Հայերեն


«Էրիկը շատ էր ուրախացել». Օլյա Հակոբյանի և Աբել Աբելյանի ավագ որդու 8-ամյակի թեմատիկ խնջույքն ու անակնկալները

Life

Դերասանուհի Օլյա Հակոբյանի և դերասան Աբել Աբելյանի ավագ որդին՝ Էրիկը, երեկ դարձել է 8 տարեկան: Օլյան Tert.am Life-ին է տրամադրել ծննդյան խնջույքի լուսանկարներն ու պատմել օրվա մանրամասների և որդու մասին:

Դերասանուհու խոսքով՝ կեսգիշերին որդուն անակնկալ են մատուցել դերասան Դավիթ Աֆրիկյանն ու օպերատոր Հայկ Գաբրիելյանը, որոնք իր մտերիմ ընկերներն են: «Տորթով եկան մեր տուն, Էրիկը շատ ուրախացավ, չէր սպասում: Մոմերը փչեց, երազանք մտապահեց: Քնած չէր, որովհետև շատ է սիրում իր ծննդյան օրը, բոլորին խնդրում է իրեն բարեմաղթանքներ ասել: Դա սովորել է դպրոցում, որտեղ բոլորի ծննդյան օրերին բարեմաղթանքներ են ասում: Նույնիսկ եղբայրը եկավ, շնորհավորեց, Էրիկն ասաց՝ իրեն պետք է բարեմաղթանք ասի: Ով զանգում, շնորհավորում էր,բարեմաղթանքներ էր ուզում: Այդ դրվագը, իսկապես, ծիծաղելի էր»,- պատմեց նա:

Օլյան ասաց, որ Էրիկին անակնկալ են նաև մատուցել դպրոցում: «Երեկ դպրոցի վերջին օրն էր, Էրիկը փոխադրվեց երրորդ դասարան: Դպրոցում ևս նրան անակնկալ էին մատուցել: Ուսուցիչները պիցցայից տորթ էին պատրաստել, ինչից Էրիկը շատ էր ուրախացել: Շնորհակալ եմ, որ նման կրեատիվ բան են մտածել: Դպրոցում Էրիկը շատ ընկերներ ունի, ամբողջ դասարանի հետ ընկերություն է անում»,- ասաց նա:

Օլյան և նախկին ամուսինը՝ Աբելը, սրճարաններից մեկում իսկական տոն են կազմակերպել իրենց որդու համար։ Միջոցառմանը ներկա են եղել նրա դասընկերները․ «Խաղավար էր եկել, որի հետ երգեցին, պարան քաշեցին ու խաղացին այլ զանազան խաղեր: Էրիկն ասում էր, որ ոչ մեկի ծննդյան օրն այդքան լավ չի անցել: Տորթն էլ հատուկ թեմայով էր: Քանի որ ամեն տարի իր հետաքրքրություններն ու սիրելի հերոսները փոխվում են, այս տարի տորթը «Minecraft» վիդեոխաղի թեմատիկայով էր: Կրկին մոմեր փչեց, երազանք մտապահեց, ինչն իր մոտ երկու րոպե տևում է: Հետո ոչ ոքի չի ասում, թե ինչ է մտապահել, որովհետև գիտի՝ այդ դեպքում երազանքները չեն իրականանա»:

Օլյան ընդգծեց, որ թե՛ ավագ որդին՝ Էրիկը, թե՛ կրտսերը՝ Ռոբերտը, նվերների հարցում չափավոր են: «Երբեք ծննդյան օրը հատուկ նվերներ չեն խնդրում: Նույնիսկ երբ ինչ-որ բան էլ խնդրում են ու ասում ենք, որ դա այնքան էլ լավ բան չէ, չեն շարունակում: Իհարկե, ես հատուկ նվեր էի գնել իր համար, զարգացնող խաղ էր, նման բաներով հետաքրքրվում է: Երեկ մեծ քանակությամբ խաղալիքներ է ստացել, ամբողջ օրը մտածում էր՝ ոչինչ չմոռանամ այնտեղ: Էրիկը շատ էր ուրախացել, վերջում ոգևորված հայտարարեց, որ իր միակ ծնունդն էր, երբ խաղալիքներն էին շատ, ոչ թե հագուստը»,- ասաց Օլյան:

