Հայտնի է կորոնավիրուսի 5 գլխավոր հետևանքները
ՀասարակությունԿորոնավիրուսի հետևանքները վարակված անձանց մոտ անհատական են: Այնուամենայնիվ, կան այնպիսիները, որոնք հայտնաբերվում են յուրաքանչյուր տասներորդ պացիենտի մոտ: Բժիշկները «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում ներկայացրել են կորոնավիրուսի 5 ամենատարածված հետևանքները:
Առաջին տեղում կարդիոմիոպաթիան է: Սրտանոթային համակարգի վրա վիրուսի ազդեցության ֆոնին պացիենտները բախվում են սրտի ռիթմի խանգարումների և սրտամկանի բորբոքման հետ:
Երկրորդ տեղում է երիկամների դիսֆունկցիան: Այս օրգանում «հետկորոնավիրուսային սինդրոմը» կարող է ընթանալ անդառնալի հիմքի վրա, այսինքն՝ երիկամների աշխատանքի խախտումները չեն արձագանքում բուժմանը:
Բացի այդ, կորոնավիրուսը բարդություններ է առաջացնում տեսողության օրգանների վրա: Ակնաբուժական ամենատարածված խնդիրներն են՝ կոնյուկտիվիտի զարգացումը, բորբոքումը, աչքի անոթների թրոմբոզը և ցանցաթաղանթի փոփոխությունները: Խախտումները կարող են արտահայտվել ինչպես հիվանդության ակտիվ փուլում, այնպես էլ ապաքինվելուց մեկուկես ամսվա ընթացքում:
Ավելին՝ այստեղ