«Սեր ու երջանկություն»․ Սիլվա Հակոբյանի և ամուսնու լուսանկարները հարսանիքի 4-ամյակի առթիվ և Սիլվայի ընտրած հարսի կերպարը
LifeԵրգչուհի Սիլվա Հակոբյանի և Նորայր Մանուկյանի ընտանիքն արդեն 4 տարեկան է։ Սիլվան այդ առթիվ ամուսնու հետ լուսանկարներ է հրապարակել Ինստագրամի իր էջում Սոչիում արված ֆոտոշարքից։ Լուսանկարներին կից երգչուհին օգտագործել է «Իմ սեր» հեշթեգը։
«Սթորի» բաժնում երգչուհին նաև տեսանյութեր է հրապարակել ամուսնու և դստեր՝ Միլայի հետ։
«4 տարի միասին։ Սեր ու երջանկություն ու ամենասեր՝ Միլա»,- գրել է նա։
Նշենք, որ զույգն ամուսնացած է 2017 թվականից։ Երգչուհու ամուսինը Վայոց Ձորի Վայք քաղաքից է, նրանք դասընկերներ են եղել։ Զույգի սիրավեպը սկսվել է տարիներ անց պատահական հանդիպումից հետո։
Ներկայացնում ենք Սիլվայի կերպարը 4 տարի առաջ՝ իր հարսանիքի օրը։