Հայերեն


«Առաջին անգամ չեմ սափրում գլուխս». Ռոզի Ավետիսովայի կտրուկ ոճափոխության և գլուխը սափրելու պատճառը

Life

Դերասանուհի Ռոզի Ավետիսովան օրերս կտրուկ ոճափոխության է դիմել՝ կտրելով ու սափրելով մազերի մի հատվածը: Tert.am Life-ի հետ զրույցում Ռոզին խոսել է ոճափոխության պատճառի և մտերիմների արձագանքների մասին:

Նրա խոսքով՝ ոճափոխությունն արել է մոտ 10 օր առաջ, երբ ավարտել է «Սարի աղջիկ» հեռուստասերիալում նկարահանումները: «Նոր ֆիլմի նկարահանումները մեկնարկել ենք հունիսի 6-ից, 1,5 ամիս կտևեն: Ֆիլմի ռեժիսորը Գոռ Կիրակոսյանն է, կոչվում է «Սևազգեստ կանայք», որոնցից մեկն էլ ես եմ: Այլ մանրամասներ ասել դեռ չեմ կարող: Երբ Գոռն ասաց, որ նման ոճափոխություն է պետք, առարկեցի, բայց ռեժիսորն ինձ կարողացավ համոզել: Հիմա ինձ համար սովորական է դարձել, արտառոց չէ: Երբ սանրվածքը պատրաստ էր, ինձ հայելու մեջ նայեցի, ինձ դուր եկավ»,- պատմեց նա:

Ռոզին խոստովանեց, որ սանրվածքը թաքցնելու հնարավորություն ևս ունի: «Քանի որ 3 ներկայացման մեջ եմ զբաղված, մաքսիմալ այնպես ենք ստացել, որ մյուս դերերիս համար խոչընդոտներ չլինեն»,- ասաց նա:

Հարցին, թե ինչպե՞ս են ոճափոխությանն արձագանքել մտերիմները, Ռոզին պատասխանեց. «Ընկերներս, մտերիմներս արդեն ընտելացել են իմ կտրուկ ոճափոխություններին: Այս անգամ շատ չզարմացան, ուղղակի ասացին, որ գեղեցիկ է»:

Ըստ դերասանուհու՝ որքան էլ այս ոճափոխությունը կտրուկ է, ավելի կտրուկ ոճափոխություն է ունեցել տարիներ առաջ: «Առաջին անգամ չեմ սափրում գլուխս։ 2013-ին մազերս շատ ավելի կարճ եմ կտրել ու սափրել: Դա ֆիլմի համար չէր, իմ ցանկությունն էր: Մազերի, արտաքնի հետ կապված փոփոխությունները հանգիստ եմ տանում, դրանք ինձ չեն նեղացնում, միայն թե վիրահատական միջամտություն չլինի, մնացած ամեն ինչի համաձայն եմ: Նման ոճափոխությունները գուցե ներքին փոփոխությունների են բերում, հատկապես այն դեպքում, երբ ինքդ քեզ համար ես անում: Այս դեպքում կերպարի համար է, այդ պատճառով դեռ ներքին փոփոխություն չեմ զգում»,- նշեց դերասանուհին:

Ռոզին ընդգծեց, որ նույնատիպ ամեն ինչից արագ հոգնում է, այդ պատճառով էլ իր համար նման փոփոխությունները նույնիսկ հաճելի են: «Որպես դերասանուհի՝ ինձ ավելի ռեալիզացված եմ զգում, որ կարող եմ տարբեր կերպ ներկայանալ: Որքանո՞վ է մարդկանց հետաքրքիր նույն մարդուն նույն կերպարով տեսնել տարբեր նախագծերում: Եթե ուզում ես կերպարդ ամբողջական ընկալվի, պետք է դիմես այդ փոփոխություններին: Ոչ միայն գեղարվեստական ֆիլմերում, այլև հեռուստասերիալներում կերպարային ոճափոխություններին կողմ եմ»,- ասաց նա:

Դերասանուհին նաև շեշտեց, որ արտերկրում նման ոճափոխությունները շատ տարածված են, Հայաստանում՝ ոչ: «Դա, երևի, պայմանավորված է նրանով, որ կանայք սիրում են իրենց մազերը, դժվարությամբ են դրանցից հրաժարվում: Իմ շուրջ նման շատ օրինակներ ունեմ: Ուղղակի դերասանուհին պետք է ամեն ինչի պատրաստ լինի: Չպետք է մինչև վերջ դեմ լինես կերպարի համար ոճափոխություն անել: Այն էլ մազերի դեպքում, երբ դրանք վաղ, թե ուշ երկարելու են: Ես ռիսկային մարդ եմ այդ հարցում, երբեք հագուստի կամ սանրվածքի հետ կապված խնդիր չեմ ունեցել: Կարող եմ ռեժիսորի հետ քննարկել ցանկացած առաջարկ ու տրամաբանության սահմաններում համաձայնության գալ»,- եզրափակեց նա:

Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացրել է որպես «գաղտնի ռազմական համալիր» Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Փաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿ «Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա ապակյա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Լարսը բաց է Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի Ի՞նչ օգնություն է Հայաստանն ուղարկել Գազայի բնակչությանը Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա ՍողոմոնյանՏաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայանՀետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխելԵրբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՈւ՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թիվն աճել է 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ» «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ» Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Ջուր չի լինի Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ» Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Ռուբլին էժանացել է. փոխարժեքն՝ այս պահին 24 ժամ ջուր չի լինելու ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Արդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր»Մոսկվայում պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանում է կատարվել առևտրի կենտրոում ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ադրբեջանի հայտարարություններին Ողբերգական դեպք՝ Արագածոտնի գյուղում․ թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված Բելգորոդի ՆԳՆ շենքի մոտ պայթյուն է որոտացել Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունըՀայ-ռուսական համաձայնությամբ՝ Ներքին Ոսկեպարն ու Բաղանիս-Այրումը ճանաչվել են ՀՀ տարածքներ Էրդողանը խոսել է ահաբեկիչների նկատմամբ Թուրքիայի վերաբերմունքի մասին
Ամենադիտված