Սալահը երկրպագուների քվեարկությամբ ճանաչվել է մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Սպորտ«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը երկրպագուների կողմից ճանաչվել է Պրեմիեր լիգայի տարվա լավագույն խաղացող:
Անցած մրցաշրջանում 28-ամյա եգիպտացին Պրեմիեր լիգայի 37 խաղում խփել է 22 գոլ և 5 գոլային փոխանցում կատարել:
Հիշեցնենք,, որ «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռուբեն Դիասը լրագրողների քվեարկությամբ ճանաչվել էր մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: