Հայփոստի 150 աշխատակից զրկվելու է աշխատանքից
Հասարակություն- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram
Հայփոստի մի խումբ աշխատակիցներ դիմել են ԱԺ պատգամավորին՝ հայտնելով իրենց մտահոգությունը: Բանն այն է, որ մոտ 150 աշխատակից նոր տնօրենի կաղմից ներկայացված նոր կանոնների, պահանջների արդյունքում կարող են զրկվել աշխատանքից:
Մասնավորապես նշվում է, որ տեղի է ունեցել գիտելիքի ստուգում, որը պատշաճ տեղի չի ունեցել. մարդկանց նախօրոք հարցաշար չի բաժանվել, տեղյակ չեն եղել, ինչի արդյունքում էլ չեն հանձնել քննությունն ու զրկվելու են աշխատանքից, որը կատարել են նույնիսկ մութ ու ցուրտ տարիներին:
Բացի դրանից, քննության ժամանակ տնօրենը նստած է եղել պատուհանի գոգին ու այդպես է ընդունել քննությունը, ինչն անհարգալից վերաբերմունք է:
Ավելին՝ այստեղ
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram