Հայերեն


«Մորս կյանքը հազիվ ենք փրկել». Անելյա Գուբրյանը՝ կորոնավիրուսից հետո իր ու մայրիկի մոտ մնացած հետևանքների և հոգեբանական բարդ փուլի մասին

Life

Ամիսներ առաջ կորոնավիրուսը չի շրջանցել դերասանուհի Անելյա Գուբրյանին և նրա ընտանիքին: Անելյայի խոսքով՝ հետևանքները մինչև օրս մնացել են: Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին խոսել է մինչև հիմա համի և հոտի զգացողության մասնակի կորուստ ունենալու, մայրիկին հազիվ փրկելու, հոգեբանական բարդ իրավիճակից միայն վերջերս դուրս գալու, աշխատանքի և երկու բիզնես ունենալու մասին:

Դերասանուհու խոսքով՝ կորոնավիրուսով վարակվել է դեռևս նոյեմբերին: «Համի և հոտի կորուստ ունեի, որն այսօր էլ կա, իմ սիրելի ուտեստներն այլ համերով եմ զգում: Օրինակ՝ ցիտրուսային մրգեր չեմ կարողանում ուտել, վատ համ եմ զգում, վարունգից և լոլիկից ձկան համ եմ զգում, սուրճից՝ փոշու: Երբ այդ մասին կիսվեցի հետևորդներիս հետ, հասկացա, որ շատերն ունեն այդ խնդիրը: Նույնիսկ իրար խորհուրդներ ենք տվել, փոխանակվել փորձով: Այս հարցով բժշկի եմ դիմել, որն ասաց՝ անհատական է, բժշկությունն այդ հարցում չի կարող օգնել, պետք է ուղղակի սպասել, ժամանակի ընթացքում ամեն ինչ կվերականգնվի: Հետաքրքիրն այն է, որ ես հիվանդությունը թեթև եմ տարել, ջերմություն չեմ ունեցել, միայն էներգիայի կորուստ ունեի, ընդհանուր թուլություն, օրվա 24 ժամից 22-ը քնած էի»,- պատմեց նա:

Ըստ Անելյայի՝ միշտ վախեցել է վարակվելուց, որովհետև կարող էր վարակել իր ընտանիքի տարեց անդամներին: «Ես երիտասարդ եմ, առողջական լուրջ խնդիր չունեմ, ինձ համար այնքան էլ չէի մտածում: Հետաքրքիրն այն է, որ, ի վերջո, ընտանիքիս անդամներն ինձ վարակեցին: Մայրս հիվանդությունը շատ ծանր տարավ, նրան հազիվ ենք փրկել: Հիվանդանոցներում տեղ չկար, այդ պատճառով մայրս տանն էր պառկած, բերել էինք բոլոր սարքերը, այդ թվում՝ արհեստական շնչառության: Ախտահարված էին նրա թոքերի 70 %-ը, մարդիկ 40 %-ի դեպքում մահանում են, բայց մայրս բուժվեց: Իհարկե, հետևանքներ մնացին, երկարատև բուժման կուրս անցավ,- ասաց նա ու հավելեց, որ իր համար հոգեբանորեն շատ ծանր շրջան էր, որը վերջերս է հաղթահարել: –Այդ հարցում ինձ օգնեցին աշխատանքս, զբաղվածությունս, մտերիմ ընկերներս»։

Դերասանուհին նշեց, որ փորձում է նույնիսկ մեկ վայրկյան առանց աշխատանքի չմնալ: «Զբաղված եմ «Սիրո թևեր» նախագծում, մայրիկիս հետ համատեղ երկու բիզնես, նոր մտահղացում ունեմ, որը շուտով կիրականանա: Բնույթով այնպիսի մարդ եմ, որ երբ ինչ-որ աշխատանք եմ անում, կամ պետք է լավ անեմ, կամ չանեմ: Եթե հասկանամ, որ մեկը մյուսի հաշվին է, չեմ անի: Հիմա հասցնում եմ հավասարաչափ բաշխել էներգիաս ու ժամանակս: Ես միանգամից մի քանի աշխատանքով եմ զբաղված, որովհետև մանկուց հասկացել եմ՝ կապ չունի ապահովա՞ծ ընտանիքից ես, թե՞ ոչ, ինքդ քո գլխի տերը պետք է լինես: Լինելով ընտանիքիս ավագ զավակը՝ ավելի ինքնուրույն եմ, միշտ փորձում եմ նպատակներս կատարելագործել»,- ընդգծեց Անելյան:

Նա պատմեց, որ մայրիկի հետ համատեղ երկու բիզնես ունի, նրա շնորհիվ փորձի պակաս չի զգում: «Չեմ ուզում իմ առանձին բիզնեսն ունենալ, որովհետև նկարահանումների պատճառով լիովին գործին տրվել հաճախ չեմ կարողանում: Պատահում է, որ նկարահանումների եմ լինում, մայրս է զբաղվում գործերով, լինում է նաև հակառակը՝ նա է զբաղված լինում: Բարդ է ունենալ հավատարիմ մարդ, որը քեզ հավասար կնվիրվի գործին: Իհարկե, լինում են նաև տարակարծություններ: Որքան նման ենք իրար, այնքան էլ տարբեր: Այդ ամենը գործին ևս վերաբերում է, բայց երկուսս էլ գրագետ ենք մոտենում աշխատանքին, կարող ենք զիջել իրար: Սերունդների բախում չենք ունենում, որովհետև մայրս բավականին երիտասարդ է, մեր տարիքային տարբերությունն ընդամենը 20 տարի է»,- ասաց նա:  

Անելյան շեշտեց, որ այդքան զբաղվածության հետ իր ժամանցը կազմակերպել ևս հասցնում է, բայց պատերազմից հետո իր կյանքում շատ բան է փոխվել, այդ թվում՝ ժամանցը:

«Նախկինում փորձում էի անընդհատ ինչ-որ տեղ գնալ, ընկերներիս հետ հավաքվել, հիմա այդ ամենը քչացրել եմ: Հավաքվում ենք տանը, ինձ ավելի շատ ժամանակ եմ տրամադրում, զբոսնում: Ժամանցային վայրեր գնալ շարունակում եմ, բայց ոչ այն էներգիայով, որը նախկինում ունեի: Ուղղակի և՛ մտովի, և՛ ֆիզիկապես ծանրաբեռնված լինելով՝ լիցքաթափվելու առիթներ եմ փնտրում: Նույնիսկ շատ հոգնած օրվանից հետո կարող եմ որևէ ժամանցի վայր գնալ, եթե ինձ տեսնեն՝ թող չզարմանան: Ես էլ եմ ուզում հանգստանալ, ցրել մտքերս, որպեսզի հաջորդ օրն առավոտից կրկին աշխատեմ: Օրվանից է կախված ժամանցիս ակտիվ կամ պասիվ լինելը: Կարող եմ մի օր առավոտից երեկո տատիկիս հետ նարդի խաղալ, հաջորդ օրը 15 կմ քայլել քաղաքով»,- եզրափակեց նա:

