Հայերեն


«Այն ժամանակ չէի կարող այդքան էգոիստ լինել». Գոհար Հարությունյանը՝ «Միսիս ԱՄՆ»-ում ժյուրիի կազմում լինելու, երեխաներին Հայաստանում թողնելու և սպասվող հուզիչ հանդիպման մասին

Life

«Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս Գլոբ 2009» Գոհար Հարությունյանն այս տարի կլինի «Միսիս ԱՄՆ» մրցույթի ժյուրիի կազմում: Գեղեցկուհու տիտղոսակիրը ճամպրուկային տրամադրությամբ է և ամսվա վերջին կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Tert.am Life-ի հետ զրույցում նա խոսել է մեկնելու, ընտանիքի արձագանքի, զգացմունքային հանդիպման և իր ելույթի մասին:

Ըստ Գոհարի՝ այս առաջարկն առաջին անգամ չէ, որ ստանում է: «Տարիներ առաջ ևս ստացել եմ, բայց մերժել եմ, որովհետև երեխաներս փոքր էին, գերծանրաբեռնված էի ընտանիքով: Մենք ընդհանրապես ասում ենք, որ կինն իրեն պետք է ցուցակի ամենավերևում դասի, բայց ես կարծում եմ՝ ամեն ինչ իր ժամանակն ունի: Այն ժամանակ չէի կարող այդքան էգոիստ լինել ու թողնել երեխաներիս: Հիմա ավագ երեխաներս պահում են փոքրերին, բոլորն էլ ուզում են, որ ես գնամ, լիցքաթափվեմ, բոլորն էլ ինձ շատ են աջակցում»,- պատմեց նա:

Գեղեցկուհու տիտղոսակրի խոսքով՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում վերջին անգամ եղել է 2005 թվականին: «Այնտեղ շատ հարազատ վայրեր ու մարդիկ կան, որոնց ուզում եմ տեսնել: Իմ խառնվածքով էլ մի փոքր ինտրովերտ եմ, միշտ էլ ունեցել եմ իմ անձնական տարածքը, բայց երկար ժամանակ է՝ չունեմ: Երբեմն նյարդայնանում եմ, որ չեմ կարող ամեն ինչ թողնել ու գնալ: Մենակ ճանապարհորդելն այս պահին ինձ պետք է, կարծում եմ՝ արժանի եմ դրան»,- ասաց նա:

Գոհարն ընդգծեց, որ առաջին անգամ չէ, երբ երեխաներից այդքան հեռու է լինելու: «2018 թվականին մեկ ամսով բացակայել եմ Հայաստանից, այն ժամանակ շատ ծանր էր, տհաճություն կար, որ հեռու էի: Ուղղակի ես ինքնատիրապետում ունեմ, կարծում եմ՝ այս անգամ թեթև կանցնի, ընտանիքումս ամեն ինչ շատ լավ դասավորված է: Երեխաներս էլ մինչև իմ գալը դպրոց են հաճախելու, կգամ, հետո արձակուրդի կանցնեն»,- նշեց Գոհարը:

Մրցույթին Գոհարը պետք է ելույթ ունենա: Նկատեց, որ խոսելու է հնարավորինս բնական՝ իր կենսափորձից: «Ամերիկայի Միացյալ Նահանգներում մարդիկ ամեն ինչին փորձում են տերմինոլոգիա տալ, բռնություն որակավորել: Ժամանակին, երբ ամուսնացա, ամուսինս ասաց, որ պետք է շատ երեխաներ ունենաք, քանի որ նրա նախնիները Արևմտյան Հայաստանում սպանդի էին ենթարկվել: Դա նրա կյանքի նպատակն էր, որին կարող էի տալ տերմինոլոգիա, դիտարկել որպես բռնություն ու բաժանվել: Ես փորձեցի երկկողմանի դիտարկել հարցը, թաքցնել հույզերս ու վերջում ամեն ինչ ստացվեց շատ ավելի լավ, քան երբ ես բարդացնեի իրավիճակը: Պետք է կոչ անենք, որ ամբողջ աշխարհում մարդիկ ամեն գնով պահեն ընտանիքը»,- շեշտեց նա:

Գեղեցկուհու տիտղոսակիրը նաև պատմեց, որ ԱՄՆ-ում այցելելու է մի կնոջ, որն իրեն այնտեղ մի քանի տարի պահել է:

