Հայերեն


Նիկոլ Փաշինյանը չգիտե՞ր, որ զորքը չի կարելի թողնել առանց հրամանատարների և կանչել ինչ որ անկապ խորհրդակցության

Հասարակություն

«Հրապարակը» գրում է. «Երևի գիտեք, որ ամենաշատը կամավորական ջոկատներին՝ պատերազմի օրերին, անդամակցել են Սյունիքից ու Արցախից՝ հասկանալի պատճառներով. մարդիկ իրենց տունն են պաշտպանել, ի տարբերություն Կասկադում նստած երևանցիների, քանի որ վտանգը սեփական աչքով են տեսել: Սյունիքի ջոկատները հիմնականում մի ճակատում են եղել՝ Սյունիքի սահմանից 140 կիլոմետր հեռավորության վրա, որտեղ շատ թեժ է եղել, ջոկատներն էլ հիմնականում գյուղապետերն ու համայնքապետերն են ղեկավարել: Ուրեմն այս ճակատում հոկտեմբերի 17-ին կապ են տվել հրամանատարներին, կանչել են Գորիս` վարչապետի մոտ խորհրդակցության: Հրամանատարները կարծել են, թե ինչ-որ հույժ կարեւոր ռազմական օպերացիայի քննարկում է նախատեսվում, շտապ հավաքվել՝ եկել են:

Խորհրդակցության ժամանակ մեր սիրելի վարչապետը մի միտք է ասել, թե բա՝ պիտի պատրաստվեք Սյունիքի պաշտպանությանը: Տղերքը շոկի մեջ են ընկել, ասում են՝ Քաջարանի քաղաքապետը չի դիմացել, թե՝ «Պարոն վարչապետ, ի՞նչ Սյունիք, մենք 140 կիլոմետր էն կողմում են, մենք որտե՞ղ ենք կռվում, Դուք ի՞նչ եք ասում»: Քանի որ ուրիշ հիշարժան միտք չի հնչել, քոռ ու փոշման 2 օր հետո վերադարձել են իրենց դիրքերը:

Հետ են գնացել ու տեսել, որ զորքը հսկայական նահանջ է ունեցել, էդ 140 կիլոմետրի մոտ կեսի չափով ու դիրքերում իրենց փոխարինող հրամանատարները սկսել են իրար մեղադրել, որ պարզեն, թե ինչպես եղավ, որ առանց կռվի ու կրակոցը զորքը մոտ 50 կիլոմետր նահանջեց: Ի՞նչ է պարզվել, այն օրը, երբ հրամանատարները Գորիս են մեկնել՝ խորհրդակցության, այդ գիշերը դիրքերում մնացած տղերքին կապ են տվել, ասել՝ «դուք շրջափակման մեջ եք ընկել, հետ եկեք, կողքի դիրքերն արդեն նահանջել են»: Սրանք բոլորով հետ են եկել, իրար հետ կռվել, թե՝ ինչի՞ ես դիրքդ թողել, մենք կանգնած էինք ու դեռ էլի կկանգնեինք։ Պարզվել է, որ ոչ մեկն ինքնակամ չի թողել իրեն վստահված դիրքը, բոլորին զանգել՝ նույն բանն են ասել, եւ բոլորն էլ նահանջել են:

Հիմա կասեք՝ սուտ են ասում, վախեցել՝ փախել են, իրար վրա են գցում։ Հնարավոր է, որ այդպես էլ եղած լինի, բայց հարց է ծագում՝ մեր սիրելի վարչապետը չգիտե՞ր, որ զորքը չի կարելի թողնել առանց հրամանատարների եւ կանչել ինչ որ անկապ խորհրդակցության։ Չէ որ այդ ընթացքում ինչ ասես կարող էր լինել, այնպես չի, որ մի շատ կարևոր բան է ունեցել ասելու։ Այդ՝ «տղերք, Սյունիքն էլ պիտի պաշտպանեք» կոչը կարող էին նաեւ կապի այլ միջոցներով փոխանցել, այդ մի նախադասությունն ասելու համար ինչու՞ էր կանչում Գորիս բոլորին, իրար գլխի հավաքում: Էլ չեմ ասում՝ շատ հեշտ է պարզել, թե այդ երկու օրը ովքեր են զանգել զորքի հետ մնացած հրամանատարներին եւ ասել՝ նահանջեք։

Ավելին՝ այստեղ 

Հենրիխ Մխիթարյանը հրապարակում է կատարել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ի՞նչ եղանակ կլինի առաջիկա օրերին Վարդան Ղուկասյանի կոչով՝ ճանապարհին անվադողեր են այրել (տեսանյութ) Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել 24 ժամ ջուր չի լինի Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասին Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատելԼարված իրավիճակ՝ Կենտրոնում․ կան բերման ենթարկվածներ Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում` Թուրքիայի դեսպանատան մոտ Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութԱդրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի և այդ պայքարը առաջնորդում է Աստված Կիրանցում պայքարը շարունակվում է․ բնակիչները պնդում են՝ անհնար է խաղաղ ապրել ադրբեջանցիների հարևանությամբ Զոհաբերողն ու ժպիտը դեմքին զոհաբերվողը Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-ը Ախալքալաքում անցկացվել է պահանջատիրական ջահերով երթ (լուսանկարներ) ՈՒՂԻՂ. Տավուշում բողոքը շարունակվում է Օդի ջերմաստիճանը կբարձրանա. ինչ եղանակ կլինի Բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց Վարչապետը Ծիծեռնակաբերդի դեպքից հետո տիկնոջ հետ լուսանկար է հրապարակել Լիլիթ Մկրտչյանն ու Մարիամ Մկրտչյանը հաղթել են 5-րդ տուրում․ շախմատի ԵԱ Մահացել է Նիկոլայ ՀովհաննիսյանըՈՒՂԻՂ. Տավուշում իրադրությունը լարված է. Ոսկեպար-Կիրանց հատվածը փակ է Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում Խոշոր հրդեհ՝ ՀայաստանումԲախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիային Լարված իրավիճակ. ցուցարարներին բերման են ենթարկումՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրԱՄՆ նախագահ. Վերահաստատում ենք Մեծ Եղեռնը երբեք չմոռանալու մեր խոստումը Թուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների «Քո բոլոր ընկերները սա են նայում, Արփի ջան»․ Աննա Հակոբյանը՝ «Նիկո՛լ, ցեղասպան» վանկարկումների մասինԱնոմալ եղանակ. ձմեռը վերադարձել է Գերմանիա «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին Խոշոր վթար-հրդեհ՝ Գյումրիում. բախվել են «Mercedes»-ն ու «ГАЗель»-ը, մեքենաները վերածվել են մոխրակույտի «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումԱռաջ աչքերիս մեջ կյանք կար… Իրինա Այվազյանի գրառումը Գևորգ Մկրտչյանի հարսանիքի օրը
Ամենադիտված