Էրեբունիում 18 ամյա երիտասարդի են դանակահարել. Ոստիկանության տեսանյութը
ՀասարակությունՄայիսի 4-ին, ժամը 23-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում ստացվեց, որ 18-ամյա երիտասարդ է տեղափոխվել՝ մարմնի տարբեր մասերի կտրած-ծակած վերքերով։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ տուժողն ի վիճակի չէր բացատրություն տալու։ Նրա առողջությանը պատճառվել էր ծանր վնասվածք: Տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց։ Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը նախ պարզեց, որ երիտասարդը դանակահարվել էր Ազատամարտիկների այգում՝ անհիմն ծագած վեճի ժամանակ։
Բացահայտման միջոցառումներին միացան քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները։ Համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում իրավապահները պարզեցին, որ երիտասարդին դանակահարել էր Նոր Արեշում բնակվող մեկ այլ երիտասարդ։
Ավելին՝ այստեղ