Ուժային բալանսը մեր ռեգիոնում խախտված է, այն պետք է վերականգնվի. Ավետիք Չալաբյան Հանքային հորիզոնական աստիճանակարգը բարդ ինժեներական կառույց է, որը ապահովում է հանքի կայունությունը և տեխնիկայի շարժը․ ԶՊՄԿ Ցավից ատամները սեղմած` պայքարե´լ ու հաղթե´լ 2 բռնապետի հանդիպում՝ պոպուլիստի հետ. սա խաղաղության մասին չէ. միայն մենք ենք վնաս կրելու.Սողոմոնյան Բոլորիս պարտքն է հավերժ հիշել մեր զոհերին. Արսեն Գրիգորյան ՌԴ-ն աջակցում է Հայաստանին «Թրամփի ուղի» անվամբ տրանսպորտային միջանցք ստեղծելու հարցում. Օվերչուկ Շնորհակալության օրը «Բաղրամյան» մասնաճյուղում․ IDBank Վատիկանը ցանկանում է ամբողջությամբ անցնել արևային էներգիայի «Մեր ձևով» շարժումը չի համագործակցի նախկինների հետ՝ Փաշինյանին զրկելով քարոզչական թեզից Ադրբեջանը երբևէ իր ստանձնած որևէ պարտավորություն չի կատարել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի անունը մի տվեք, դա անեծք է այս հողին. քաղաքացի «Եվրադաշինքը»՝ փլուզման եզրին Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը՝ դատարանի վճռի և առաջիկա ծրագրերի մասին Փաշինյանը փորձում է փարատել Իրանի մտահոգությունները Տեղի ունեցածը բոլորովին տարբերվում է նրանից, ինչ ենթադրաբար պետք է տեղի ունենար. Իրանի ԱԳ նախարարը՝ «Թրամփի ուղու» մասին Նոր օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան․ ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Նաիրի Սարգսյան․ Վաշինգտոնի հռչակագիրը Հայաստանի համար տնտեսական հեռանկար չի բացում Սամվել Կարապետյանի գործը՝ իշխանության իրական դեմքի բացահայտում970 դոլար՝ աղբի տոպրակ հիշեցնող ինչ-որ բանի համար. Balenciaga-ի հերթական անհեթեթ առաջարկըԵվրահանձնաժողովը հույս ունի սեպտեմբերին համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթըՆուբարաշենի թռչնաբուծարանի մոտակա տարածքում ապօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվել710 նորահայտ հուշարձան ընդգրկվել է ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակումՀուլիսի 15-ի դրությամբ Ստեփանակերտից անհետացել են բոլոր 25 արձաններն ու կիսանդրիները, որոնք կանգնեցված էին նշանավոր անձանց հիշատակին. հայտարարությունԹմրամիջոցով փաթեթներ տեղադրող տղամարդիկ կալանավորվել են (տեսանյութ) Այո, կա առաջարկ, այս անգամ ամեն ինչ շատ լուրջ է. Սպերցյանը հաստատել է տրանսֆերային լուրերըBitcoin-ը սահմանել է նոր ռեկորդ Վաշինգտոնում ստորագրված հռչակագիրը, կյանքի կոչվելու դեպքում, շոշափելի օգուտներ է պարունակում նաև Իրանի և ՌԴ-ի համար. Փաշինյանը՝ Fox News-ինԺնևում չեղարկվել է հասարակական տրանսպորտի վճարը ՀԱՄԱՍ-ը պատրաստ է դուրս բերել իր մարտիկներին Գազայից Իսրայելի զորքերը հետ քաշելու դիմաց․ Al Arabiya«Ամենուր ինձ հետ լավաշ եմ տանում»․ Սիրուշո Որոշ երկրներում տեղական ինտերնետային վերահեռարձակողների պատճառով առաջացել են տեխնիկական խնդիրներ, որոնք պատճառ են դարձել «Կենտրոն» ՀԸ տարբերանշանի ներքո ցուցադրել ոչ հայկական արտադրանքԶելենսկին և Սթարմերը քննարկել են անվտանգության երաշխիքները Էդ ո՞ր հայ ոստիկանն է գնալու ադրբեջանցիների սադրանքը կանխելու. Մենուա Սողոմոնյան Յունիբանկը թողարկել է արտոնյալ բաժնետոմսեր՝ տարեկան 12% հաստատագրված շահութաբաժնով ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են կալանավորված Սերոբ Գասպարյանին «Թրամփի ճանապարհը» ևս մեկ փաստ է ազգային դավաճանության և սուվերեն տարածքների հակասահմանադրական զիջման մասին Իշխանությունները խուճապի մեջ են. «Մեր ձևով շարժումը» սպառնում է Փաշինյանի պաշտոնավարմանը Կոստեստի ՀԷԿ-ում կկառուցվեն լողացող արևային էլեկտրակայան և քամու էլեկտրակայան Նախապես ստորագրված, այսպես կոչված «խաղաղության համաձայնագրի» լիակատար իրականացումից հետո մենք կարող ենք ակնկալել Հայաստանի ինքնիշխանության հետագա քայքայում. Օսկանյան Կարո՞ղ է Հայաստանը կրկնել Գազայի ճակատագիրը. ոչ թե խաղաղություն, այլ սրացում Հայաստանի Հանրապետությունը վերածվել է բանկային օլիգարխիայի պահակախմբի. Հրայր ԿամենդատյանՍրանք մեր գլխին կարող են նոր պատերազմ բերել և դարձյալ մեղադրել այլոց. Արմեն Մանվելյան «Առաջին հայացքից սիրել եմ Նարինեին, գիտեի, որ իմ երեխաների մայրն է դառնալու»․ Ավո Ադամյան Ամերիկյան ապտակ՝ Փաշինյանի «ժողովրդավարության բաստիոնին» ՀՀ քաղաքացիները կազատվեն Օմանի մուտքի արտոնագրի պահանջից Team-ը առաջինը տարածաշրջանում կանջատի 2G-ն՝ փոխարինելով այն առաջադեմ տեխնոլոգիաներով․ գործում է նոր հեռախոսների տրամադրման հատուկ ծրագիրՔՊ-ն կարող է ընտրությունների գնալ դաշինքով Ադրբեջանից հնչող հայտարարությունները հակասում են հենց նախաստորագրված համաձայնագրի կետերին. ադրբեջանագետ ԱՄՆ դեսպան Քվինի այցը «Սպայկա» Ադրբեջանում զարգացնում են հանքարդյունաբերությունը, Հայաստանում՝ տապալում լսումները
Ամենադիտված