Հայերեն


«Ունեմ 1000 դրամանոց տոպ, ունեմ նաև թանկ հագուստներ»․ Լիանա Հակոբյանը՝ 26 կգ նիհարելուց հետո փոխված ոճի, ամենաթանկ ու ամենաէժան հագուստների և էմոցիոնալ գնումների մասին

Life

Հայտնի մարդկանց ոճն ու սիրելի իրերը ներկայացնող շարքում Tert.am Life-ն այս անգամ անդրադարձել է դերասանուհի Լիանա Հակոբյանին։ Նրանից հետաքրքրվել ենք, թե ի՞նչ ոճի հագուստ է նախընտրում առօրյայում, ինչ գնային սանդղակում է գնումներ անում։

«Առօրյայում հագնում եմ տարբեր ոճերի հագուստ, ամեն ինչ կախված է նրանից, թե ուր եմ գնում և ինչ եմ անում։ Սիրում եմ տարբեր ոճերի հագուստներ միքսել, զգեստները համադրել սպորտային կոշիկների հետ։ Առօրյայում բարձրակրունկներ չեմ հագնում, միայն հատուկ առիթների ժամանակ, նախընտում եմ սպորտային կոշիկներ։ Ես շատ եմ քայլում, ինձ համար հարմարավետությունը շատ կարևոր է։ Ինչ-որ տեղ գնալուց մեկ օր առաջ արդեն մտածում եմ, թե ինչ հագնել։ Նույնիսկ երբ մեկ պահարան հագուստ ունես, մտածում ես՝ ի՞նչ հագնել։ Եղել է, երբ հագնելու ոչինչ չեմ գտել ու տվյալ տեղը չեմ գնացել։ Աղջիկները միշտ էլ հագուստի կարիք ունեն»,- ասաց նա։

Լիանայի խոսքով՝ երեկ տրամադրություն չի ունեցել, մայրիկի հետ գնումների է գնացել։ «Մի քանի կոսմետիկ միջոց գնեցինք, եկանք տուն, տրամադրությունս չէր բարձրանում։ Երեկոյան նոր լողազգեստ գնեցի ու հասկացա՝ ինձ հագուստներն են ուրախացնում։ Կարող եմ 3 օրը մեկ գնումների գնալ, տեսնել ինչ նոր հագուստներ կան, կարող եմ ոչինչ չգնել, ուղղակի շրջել ու ինձ լավ զգալ, հանգստանալ։ Հաճախ եմ գնումներ անում, կարող եմ ինչ-որ բան գնելու համար մի ամբողջ օր ծախսել։ Ամսական ինձ մոտ 100․000 դրամ է պետք, որպեսզի կարողանամ մի քանի բան գնել։ Բնականաբար խոսքը զգեստապահարանը լրիվ փոխելու մասին չէ, այլ մի քանի գնումի»,- նշեց նա։

Ըստ դերասանուհու՝ օնլայն գնումներ այնքան էլ չի սիրում, հիմնականում աքսեսուարներ է գնում։ «Վախենում եմ պատվիրել, քանի որ հնարավոր է՝ չափսը չհամապատասխանի, առավել ևս, իմ դեպքում, երբ չափսերս անընդհատ կարող են փոխվել։ Առհասարակ, աքսեսուարներ, հատկապես ակնոց շատ եմ սիրում։ Ինձ համար ակնոցն ուղղակի արևից պաշտպանվելու համար չէ, այլ ոճի մի մաս»,- ընդգծեց դերասանուհին։

Լիանան պատմեց, որ հիմա իր զգեստապահարանում շատացել են զգեստները, կիսաշրջազգեստները, շորտերը։ «Շատ տոպեր ունեմ, բայց շաբաթը մեկ թարմացնում եմ։ Տոպը կարող ես համադրել և՛ ջինսե տաբատների, և՛ շորտերի հետ։ Ունեմ տոպ, որը գնել եմ ընդամենը 1000 դրամով։ Կարծում եմ՝ հագուստի գինը կարևոր չէ, ունեմ թանկ հագուստներ, բայց չեմ վազում գնի հետևից։ Կարող ես երկուսից էլ գնել, եթե ունես ճաշակ և տեսողություն զգեստները համադրելու համար։ Ամենաթանկ հագուստս զգեստ է, որի գինը չեմ հիշում։ Հագել եմ մեկ անգամ, թևերի մեջ մոտ տասը տուփ բամբակ եմ դրել, որպեսզի ուռչած տեսք ունենան։ Մայրս ամեն անգամ այդ զգեստի մասին է հիշեցնում, որպեսզի գոնե երկրորդ անգամ հագնեմ»,- ասաց նա։