Մայրիկը նկատեց, որ երկու եղբոր հարաբերությունները հրաշալի են, իրար շատ են սիրում: «Վերջերս Էրիկի հետ մի տեղ էի գնացել, որտեղ նրան քաղցրավենիք նվիրեցին: Չէր ուզում այդտեղից դուրս գալ, ասաց՝ Ռոբերտի համար էլ է պետք: Միշտ կիսվում են իրար հետ: Երբ նրանցից մեկին խաղալիք եմ գնում, ասում են՝ բա մյուսի՞ն»,- պատմեց նա:

Դերասանուհին ասաց, որ Էրիկի հետ արդեն զրույցներ է ունենում: «Մտածում է մասնագիտության ընտրության մասին, ինձ տարբեր հարցեր տալիս: Նույնիսկ մտածում է՝ տվյալ մասնագիտությամբ գումար կկարողանա՞ աշխատել, թե՞ ոչ: Էրիկը շատ նախասիրություններ ունի, տարբեր խմբակների է հաճախել, հիմա համակարգչային խաղերով ու ֆուտբոլով է հետաքրքրվում: Նույնիսկ որոշել է, որ պետք է ֆուտբոլիստ դառնա, օգոստոսից մարզումների կհաճախի: Թե՛ Էրիկը, թե՛ Ռոբերտն իրենց հայրիկի՝ Աբելի ստուդիա են հաճախում, բայց կարծում եմ՝ Էրիկը չի ցանկանա դերասան դառնալ, դա այնքան էլ նրանը չէ: Ինձ շատ են առաջարկել, որ տարբեր նախագծերում նկարահանվի, նույնիսկ մի անգամ գեղարվեստական ֆիլմի համար քաստինգի եմ տարել, բայց զգացել եմ, որ նրան այդ ասպարեզում ոչինչ չի հուզում»,- եզրափակեց Օլյան:  

ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր՝ Տավուշի ամենակարևոր 4 կետերը․ Վանաձորը վերածվում է սահմանային գոտու Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցել Վանաձորում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի տեղակալի դին Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով«Երկար սպասված պատմական իրադարձություն»․ Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել Հրդեհ Ալաշկերտ գյուղում Մայիսի 15-ին ստորագրվելու է 4 գյուղերի հանձնման պայմանագիրը. պայմանավորվել են այսօր սահմանազատման համար հանդիպած կողմերը Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման` հանձնաժողովների 8-րդ նիստը Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով Հրդեհ՝ Ալաշկերտ գյուղումՊուտինն ու Ալիևը ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնեն Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը. shamshyan.comԵրբ կնշվի Վարդավառն այս տարիԵրևանում հնդիկ է անհետ կորել Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագան1 զոհ, 10 վիրավոր․ ՀՀ ոստիկանության հայտարարությունըԻնչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իսրայելը Իրանի ուղղությամբ հրթիռային հարվածներ է սկսել Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանՄյասնիկյան պողոտայում ուժեղ խցանում է․ շրջանցեք 7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից «Զգացի, որ ղեկը չի շարժվում, ոչ մի բանը չէր աշխատում». Ինչ է պատմում «Ուրալ»-ի վթարից վիրավորված կինըԿայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Խոշոր ավտովթար՝ Հայաստանում․ կանայք տեղափոխվել են հիվանդանոցԹուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել (տեսանյութ) «Արտաքին ազդեցության» մասին օրենքը համապատասխանում է Մոսկվայի շահերին․ Վրաստանի նախագահ Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ Նեթանյահու Ադրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար) Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներ Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել են Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն՝ առաջիկա օրերին Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ ներկայացվել է Բրյուսելյան հանդիպման վերաբերյալ զեկույց Հաճախորդն իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցին Անվտանգությո՞ւն, թե կուշտ որովայն. ՔՊ-ականների «առաջարկը»՝ ժողովրդին Մակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասին Ինչ աղետների է հանգեցնելու Փաշինյանի արկածախնդրությունը
Ամենադիտված