«Այդ կնոջ շնորհիվ եմ կրթություն ստացել: Նրա և նրա ամուսնու հետ եմ ապրել մի քանի տարի, իսկ ծանոթացել ենք իր նախաձեռնությամբ: Նա իր բոլոր ծանոթներին ասել էր, որ երբ ինձ տեսնեն, կազմակերպեն մեր հանդիպումը: Այդպես ծանոթացանք, առաջարկեց, որ ուսում ստանամ, միասին գնացինք Եվրոպա՝ տարբեր մոդելային գործակալություններ: Ինձ թվում էր՝ գործակալություններն են վճարում ծախսերս, բայց պարզվեց՝ նա էր: Քանի որ Եվրոպայում մենակ մնալը վտանգավոր էր, միասին հետ գնացինք Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Հետո ես հասկացա, որ մոդելինգն այդքան էլ իմ խառնվածքին համապատասխան չէ, ստացա ուսում, սկսեցի աշխատել, որ Սոֆի մայրիկին շատ չանհանգստացնեի: Մինչ այսօր գրեթե ամեն օր խոսում ենք, նա իմ հրեշտակն է, շատ հուզիչ, զգացմունքային հանդիպում ենք ունենալու»,- եզրափակեց նա:

Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Տարադրամի փոխարժեքն՝ այսօր Ջուր չի լինի որոշ հասցեներում Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Խոշոր հրդեհ՝ Հրազդանի կիրճումՏա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ» Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան Վթարային աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասին Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը Ուրեմն Բաքուն էլ ՀՀ-ի անկլավն ա, եթե Տավուշում անկլավ կա․ քոչվորին մի մետր չենք տալու․ դերասանուհի (տեսանյութ) ՀՀ ՊՆ–ն զգուշացնում է՝ Տավուշում ականազերծման աշխատանքների շրջանակում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ Կրեմլում հայտնել են՝ ինչու են խաղաղապահները հեռացել Լեռնային Ղարաբաղից Ադրբեջանը ոչնչացրել է օկուպացված Շուշիի Ղազանչեցոց գերեզմանոցը Իսկ ինչո՞ւ Ադրբեջանը հստակ հղում չի տալիս Ալմա–Աթայի կոնկրետ թվականի քարտեզին Փոխվարչապետը երաշխավորում է՝ Ոսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում. Մհեր Գրիգորյանի գրասենյակ Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի Սարգսյան Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան Մհեր Գրիգորյանը պիտի մեզ հանդիպի ու լսի, որ իրենք դավաճան են․ Իշխանյան Ի՞նչ վիճակ է ԲավրայումԼարված իրավիճակ Տավուշի միջպետական ճանապարհին՝ ուղիղ Ոտքի ելեք՝ ապրիլի 24-ին, ժամը՝ 15։00-ին Հանրապետության հրապարակ «Քաջարանի հանքավայրը դեռևս 90 տարվա պաշար ունի»,- «ԶՊՄԿ» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյան Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել«Հայաքվեի» անդամները փակել են դեպի Բագրատաշեն գնացող ճանապարհըՀայաստանում կարմրուկի դեպքերի թիվն աճել է․ նոր տվյալներ «ՀայաՔվեի» անդամները տեղացիների հետ արգելափակել են Բավրայի սահմանային անցակետը՝ ի նշան տավուշցիների հետ համերաշխության. Միացի՛րՈւղիղ. Փակվում է Օձուն-Ալավերդի խաչմերուկըՃապոնացիները նոր փորձարկում են անում՝ տիեզերքից էներգիա ստանալու համարԱրևմուտքը փորձագետներ է ուղարկելու Հայաստան Մեքենան ընկել էր գետը, 14-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել էր․ նոր մանրամասներ Իրավիճակը Ոսկեպարում լարվեցՇարլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված ցուցադրություն մայիսի 22 - հուլիսի 22 Վարչախումբը պատրաստվում է սադրանքներով կասեցնել բողոքի ակցիաները «Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները Իշխանության թիրախում հոգևոր առաջնորդներն են ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրդեհ՝ «Մալաթիա» տոնավաճառում Հայոց Ցեղասպանության մեթոդաբանությունից. Արմեն Մանվելյան Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia «Արի ասեմ, արա, գիտե՞ս վախու՞մ եմ». Ոսկեպարում եկեղեցու մոտ գերլարված վիճակ ու քաշքշուկ է Ոսկեպարի եկեղեցու տարածքը՝ Նիկոլի հրամանով ականազերծում են ԱԱԾ սևազգեստ հատուկջոկատայինները ժամանել են Ոսկեպարի եկեղեցուն հարակից տարածք Կրակոցի ձայներ լսվեց. Ոսկեպարում վիճակը գերլարված է, բնակիչները փորձում են արգելել ականազերծումը Տավուշցիները վազում են դեպի դիրքեր, որ թույլ չտան ականազերծման աշխատանքներ իրականացվեն Ո՞վ էր մետրոյի գնացքի տակ իրեն նետած երիտասարդը. մանրամասներ Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ է բացել
Ամենադիտված