեսելի արդյունքներ գրանցել։ Տարբեր սոցիոլոգիական հարցումները վկայում են, որ ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնության մոտ առկա է խոր հիասթափություն «հեղափոխության առաջնորդի» և նրա թիմի նկատմամբ։ Նրանց թիվը կազմում է շուրջ 70%: Իսկ չկողմնորոշվածների տոկոսային հարաբերակցությունն աննախադեպ է Հայաստանի նորանկախ պատմության մեջ․ ըտրողների 50-60%-ը դեռ չի շտապում բարձրաձայնել իր նախապատվությունների մասին։ 

Հետևաբար, սպասվող ընտրությունների ամենամեծ ինտրիգը, թերևս, կայանալու է նրանում, թե որ քաղաքական ուժին նախապատվությունը կտա «հեղափոխություն արած», սակայն «հեղափոխական թիմից» հուսալքված էլեկտորատը։ Խոսքը գնում է առնվազն 500-600 հազար ընտրողի մասին։ Բանն այն է, որ այդ մարդկանց ճնշող մեծամասնությունը, չնայած Նիկոլ Փաշինյանի տոտալ ձախողումներին ու Արցախյան վերջին պատերազմում կրած խայտառակ պարտությանը, ոչ մի կերպ պատրաստ չէ քվեարկել «նախկինների» վերադարձի օգտին։ Ամենայն հավանականությամբ նրանք կկողմնորոշվեն դեպի նոր ուժեր, որոնք ձևավորվել են ինքնուրույնաբար և ունեն մարդկային ու գաղափարական ռեսուրսներ։

Այդ քաղաքական միավորներից մեկը ներկա պահին ԱԱԾ պաշտոնաթող տնօրեն Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունն է։ Հիշեցնենք, որ 2018-ի հայտնի իրադարձություններից անմիջապես հետո Արթուր Վանեցյանը նշանակվեց ԱԱԾ տնօրենի պաշտոնում։ Հենց նրա պաշտոնավարման օրոք էր, որ տեղի սկսվեց կոռուպցիայի դեմ պայքար, պետբյուջե վերադաձվեցին զգալի գումարներ։ Եղավ մի պահ, որ նա իր պոպուլյարությամբ նույնիսկ ստվերում էր թողել «հեղափոխության առաջնորդին»։ Սակայն խնդիրներ կային նաև Արթուր Վանեցյանի ազգային և պետականամետ դիրքորոշումների հետ կապված, որոնք տարաձայնությունների լուրջ պատճառ դարձան ԱԱԾ տնօրենի և գլոբալիստական հայացքներով փաշինյանական թիմի միջև։ Բնականաբար, Նիկոլ Փաշինյանը նման բան չէր կարող հանդուրժել, և նրանց ճանապարհները բաժանվեցին 2019-ին։

Ի դեպ, Արթուր Վանեցյանը «հեղափոխական թիմի» ամենաբարձրաստիճան պաշտոնյան էր, ով իր հրաժարականի տեքստում հրապարակավ մեղադրեց Նիկոլ Փաշինյանին ոչ ադեկվատ լինելու, կառավարելու և որոշումներ ընդունելու անունակության մեջ։

Ընդամենը մեկ տարվա քաղաքական գործունեության ընթացքում Արթուր Վանեցյանը կարողացավ հաստատուն տեղ զբաղեցրել ընդդիմադիր դաշտի «էլիտայի» շարքերում՝ կոշտ քննադատության ենթարկելով «հեղափոխական թիմին», որտեղից, իդեպ, շատերը իրենց ապագա անվտանգության երաշխիքները կապում են հենց նրա հետ, որպես երբեմնի թիմակիցներ։

Բայց «հեղափոխությունից» հիասթափվածների վերջնական համակրանքը շահելու համար Արթուր Վանեցյանին և նրա կուսակցությանը հսկայական աշխատանք է սպասում։ Կկարողանա արդյո՞ք «Հայրենիքը» ճիշտ դիրքավորվել, ամրապնդել արդեն իսկ դսևորվող ուրույն քաղաքական դիմագիծը, մարդկանց մոտ հույս արթնացնել, կհավակնի լուրջ քվեների։

Աղբյուր` Փաստինֆո

«Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանԱՄՆ բենզալցակայանում հզոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ) Թուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-ի Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացրել է որպես «գաղտնի ռազմական համալիր» Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Փաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿ «Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա ապակյա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Լարսը բաց է Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի Ի՞նչ օգնություն է Հայաստանն ուղարկել Գազայի բնակչությանը Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա ՍողոմոնյանՏաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայանՀետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխելԵրբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՈւ՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թիվն աճել է 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ» «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ» Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Ջուր չի լինի Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ» Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Ռուբլին էժանացել է. փոխարժեքն՝ այս պահին 24 ժամ ջուր չի լինելու ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Արդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր»Մոսկվայում պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանում է կատարվել առևտրի կենտրոում ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ադրբեջանի հայտարարություններին
Ամենադիտված