Լիլիթ Հովհաննիսյանի նոր լուսանկարն ու փոքրիկի սեռի մասին քննարկումները
LifeԵրգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը երեկ հայտնեց իր հղիության մասին, ինչը բուռն քննարկումների առիթ դարձավ։ Լիլիթի և երգահան, պրոդյուսեր Վահրամ Պետրոսյանի համատեղ կյանքի 10 տարվա ընթացքում այս հարցը բազմիցս քննարկվել է։ 33-ամյա երգչուհու երկրպագուների կողմից լուրը շատ սպասված էր։
Լիլիթը նոր լուսանկար է հրապարակել, որում ընդգծված է գեղեցիկ կարգավիճակը։ Երկրպագուները ակտիվորեն քննարկում և իրենց ենթադրություններն են անում կապված փոքրիկի սեռի հետ։
Լիլիթի հղիությանն ուրախությամբ են արձագանքել նաև գործընկերները՝ Սիլվա Հակոբյանը, Մարինկա Խաչատրյանը, Արսեն Գրիգորյանը, Գրիգն ու Սոնան, Անուշիկ Ալավերդյանը։