Հայերեն


Հիշո՞ւմ եք մետրոյի աղջկան

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հիշո՞ւմ եք, երբ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը սահմանադրական փոփոխությունների չստացված հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում մետրոյում «հպարտ քաղաքացու անձնագիր»-բուկլետ տվեց մի աղջկա, որը պատռեց այդ բուկլետն ու, քաղաքավարի ասած, վերադարձրեց Փաշինյանին: Ի դեպ, այդ օրը մի քանի շատ կարևոր արձանագրումներ եղան։ Եթե այդ աղջիկը պատռեր այդ բուկլետը, դիցուք, դրանից մեկ տարի առաջ, ապա մետրոյի ժողովուրդը չեմ պատկերացնում, թե ինչ կաներ այդ աղջկան, իսկ այդ օրը ոչ ոք նույնիսկ չնախատեց աղջկան, ավելին՝ նույնիսկ մի քանիսը գոհունակությամբ ժպտում էին: Միայն սոցցանցերում մի քիչ «հոշոտեցին» նրան, հասկանալի է՝ ովքեր:

Նույնանման դրվագներ էին հոգևորականի կողմից Նիկոլ Փաշինյանի ձեռքը օդում թողնելը, զոհված զինծառայողի բարեկամի կողմից գերեզմանին ծաղիկներ դնելու արգելումը և, վերջապես, Փաշինյանի սյունիքյան վերջին տապալված արշավանքը։ Սրանք դրվագներ են, սոսկ դրվագներ, որոնք, սակայն, որոշակի եզրահանգումների տեղիք են տալիս:

Եվ ուրեմն, որո՞նք են այդ արձանագրումները։ Նախ՝ այնպես չէ, որ այս երեք տարվա ընթացքում հասարակությունը հլու-հնազանդ կուլ է տվել Նիկոլի արկածները, ուրիշ խնդիր, որ դեմ առ դեմ բողոք արտահայտել են հատուկենտ մարդիկ։ Ես սա օրինաչափ եմ համարում, քանի որ նախ՝ մեր ժողովուրդը չափազանց կոռեկտ ու տոլերանտ է, և բոլորը չէ, որ կարող են կանգնել երկրի ղեկավարի դեմ ու ասել այն, ինչ մտածում են։ Սակայն այս դրվագները լավագույն ինդիկատորն են, թե ինչ է մտածում հասարակության մի մեծ շերտ Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության մասին։ Հաջորդ արձանագրումն այն է, որ հասարակության մեծ մասը միայն հիմա է հասկանում, որ Հայաստանն արդեն 3 տարի ղեկավար չունի։

Մետրոյի աղջիկը ավելի վաղ էր հասկացել, հոգևորականը, զոհվածի հարազատը՝ մի փոքր ավելի ուշ: Կամ գուցե ավելի շուտ, բայց ի ցույց դնելու պատճառ և առիթ չէր եղել։ Այո, թեպետ պարադոքսալ է թվում, բայց մենք երեք տարի շարունակ չէինք հասկանում, իսկ շատերը չէին ուզում հասկանալ, որ Հայաստանը ղեկավար չունի։ Հարյուր հազարավոր մարդիկ էյֆորիայի տակ փողոցից իշխանության գահին նստեցրին մի մարդու, որն իր կյանքում եղել է ոչ լիարժեք ուսանող, կիսատ լրագրող ու խմբագիր, կիսատ պատգամավոր, վերջապես մարդ, որը չդարձավ պետության ղեկավար։

Դուք տեսե՞լ եք այսքան արկածախնդիր, անհավասարակշիռ, ստախոս երկրի ղեկավար։ Կարո՞ղ է ղեկավարը 30 տարի շատ թե քիչ, լավ թե վատ կառուցած երկրի բանակը գիտակցաբար տանել ոչնչացնելու, համավարակի ամենապիկ ժամանակահատվածում Այո-ի քարոզարշավ անել, անխտիր, առանց բացառության փչացնել բոլոր գործընկեր պետությունների հետ հարաբերությունները, կազմաքանդել տնտեսությունը, պետական ինստիտուտները, ամենուր տարածել թշնամանք, ատելություն, սուտ ու կեղծիք։

