Սյունիքի փոխմարզպետը՝ ադրբեջանցիների՝ հարձակման անցնելու ու մարտերի վերաբերյալ լուրերի մասին
ՀասարակությունՔիչ առաջ լրատվամիջոցները գրեցին, որ Սյունիքի մարզի Իշխանասարի ուղղությամբ մարտեր են տեղի ունեցել: Հակառակորդը հարձակում է նախաձեռնել: Հայկական կողմից կան վիրավորներ, որոնք տարհանվում են:
Hraparak.am-ն իր հերթին գրում է, որ Գորիսում այս պահին լարված իրավիճակ է. ադրբեջանցիները փորձել են առաջ գալ, տեղացիները դիմադրել են:
Տեղեկությունները ճշտելու համար Analitik.am-ը կապ հաստատեց Սյունիքի փոխմարզպետ Կարո Ավանեսյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ լուրերը կեղծ են, նման բան չկա, սահմանների ճշգրտում է տեղի ունենում:
Մեր ճշտող հարցին՝ արդյո՞ք որևէ միջադեպ չի գրանցվել, նա ասաց՝ ոչ:
Ավելին՝ այստեղ