Հայերեն


Կրթաթոշակներ և անվճար սովորելու հնարավորություն Գ. Պլեխանովի անվ․ ՌՏՀ Երևանի մասնաճյուղում

Հասարակություն

Հարցազրույց Գ.Վ. Պլեխանովի անվ․ տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի տնօրեն պ.գ.թ. Թամարա Վարդանյանի հետ

-Տիկին Վարդանյան, վերջերս տեղի ունեցավ Գ.Վ. Պլեխանովի անվ․ ՌՏՀ Երևանի մասնաճյուղի «Հեռանկարային Հետազոտությունների լաբորատորիայի» հանդիսավոր բացումը։ Բացման խոսքում դուք նշեցիք, որ մասնաճյուղի կրթական ծրագրերում գերակա ուղղություններն ընդգրկում են ՏՏ ոլորտը։ Խնդրում ենք մանրամասնել, ի՞նչ հեռանկարներ են առաջանում ուսանողների համար։

-Առաջին և հիմնական նորությունն այս տարի այն է, որ Գ․Վ․ Պլեխանովի անվ․ տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղը հատուկ քվոտայով բյուջետային տեղեր է ստացել Ռուսաստանի Դաշնության Բարձրագույն կրթության և գիտության նախարարությունից։ Ընդ որում, բյուջետային տեղերը հատկացված են «Կիրառական ինֆորմատիկա» ֆակուլտետի համար, որտեղ ուսումնառության ավարտին ուսանողը ստանալու է ՌԴ պետական դիպլոմ՝ «Կիրառական ինֆորմատիկան տնտեսությունում» (Прикладная информатика в экономике) մասնագիտացումով։ Ըստ էության, ենթադրվում է միջառարկայական հետազոտությունների հարթակի ձևավորում։ Ուսումնական պլանն ու առարկայական ցանկն այնպիսի տրամաբանությամբ են մշակված, որ ՏՏ ոլորտն ու տնտեսագիտությունը մեկտեղված են, ինչը կտրուկ բարձրացնելու է ուսումնառության կիրառական բաղադրիչը։ Մեր նպատակն է դաստիարակել ուսանողին որպես հետազոտող-անհատ։ Այդ խնդրին է ծառայելու նաև նորաբաց լաբորատորիայի գործունեությունը։

-Տարեցտարի բուհերում նկատվում է ուսման վարձերի բարձրացում հասարակության վճարողունակության անկման ֆոնին, այսինքն՝ կրթության հասանելիությունը լրջորեն վտանգված է, ուստի, եթե դեմ չեք, վերադառնանք կրթաթոշակներին և անվճար տեղերին։ Եթե կարելի է, մանրամասնեք, թե ինչի՞ մասին է խոսքը։

-Իհարկե, նախ կցանկանայի նշել, որ Պլեխանովի անվ․ տնտեսագիտական համալսարանը մասնաճյուղեր ունի նաև այլ երկրներում՝ Բելառուսում, Ուզբեկստանում, Մոնղոլիայում, սակայն անվճար ուսման հնարավորություն ստացել են միայն Երևանի մասնաճյուղի դիմորդները։ Կարևոր է նաև, որ ուսանողները ոչ միայն անվճար ուսումնառության հնարավորություն կունենան, այլև կստանան ամսեկան կրթաթոշակ ՌԴ կառավարությունից։ Անշուշտ, մենք ակնկալում ենք տաղանդավոր դիմորդների մուտքը մեր համալսարան, ուստի բյուջետային տեղերում ընդգրկվելու համար դիմորդը պետք է ցուցաբերի խոր գիտելիքներ և համապատասխան պատրաստվածություն։ Այս տարի բյուջետային տեղերի քանակը 10-ն է, սակայն հուսով ենք, որ տարեցտարի այն կավելանա։ 

Վերջում կուզենայի, օգտվելով առիթից, հաջողություն մաղթել 2021թ․ բոլոր դիմորդներին, ցանկանալ նրանց կանաչ ճանապարհ, ջանասիրություն, բարձր առաջադիմություն և նպատակասլացություն։  

