Հայերեն


«Տարիքն ինձ չի վախեցնում». Մարիամ Ադամյանը՝ ծննդյան օրվա անակնկալների և իր ամենակարևոր ձեռքբերման մասին

Life

Դերասանուհի Մարիամ Ադամյանն այսօր նշում է 29-ամյակը: Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին խոսել է օրվա ծրագրերի, մեծացող թվերից չվախենալու, երազանքների ու ամենակարևոր ձեռքբերման մասին:

Մարիամի խոսքով՝ թե՛ երեկ գիշերը, թե՛ այսօր տանը, աշխատավայրում անակնկալներ, նվերներ, բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել: «Այսօր շատ լավ՝ աշխատանքային տրամադրություն ունեմ: Առավոտից նկարահանումների եմ, իսկ երեկոյան խաղալու եմ «Ա՛խ Աննա, Աննա կամ կրքոտ կիրակի» ներկայացումը: Առաջին անգամ է, որ ծննդյանս օրն ամբողջությամբ աշխատանքային է, լավ եմ տրամադրված: Առհասարակ, խնջույքներ այնքան էլ չեմ սիրում, ցանկացած առիթ փորձում եմ նեղ շրջանակում կազմակերպել, հրավիրել ինձ հարազատ ու մտերիմ մարդկանց, հիմնականում հենց նրանք էլ կազմակերպում են խնջույքները»,- պատմեց նա:

Ըստ դերասանուհու՝ շատ է սիրում իր ծննդյան օրը և լավ տրամադրություն է ունենում, այդ առումով տխրելու առիթ չունի: «29-ը գեղեցիկ տարիք է, հիմա կյանքը լրիվ այլ երանգներով ու աշխարհընկալմամբ է: Տարեցտարի փոխվում են հայացքներդ, սկսում ես շատ բաներ արժևորել, մնացածից չնեղսրտել: Ամեն տարիք քո կյանքում մի բան ավելացնում է՝ նաև զգացողությունների առումով: Առհասարակ, տեսակով շատ թեթև մարդ չեմ, բայց ծանր էլ չեմ, ինձ մեծացող թվերը չեն վախեցնում: Կարծում եմ՝ դրանք կվախեցնեն նրանց, ովքեր տարին չեն օգտագործում իրենց համար ու վախենում են, որ այն անցնի: Իմ տարիքը գեղեցիկ է, ու դեռ երկար տարիներ այդ գեղեցիկ տարիներն ունենալու եմ»,- ասաց նա:

Մարիամն ընդգծեց, որ ծննդյան օրը երազանքներ մտապահում է, այս տարի միայն խաղաղություն է ուզում: «Հաջողակ մարդ եմ, իմ նպատակներն արագ են կատարվում: Սիրում եմ դեպի նպատակ տանող ճանապարհը, որովհետև այն վերջնակետից ավելի հետաքրքիր է: Դեպի նպատակներ քայլ-քայլ գնալու, մեծ պատառներ չվերցնելու, միանգամից վերջին չձգտելու արվեստ է պետք: Իհարկե, առանց համբերության հնարավոր չէ, բայց նույնիսկ վերջնակետին հաղթանակ չլինելու դեպքում ճանապարհին ինչ-որ բան սովորում ես: Մեր կյանքում ինչ լինելու է, կլինի, տիեզերքն ինքն է կառավարում, որպեսզի մենք ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվենք: Այն, ինչ մեզ հետ կատարվում է, բնական գործընթաց է: Մեր կյանքում ամեն ինչ շատ ավելի հեշտ կլինի, եթե դա գիտակցենք»,- նշեց Մարիամը:  

Դերասանուհին նկատեց, որ իր կյանքում ամենակարևոր ձեռքբերումը այն գիտակցումն է, որ ինքը ճիշտ տեղում է: «Կարևոր է, որ բնականոն եկել ու հասել ես այդ տեղին: Ինչ էլ լինի, այդ ամենին պարզ ես նայում, ճանապարհին նաև սխալներ են լինում, բայց դա ևս նորմալ է: Ամեն ինչ հարաբերականության մեջ է ճիշտ, չկա սպիտակ առանց սևի, ճիշտը հասկանալու ու արժևորելու համար պետք է հասկանաս, թե ինչ է սխալը: Եթե մի բան չես ճանաչում, ինչպե՞ս կարող ես մերժել: Սխալներից հետո կոտրվելու փուլերը ևս նորմալ են, ամեն ինչ մարդու համար է, աշխարհում բոլոր բնական երևույթները մարդու համար են»,- ասաց նա:

Մարիամն ինքն իրեն խաղաղ երկինք մաղթեց: «Կյանքի վերջին փուլերը ցույց տվեցին, որ կյանքը, իսկապես, անկանխատեսելի է, պետք է արժևորել ամեն րոպեն: Ցանկանում եմ, որ արժևորեմ կյանքում եղած կարևորներն ու չկենտրոնանամ անկարևորների վրա»,- եզրափակեց նա:

Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան 4 զn՞հ և թթվածնի պակա՞ս. ի՞նչ է կատարվել Կրասնոյարսկ մեկնող չվերթում Խոշոր հրդեհ՝ ՀայաստանումԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Ահազանգ Արարատից․ քարաթափում է տեղի ունեցելՎիճաբանություն և ծեծկռտnւք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում ենԵկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ Բեգլարյան Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներ Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Աստղագուշակները նշել են կենդանակերպի այն նշանները, որոնք կհարստանան ապրիլին 4 զn՞հ և թթվածնի պակա՞ս. ի՞նչ է կատարվել «Աերոֆլոտ»-ի՝ Կրասնոյարսկ մեկնող չվերթում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարար Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ) «Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում». Արթուր Աբրահամի գրառումը՝ հոր մասին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ Լավրով «Ես քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանի շնորհավորանքը՝ հայրիկին Հայաստանը կրկին կմասնակցի Unity Euro Cup-ին Մարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանԱՄՆ բենզալցակայանում հզոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ) Թուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-ի Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացրել է որպես «գաղտնի ռազմական համալիր» Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Փաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿ «Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա ապակյա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Լարսը բաց է Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի Ի՞նչ օգնություն է Հայաստանն ուղարկել Գազայի բնակչությանը Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա ՍողոմոնյանՏաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայանՀետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխելԵրբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է
Ամենադիտված