Մենք այս երեք տարին չենք ունեցել երկրի ղեկավար, մենք այդպես էլ չունեցանք երկրի 4-րդ ղեկավարը։ Դա նույնիսկ գիտեր ինքը՝ Նիկոլը, դրա համար, բացի քանդելուց ու ավերելուց, ուրիշ ոչինչ չէր անում, ոչ մի բանի համար պատասխանատվություն չէր ստանձնում: Հետևաբար ֆարս է նաև նրա հրաժարականը։ Ո՞ր պաշտոնից է նա հրաժարական տվել։ Երկրի ղեկավարի՞։ Ամենևին։

Նա հրաժարական է տվել պարտության սիմվոլի, մերկ թագավորի «պաշտոնից», բայց մի նպատակով՝ առաջիկա ընտրություններում իր հանցակիցը դարձնելու հազարավոր մարդկանց, երկրի կործանման պատասխանատվությունը ուրիշների վրա դնելու, միակ ատելին ու մերժվածը չլինելու համար։ Կարծում եմ՝ նրան էլ է հետաքրքիր, թե Հայաստանում քանի՞ մարդ կա, ով պատրաստ է իր հետ կրել ազգային աղետի, ամոթի և նվաստացման բեռն ու պատասխանատվությունը։ Արձանագրենք. առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են։ Ընտրություններ՝ արդեն Հայաստանի Հանրապետության իրական ղեկավարի պաշտոնի համար։

Պարտության սիմվոլը, որքան էլ անբնական, հակաքաղաքագիտական ու հակաբարոյական է, ևս հայտ է ներկայացրել։ Բնականաբար, արդեն երկրորդ անգամ օգտագործելու է իր «զինանոցում» մշտապես առկա էժան պոպուլիզմը, դարակներում պահած քրեական գործերը, տիրաժավորած ստերը։ Մի խոսքով…

Ավելին՝ այստեղ 

Խոշոր հրդեհ՝ ՀայաստանումԲախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիային Լարված իրավիճակ. ցուցարարներին բերման են ենթարկումՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրԱՄՆ նախագահ. Վերահաստատում ենք Մեծ Եղեռնը երբեք չմոռանալու մեր խոստումը Թուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների «Քո բոլոր ընկերները սա են նայում, Արփի ջան»․ Աննա Հակոբյանը՝ «Նիկո՛լ, ցեղասպան» վանկարկումների մասինԱնոմալ եղանակ. ձմեռը վերադարձել է Գերմանիա «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին Խոշոր վթար-հրդեհ՝ Գյումրիում. բախվել են «Mercedes»-ն ու «ГАЗель»-ը, մեքենաները վերածվել են մոխրակույտի «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումԱռաջ աչքերիս մեջ կյանք կար… Իրինա Այվազյանի գրառումը Գևորգ Մկրտչյանի հարսանիքի օրը Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել Ռուսաստանի հնարավոր նոր հարձակման պլանը. The Sun 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բшղшնիս Այրումի հատվածում шդրբեջшնցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ) Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանԳազ չի լինի Սա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Ավետի քրոջ հուզիչ գրառումը՝ եղբոր հետ կատարված դեպքի մասին Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՄենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը, մեր Ավետյաց երկիրը. Նիկոլ Փաշինյանի ուղերձը24 ժամ ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանը և իշխանական վերնախավը Ծիծեռնակաբերդում են․ ուղիղԱռեղծվածային դեպք՝ Գեղարքունիքում. Նորատուսի գերեզմաններում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհ 24 ժամ ջուր չի լինելու Տասնյակ հասցեներում լույս չի լինի Քաղաքացիները Նոյեմբերյանի ոստիկանական բաժանմունքի մոտ են` ի աջակցություն բերման ենթարկվածների Օրենք խախտողները Կառավարության շենքում նստած են. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել Հայոց ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի սերնդեսերունդ. Արշակ արք․ Խաչատրյան Լարված իրավիճակ՝ Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհին (տեսանյութ) Ջահերով երթը. հիշողության կանչը 109 գարուն անց (ֆոտոշարք) Ջահերով երթ՝ Կիրանցում (տեսանյութ) Պայքարի տրամադրությունը չի ընկնելու․ արդեն 10 հոգու ձերբակալել են՝ Տավուշում իրականացվող պայքարի համար Ուկրաինայից հետո Արևմուտքը փորձում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասը․ ՌԴ ԱԳՆ Բագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը Ոստիկանները Տավուշում քաղաքացիներին բերման են ենթարկումՍերժ Սարգսյանը մասնակցում է Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող ջահերով երթին Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան
Ամենադիտված