 

 
Կենդանակերպի նշաններ, որոնց բախտը կբերի այս ամառ Փաշինյանական վարչախումբն ուրանում է Հայոց ցեղասպանությունըՆարեկ Ադամյանը նշանակվել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ տնօրեն Արտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջ Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը թանկացել են Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան քննարկել են եռակողմ ռազմական համագործակցությունը ՊՆ նախկին շենքի պայթեցմամբ պայմանավորված՝ մայրուղին փակ է լինելու Ռուս խաղաղապահները հեռացել են Դադիվանքից Երևանում 9-ամյա երեխան խաղալու ժամանակ քարերով վնասել է 2 մեքենա` պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս ԱԱԾ-ի կողմից բերման է ենթարկվել 4 պաշտոնատար անձ Հաագայում անցկացվող ԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի հավաքի ընթացքում ընդունվեց մեր գործընկոջ՝ Ֆրանսիայի հանրապետական կուսակցության հետ ներկայացված բանաձևը․ Լիլիթ ԲեգլարյանԱյս մարդու միակ մտածմունքը կենդանի մնալն է. Նաիրի Սարգսյան Բրիտանական պարբերականի սենսացիոն տեղեկությունը և Փաշինյանի հերթական «գործարքը» Արմավիրում բախվել են «Mercedes»-ն ու «Ford Transit»-ը, վիրավորներ կան. նոր մանրամասներ ՀՀ քաղաքացին այլևս ապահով չէ իր հայրենիքում՝ անգամ իրավապահների հսկողության ներքո. Մենուա ՍողոմոնյանԱբովյանում ծեծկռտուք էր եղել, ձայնային ատրճանակից կրակոց էր եղել․ նոր մանրամասներ Վերակենդանացման բաժանմունքում է. Զառա Արամյանի դուստրը մանրամասներ է հայտնում Ագրոէլեկտրական արևային պարկԲերման են ենթարկել Լիլիթ ԱվետիսյանինՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները Ռուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ջերմուկում այս պահին ապամոնտաժվում է` դեռ խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը Վթար Իջևանում․ զոհ ու վիրավոր կան ԶՊՄԿ-ի աշխատակիցները դոնորական արյուն են հանձնել (տեսանյութ) Տավուշի գյուղերի հանձնումը Հայաստանը վերածելու է մի մեծ անկլավի. Արմեն ՄանվելյանՊՆ նախկին շենքը վաղը կպայթեցվի (Տեսանյութ) Ջրատարը վթարվել է․ ավելի քան 30 ժամ ջուր չի լինի Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Խաղաղ Դոն փողոցի գազամատակարարումը Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք. armlur Գիտե՞ք, դժվար է, շատ դժվար է ի ծնե քո ուսերին կրել ցեղասպանված ազգի սերունդ լինելու փաստը. Շաքե ԻսայանՈվ կփոխարինի Ալեն Սիմոնյանին 1 օրով ջրամատակարարումը կդադարեցվիՀայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան «Kia»-ն Իջևան քաղաքի մուտքի մոտ բախվել է քարե պարսպին․ մայրը տեղում մահացել է, որդին տեղափոխվել է հիվանդանոց Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ» Ջուր չի լինի «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ» Գործող վարչախմբի հերթական թիրախը Հայոց ցեղասպանության հարցն է. Մենուա ՍողոմոնյանՀիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ» Խոշոր հրդեհ՝ Հայաստանում․ բնակիչներին տարհանել ենԹոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ» Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ» Դոլարը թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի թիմային չեմպիոն Թուրքիայում բնակվող Մարիամ Մելիքյանը հիվանդանոց է տեղափոխվել (լուսանկարներ) Ովքեր ցանկանում են պարտության մատնել ՌԴ-ին, պետք է գիտակցեն՝ գործ ունեն միջուկային տերության հետ․ ՌԴ ԱԳՆ Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներ Մակրոնը կոչ է արել ուժեղացնել ճնշումը Թեհրանի վրա
Ամենադիտված