Բերման են ենթարկվել Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուներ
ՀասարակությունԱյսօր առավոտյան կառավարության շենքի մոտ խաղաղ ակցիայի մասնակիցների նկատմամբ ոստիկանության որոշ ծառայողների կողմից կիրառվել է անհամահաչափ ուժ և բռնություն: Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:
Հայտարարության մեջ նաեւ ասվում է. «Բերման են ենթարկվել շուրջ երկու տասնյակ քաղաքացիներ, այդ թվում՝ Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուներ:
Չնայած ժամանակավոր իշխանության և իրենց ներկայացուցիչների կողմից ատելության խոսքի տարածմանը, վարչական ռեսուրսի չարաշահմանը, մենք մշտապես մեր թիմակիցներին հորդորել և հորդորում ենք դրսևորել պատշաճ վարքագիծ և չտրվել սադրանքների։ Ոստիկանության նման բռնի գործողությունները ինքնին սադրանք կարող են հանդիսանալ այս մթնոլորտում։ Բացի այդ, ոստիկանությունը բոլորի իրավունքները և հասարակական կարգը պահպանելու պարտականություն ունի, այլ ոչ թե՝ իշխանությանը ծառայելու։
Ավելին՝ այստեղ