Հայերեն


«Բենը կարծես նախագծերի իմ թալիսմանը լինի». Իրինա Այվազյանը առաջարկներ չունենալուց հետո միանգամից 3 նախագծում լինելու և եկամտի համար բիզնեսով զբաղվելու մասին

Life

Դերասանուհի Իրինա Այվազյանը մոտ երկու տարվա դադարից հետո զբաղվածություն ունի միանգամից մի քանի նախագծում:  Tert.am Life-ի հետ զրույցում նա խոսել է նախագծերի, գործընկերների հետ հարաբերությունների, զբաղվածություն չունենալուց չնեղսրտելու և հիմնական եկամուտ ունենալու համար բիզնես հիմնելու մասին:

Առաջին նախագիծը, որում Իրինան զբաղված է, «Կհանդիպենք անտառի տնակում» 24 մասանոց հեռուստասերիալն է: Դերասանուհին ներկայանում է նաև «2+2 բաթլ» նախագծում և  նկարահանվում «Բեկորներ» հեռուստասերիալում, որում նկարագրվում է հետպատերազմական շրջանը: Նա պատմեց, որ նոր դերի համար ընտրվելուց հետո ռեժիսորն ասել է, որ ուզում է նա շիկահեր լինի, ինչը խնդիր է առաջացրել դերասանուհու մոտ;

«Այս շրջանում չէի կարող փոխել մազերիս գույնը, որովհետև «Կհանդիպենք անտառի տնակում»-ի նկարահանումները դեռ չենք ավարտել: Ռեժիսորն անընդհատ հարցնում է, թե երբ եմ ավարտելու նկարահանումներս, որպեսզի կարողանամ մազերս կրկին բաց երանգով ներկել: Հետաքրքիր է, որ մինչև այս շատ ռեժիսորներ ինձ չէին ընտրում: Ասում էին, որ մուգ մազերով ավելի լավ է: Հիմա, երբ մուգ մազեր ունեմ, ուզում են շիկահեր տեսնել»,- ժպիտով նշեց դերասանուհին:

Դերասանուհին ընդգծեց, որ «Կհանդիպենք անտառի տնակում» և «Բեկորներ» նախագծերում իր կերպարները շատ տարբեր են: «Կերպարներս և՛ ոճային, և՛ տեսակային տարբեր են, ինձ նման չեն: «Կհանդիպենք անտառի տնակում» սերիալում կերպարս գյուղից սիրահարված մի աղջիկ է, որը տեսակով խանդոտ, ակտիվ է: «Բեկորներում» կերպարս հասուն, զգացմունքային աղջիկ է, ժպտալիս նրան քիչ կտեսնես: Երկուսն էլ դրական կերպարներ են, բայց ունեն այնպիսի քայլեր, որոնք հեռուստադիտողը կարող է բացասական լույսի ներքո ընկալել»,- նկատեց նա: 

Ինչ վերաբերում է «Կհանդիպենք անտառի տնակում» սերիալին՝ նա ասաց, որ ռեժիսորն իրեն առաջարկել է ոճափոխության դիմեմ, քանի որ իմ բաց երանգով մազերը կերպարին այնքան էլ համապատասխան չէին․ «Ռեժիսորն ինձ երկար ու տաք երանգով մազերով էր հիշում, երբ տեսավ շիկահեր եմ, ասաց, որ գոնե տաք երանգով պետք է ներկեմ: Այդպես մազերս խարտյաշ ներկեցի ու արհեստական երկարեցրի: Մի փոքր բարդ էր, որովհետև դրանից մի քանի օր առաջ էի մազերս գունաբացել: Սակայն կերպարի համար ոճափոխվելու խնդիր չունեմ, ուղղակի չէի ուզում մազերս վնասել: Քանի որ ամեն դեպքում դերը ոճափոխություն էր ենթադրում, արեցի դա: Ռեժիսորը մազերիս գույնը չէր տեսել, գնացի գյուղ, տեսավ ու ասաց, որ ամեն ինչ իր տեղում է»:

Նկարահանումների համար Իրինան անձնակազմի հետ մոտ մեկ ամիս գյուղում նույն տանն է ապրել: «Անմոռանալի օրեր եմ ունեցել՝ չնայած կենցաղային շատ բարդություններ են եղել, նույնիսկ լոգարանում լողանալու համար կռվել ենք, հերթ կանգնել: Նման անձնակազմ ինձ չէր հանդիպել, մեկս մյուսիս համար սրտացավ էինք, շատ էինք կապվել: Չգիտեմ՝ այն պատճառով էր, որ միասի՞ն էինք ապրում, թե՞ որ լավ անձնակազմ էր հավաքվել: Խաղընկերներս շատ լավն էին, նրանց հետ աշխատելը շատ հեշտ էր: Հետաքրքիրն այն է, որ իմ մասնակցությամբ գրեթե բոլոր նախագծերում Բեն Ավետիսյանը խաղացել է, կարծես, իմ նախագծերի թալիսմանը լինի: Սովոր եմ, որ Բենը պետք է լինի իմ մասնակցությամբ նախագծերում»,- ասաց նա:

