«Իմ սրտիկ». բալիկի սպասող Սոֆյա Պողոսյանի նոր լուսանկարը
LifeԴերասանուհի Սոֆյա Պողոսյանն Ինստագրամի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է նրա գեղեցիկ կարգավիճակը:
Լուսանկարին կից Սոֆյան գրել է՝ «Իմ սրտիկ»:
Նշենք, որ դերասանուհին հղիության մասին հայտնեց օրերս՝ իր էջում ամուսնու՝ դերասան Աշոտ-Տեր Մաթևոսյանի հետ լուսանկար հրապարակելով: Աշոտն առաջին ամուսնությունից դուստր ունի` Մարին, Սոֆյան առաջին անգամ կմայրանա:
Զույգը պաշտոնապես ամուսնացած է 2019 թվականից, սակայն մինչև այդ նրանք արդեն միասին էին ապրում: