Ծանրամարտիկ Նազիկ Ավդալյանի լուսանկարները ծովափից
LifeԾանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ, աշխարհի և Եվրոպայի նախկին չեմպիոն Նազիկ Ավդալյանը մեկնել է ծովափնյա հանգստի և պարբերաբար լուսանկարներ է ներկայացնում իր հանգստից։
Նազիկը հիմա սպորտով ակտիվ չի զբաղվում, դասավանդում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ֆիզկուլտուրայի ամբիոնում:
Իր ժամանակի զգալի մասը Նազիկը նախընտրում է անցկացնել որդու հետ, քանի որ փոքրիկը ժամանակին շատ ծանր էր տարել մրցումների համար մայրիկի բացակայությունը։