Դերասանուհին շեշտեց, որ բացի այդ զգեստը շատ իրեր ունի, որոնք մեկ անգամ է հագել։ «Դրանք էմոցիոնալ գնումներ են եղել։ Տեսել եմ, սիրահարվել, գնել` առանց մտածելու, թե որտեղ կհագնեմ։ Որոշել եմ այսուհետև մտածել՝ իմ ո՞ճն է, կհագնե՞մ տվյալ հագուստը, հետո գնել։ Վերջերս մեկը շատ էի հավանել, բայց չգնեցի, որովհետև իմ ոճը չէր»,- նշեց նա։

Լիանան նաև ընդգծեց, որ գունավոր, կոնքերի հատվածում կտրվածքով զգեստն այս տարի իր ամենասիրելի է։ «Այն ձեռք եմ բերել նիհարելուց հետո։ Երբ տեսա, հասկացա, որ ամբողջ ամառ հագնելու եմ։ Գնել եմ 30․000 դրամով։ Ունեմ նաև վարդագույն բլուզ, որը ևս շատ եմ սիրում, գնել եմ 20.000 դրամով, շատ ռոմանտիկ ոճի է»,- եզրափակեց նա։

Հենրիխ Մխիթարյանը հրապարակում է կատարել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ի՞նչ եղանակ կլինի առաջիկա օրերին Վարդան Ղուկասյանի կոչով՝ ճանապարհին անվադողեր են այրել (տեսանյութ) Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել 24 ժամ ջուր չի լինի Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասին Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատելԼարված իրավիճակ՝ Կենտրոնում․ կան բերման ենթարկվածներ Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում` Թուրքիայի դեսպանատան մոտ Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութԱդրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի և այդ պայքարը առաջնորդում է Աստված Կիրանցում պայքարը շարունակվում է․ բնակիչները պնդում են՝ անհնար է խաղաղ ապրել ադրբեջանցիների հարևանությամբ Զոհաբերողն ու ժպիտը դեմքին զոհաբերվողը Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-ը Ախալքալաքում անցկացվել է պահանջատիրական ջահերով երթ (լուսանկարներ) ՈՒՂԻՂ. Տավուշում բողոքը շարունակվում է Օդի ջերմաստիճանը կբարձրանա. ինչ եղանակ կլինի Բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց Վարչապետը Ծիծեռնակաբերդի դեպքից հետո տիկնոջ հետ լուսանկար է հրապարակել Լիլիթ Մկրտչյանն ու Մարիամ Մկրտչյանը հաղթել են 5-րդ տուրում․ շախմատի ԵԱ Մահացել է Նիկոլայ ՀովհաննիսյանըՈՒՂԻՂ. Տավուշում իրադրությունը լարված է. Ոսկեպար-Կիրանց հատվածը փակ է Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում Խոշոր հրդեհ՝ ՀայաստանումԲախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիային Լարված իրավիճակ. ցուցարարներին բերման են ենթարկումՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրԱՄՆ նախագահ. Վերահաստատում ենք Մեծ Եղեռնը երբեք չմոռանալու մեր խոստումը Թուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների «Քո բոլոր ընկերները սա են նայում, Արփի ջան»․ Աննա Հակոբյանը՝ «Նիկո՛լ, ցեղասպան» վանկարկումների մասինԱնոմալ եղանակ. ձմեռը վերադարձել է Գերմանիա «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին Խոշոր վթար-հրդեհ՝ Գյումրիում. բախվել են «Mercedes»-ն ու «ГАЗель»-ը, մեքենաները վերածվել են մոխրակույտի «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումԱռաջ աչքերիս մեջ կյանք կար… Իրինա Այվազյանի գրառումը Գևորգ Մկրտչյանի հարսանիքի օրը
Ամենադիտված