Հայերեն


ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Հասարակություն

Համաձայն ՀՀ Կառավարության 05.05.2011թ. թիվ 670-Ն և 10.06.2021թ. թիվ 972-Ն որոշումների` Հայաստանն անցնում է կենսաթոշակների անկանխիկ վճարման:

Առաջին փուլով 2021թ. hուլիսի 1-ից կենսաթոշակները վճարվելու են անկանխիկ եղանակով Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում (բացառությամբ՝ §Պետական կենսաթոշակների մասին¦ ՀՀ օրենքով նախատեսված դեպքերի` 1-ին կամ 2-րդ խմբերի հաշմանդամներ, 75 տարեկանից բարձր անձինք, եթե կենսաթոշակը վճարվում է  լիազորագրով կամ 14 տարին լրացած անչափահասին):

Ուստի, մինչև սույն թվականի հունիսի 21-ը վերոնշյալ երեք քաղաքների թոշակառուներին, որոնք կենսաթոշակ են ստանում կանխիկ եղանակով, անհրաժեշտ է ներկայանալ բանկ կամ դիմել Փոստային կապի ազգային օպերատորին ՝ անկանխիկ վճարումների անցնելու համար:

Այսօր ՀՀ ավելի քան 114 հազար թոշակառուներ կամ բոլոր կենսաթոշակառուների 36%-ն արդեն նախընտրել են ստանալ կենսաթոշակը ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերով: 

Լինելով կենսաթոշակառուների սպասարկման ոլորտի առաջատար՝ Բանկն առաջարկում է կենսաթոշակ ստանալ Visa Classic կամ Mastercard Standard քարտերով` տարեկան անվճար սպասարկման և կանխիկացման հնարավորությամբ՝ ՀՀ ողջ տարածքում գտնվող Բանկի՝ 24/7 ռեժիմով հասանելի 199 բանկոմատներից: 

Որոշ տեսակի կենսաթոշակային քարտերով հնարավոր է կատարել առցանց գնումներ, ինչպես նաև կանխիկացնել միջոցներ ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում:

Հաշվի առնելով թոշակառու հաճախորդների սպասարկման կարևորությունը՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը, որպես սոցիալական պատասխանատվության դրսևորում, կենսաթոշակները վճարում է յուրաքանչյուր ամսվա 1-ին կամ 2-րդ աշխատանքային օրերին: Իսկ Ամանորյա տոների նախօրեին Բանկը՝ սեփական միջոցների հաշվին, կենսաթոշակները փոխանցում է կենսաթոշակառուների հաշիվներին ոչ թե տարեսկզբին, այլ դեկտեմբերի 31-ին:

Քանի որ համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի՝  կենսաթոշակը շարունակաբար ստանալու համար կենսթոշակառուն պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ ներկայանալ բանկ, ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում  է  հաճախորդների հեռահար նույնականացում Վիդեո բանկ ծառայության միջոցով: Իսկ եթե կենսաթոշակառուն չունի Բանկի հետ հեռահար կապ հաստատելու հնարավորություն, մասնաճյուղի աշխատակիցն անձամբ այցելում է նրան` նույնականացում իրականացնելու  համար:

ՎՏԲ-Հայաստան Բանկը կենսաթոշակառուներին առաջարկում է օգտվել մինչև կենսաթոշակի եռապատիկի չափով վարկային գիծ ստանալու հնարավորությունից՝ տարեկան 0% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 19.5%) (մանրամասները https://www.vtb.am/am/information/credit-pension-pajmanner-ev-sakagner հղումով), ինչպես նաև ներդնել «Սոցիալական» ավանդ` սկսած 10 հազ ՀՀ դրամից, 61-365 օր ժամկետով, տարեկան 5%-8.5% տոկոսադրույքով (տարեկան եկամտաբերություն՝ 5.03%-8.25%) ամսական կտրվածքով կամ ժամկետի ավարտին տոկոսների ստացման հնարավորությամբ` ավանդի համալրման և մինչև ավանդի նվազագույն շեմը նվազեցման իրավունքով (ավանդի մանրամասն պայմանները ներկայացված են https://www.vtb.am/am/deposit-view/sots-ialakan հղումով):

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում: 

Կենսաթոշակային քարտ կարելի է պատվիրել նաև առցանց տարբերակով՝ Բանկի պաշտոնական կայքում` https://www.vtb.am/am/online-request/#privType-4 հղումով:

ՎՏԲ-Հայաստան Բանկի թոշակային քարտերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում`   https://www.vtb.am/am/accounts-and-payments/schet-sotsialnogo-obespecheniia հղումով, այցելելով Բանկի մասնաճյուղեր կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»–ի ակտիվների մեծությունը հատել է 212 միլիարդ դրամի շեմը3 հրշեջ ինքնաթիռ, 9 ԱԹՍ, 38 հրշեջ ուղղաթիռ, 620 հրշեջ մեքենա. արտակարգ իրավիճակԵԽ–ում դատապարտել են Բաքվին ՀՀ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել Արցախից ծանր գանգուղեղային վնասվածքով 3-ամյա երեխա է տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ Ստեփանակերտի քաղաքապետարանը տեղեկացնում է Արտակարգ դեպք՝ Երևանում․ ՄԻՊ գրասենյակի դիմաց քաղաքացին ինքնահրկիզվել էՆոր հայտարարությունՌուսաստանը հայտարարություն տարածեց հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի վերաբերյալԿրթությունը՝ ամուր պետության հիմք․ IDBank-ն ու Հայ-Ռուսական համալսարանը կհամագործակցեն Թշնшմին կրшկ է բшցել Երшսխի հшյկшկшն դիրքերի ուղղությամբ. ՊՆՆիկոլ Փաշինյանը նոր պաշտոն տվեցԻնչ իրավիճակ է Գեղարքունիքի համայնքներում Արտառոց միջադեպ Զվարթնոց օդանավակայանում ՌԴ-ՊՆ նոր հաղորդագրություն տարածեցԱյսօր առավոտյան նոր որոշում է ստորագրվելՋալալ Հարությունյանի տեղաշարժի մասին Ադրբեջանն ինքնուրույն չի իմացել. ցուցմունք է տրվելԱԹՍ-ների խոցում չի եղելԱրվեստը և ինժեներությունը կարող են քայլել միասին և մեծ ոգեշնչման աղբյուր դառնալ Հայաստանում արդյունաբերական արտադրությունն աճել է 2,1 տոկոսով՝ ԵԱՏՄ-ում 4,4 տոկոս աճի ֆոնին Կիելինին կերկարաձգի պայմանագիրը «Յուվենթուսի» հետ 11/11/20-30/07/21. հայկական զինուժն ունի առնվազն 66 զոհ«ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու ՀՕՊ ստորաբաժանումները Գեղարքունիքի հատվածում կասեցրել են ԱԹՍ-ների՝ ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձերը․ ՊՆ Կոնֆերենցիաների լիգա. «Արարատը» ոչ-ոքի խաղաց ու դուրս մնաց պայքարից Երկրաշարժ՝ Հայաստանում Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «UCOM SPORT CHALLENGE» սպորտային մարզաձևերի մրցույթ-մարտահրավերՄահացել է Արմեն ՇեկոյանըՃՈ ավագ տեսուչը յուրացրել է իրեն վստահված ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքը Դոլարի փոխարժեքն աճել է ավելի քան 2 դրամով. եվրոն թանկացել է 5 դրամով Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակումը Մոսկվայի բորսայում ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք Բացառիկ կադրեր հարձակման ենթարկված դիրքիցՆյարդայնացնող բանակցություններ են. Շոյգուն հայտարարություն տարածեց Դավիթ Այդոևի մորը հրաժարվում են վիրահատել գումարի պատճառովԱրտակարգ պատահար Սյունիքում. լեգենդար «Եղնիկներ» զորամասի 27-ամյա սպան տեղափոխվել է հոսպիտալՆոր հաղորդագրություն ԱրցախիցՊեսկովը` Փաշինյանի հայտարարության մասին Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ խոսեց ադրբեջանական վերջին հարձակման մասինԱյսօր թշնամու կրակոցից վիրավորված զինծառայողն ավագ լեյտենանտ է NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են Նավթի գներն աճել են Ադրբեջանը չի ստորագրել խաղաղապահների մանդատը. Փաշինյան Չհայտարարված այցեր Մահացել է Մերի Շահբազյանը Գազ չի լինելու Ունենք 123 առողջացած և 7 մահվան դեպք Ինչպես Հայաստանն Ադրբեջանի տարածքով պետք է հաղորդակցություն ունենա, այնպես էլ Ադրբեջանը պետք է Հայաստանի տարածքով հաղորդակցություն ունենա. Նիկոլ ՓաշինյանԲաքուն խնդրանքով դիմել է Երևանին Հայտնի է՝ քանի զոհ է տվել Ադրբեջանը երեկվա բախման արդյունքում ԱՄՆ-ը կոչով դիմել է Հայաստանին և Ադրբեջանին
Ամենադիտված