Իրինան շեշտեց, որ 2 տարի է, ինչ այսքան զբաղվածություն չէր ունեցել: «Երբ չէի նկարահանվում, խուճապահար վիճակներում էի, բայց գիտեի, որ ինձ ինչ-որ լավ բան սպասվում է: Չէի մտածում, որ այլևս չեմ նկարահանվի, առաջարկներ չեմ ունենա: Նեղսրտում էի, բայց ոչ շատ, ուղղակի կարոտում էի նկարահանումների ընթացքը: Անգամ ընկերներիս մոտ ինչ-որ կերպարներ էի մարմնավորում, կատակում, որ էկրանին այնքան չեմ խաղացել, նրանց մոտ եմ խաղում: Փոքրիկ ընկճախտեր լինում էին, որոնք տևում էին ամենաշատը մեկ օր: Երբ այս մասնագիտությունն էի ընտրում, գիտեի, որ կարող եմ մի շրջան նկարահանվել, մի շրջան՝ ոչ: Այսօրվա զբաղվածությունն ինձ դուր է գալիս, չեմ հոգնում նկարահանվելուց»,- ասաց նա:

Դերասանուհու կարծիքով՝ հեռուստաէկրաններին անընդհատ երևալը ճիշտ չէ, որովհետև հեռուստադիտողները կարող են հոգնել քեզնից: «Իհարկե, չես էլ կարող մեծ դադարներ ունենալ, որովհետև այդ դեպքում էլ կարող են քեզ մոռանալ, վարկանիշդ ընկնի: Իմ դեպքում այլ էր. զգում էի մարդկանց սերը: Ինձ սոցցանցերում շատ նամակներ էին գրում, զգում էի, որ մարդիկ սպասում են ինձ: Գուցե դրանից էր, որ վախ, տագնապ շատ չէի զգում»,- նշեց Իրինան: 

Նա ասաց, որ փոքրիկ բիզնես ունենալու քայլեր է արել, որպեսզի եկամտի հիմնական աղբյուր ունենա, հանգիստ սպասի նկարահանվելու առաջարկներին:

«Ընկերներիցս մեկի հետ դիզայնով եմ զբաղվում: Ինձ համար այս ասպարեզը նորություն է, ոչ փորձ ունեի, ոչ էլ կրթություն, ուղղակի սիրում եմ դիզայն: Ամեն ինչ ճաշակի հարց է, պարտադիր չէ, որ հատուկ կրթություն ունենաս: Դեռ բարդությունների չեմ հանդիպել, բայց հաստատ կլինեն: Ես պատրաստ եմ դրանք ընդունել և հաղթահարել: Կարանտինից առաջ ևս մեկ բիզնես էի հիմնել, որը փակվեց կարանտինից հետո: Գուցե շուտով դա էլ վերականգնեմ, չգիտեմ: Ես հուսահատվող տեսակ չեմ, դա ինձ մոտ մի քանի վայրկյան է տևում: Հարցեր ունենում եմ՝ ինչո՞ւ այդպես եղավ, ինչի՞ համար, բայց անցնում են»,- եզրափակեց նա:

Ալիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը Գետավանից գերեվարել ու Բաքվի բանտում են պահում 71-ամյա մեր հայրենակիցներից մեկինՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևան-նոյեմբերյան միջպետական ճանապարհն է. սա անցնում է ադրբեջանցիներին. Սուրեն Պետրոսյան «Կրոկուս»-ի գործով ևս մեկ անձ է ձերբակալվելԵթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Հունաստանում Մասնագիտությունը պահանջված և արդիական կլինի, քանի դեռ կլինի հանքարդյունաբերությունը. ԶՊՄԿ Զախարովան «խանդում» է Փաշինյանին․ Պետդեպն արձագանքել է«Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԱպրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան 4 զn՞հ և թթվածնի պակա՞ս. ի՞նչ է կատարվել Կրասնոյարսկ մեկնող չվերթում Խոշոր հրդեհ՝ ՀայաստանումԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Ահազանգ Արարատից․ քարաթափում է տեղի ունեցելՎիճաբանություն և ծեծկռտnւք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում ենԵկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ Բեգլարյան Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներ Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Աստղագուշակները նշել են կենդանակերպի այն նշանները, որոնք կհարստանան ապրիլին 4 զn՞հ և թթվածնի պակա՞ս. ի՞նչ է կատարվել «Աերոֆլոտ»-ի՝ Կրասնոյարսկ մեկնող չվերթում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարար Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ) «Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում». Արթուր Աբրահամի գրառումը՝ հոր մասին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ Լավրով «Ես քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանի շնորհավորանքը՝ հայրիկին Հայաստանը կրկին կմասնակցի Unity Euro Cup-ին Մարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանԱՄՆ բենզալցակայանում հզոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ) Թուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-ի Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացրել է որպես «գաղտնի ռազմական համալիր» Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Փաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿ «Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա ապակյա բեկորը դիպել է քաղաքացու աչքին
Ամենադիտված