Հայերեն


«Մարդիկ մտածում են՝ սարկազմ է, բայց ես, իսկապես, երջանիկ եմ». Անի Լուպեն՝ 37-ամյակի անակնկալների, չմեծանալու և անձնական կյանքի հետ կապված նպատակների մասին

Life

Դերասանուհի Անի Լուպեն դարձել է 37 տարեկան: Tert.am Lifeի հետ զրույցում նա խոսել է ծննդյան օրվա անակնկալների, երազանքների, չմեծանալու և անձնական կյանքի հետ կապված նպատակների մասին:

Անին պատմեց, որ տարեդարձի նախորդ օրը հարսանիքի էր հրավիրված, որտեղ էլ կեսգիշերին սկսվել է օրը: «Հարսն ու փեսան ինձ շնորհավորեցին, ինչից հետո ընկերներով գնացինք մի տեղ, որտեղ նորից մի փոքր նշեցինք: Հաջորդ օրը անակնկալ ստացա նաև աշխատանքիս վայրում՝ այն ակումբում, որտեղ երգում եմ: Ինձ շնորհավորեցին գործընկերներս: Իմ ծննդյան օրը շատ եմ սիրում, բայց հազվադեպ եմ նախապես ինչ-որ բան ծրագրում: Այս տարի էլ հատուկ ոչինչ չարեցի ու ամեն ինչ ավելի լավ ստացվեց: Երբ մարդիկ տեսնում են, որ ոչինչ չես ծրագրել, մտածում են, թե ինչ անակնկալ մատուցեն քեզ: Իհարկե, եղան մարդիկ, որոնք ծննդյանս օրը չզանգեցին: Ես նեղացկոտ չեմ, բայց զարմացել էի: Սիրում եմ ստանալ այնպիսի վերաբերմունք, ինչպիսին տալիս եմ: Հաջորդ օրը զանգեցին, պարզվեց՝ ուղղակի մոռացել էին»,- ասաց նա:

Ըստ դերասանուհու՝ ամեն տարի տորթի մոմերի հետ երազանքներ է կապում, հավատում է, որ կկատարվեն: «Մոմերը փչելու արարողակարգն իզուր չէ, ուրեմն՝ դրա մեջ խորհուրդ կա: Նպատակներ ևս մտապահում եմ, որոնք կարող են երկար ժամանակ չկատարվել, հետո բաց թողնեմ ու կատարվեն: Իհարկե, մինչև բաց թողնելը քրտնաջան աշխատում եմ, ուղղակի բաց չեմ թողնում: Նպատակներ կան, որոնք շատ դժվար են իրականանում, դրանց տանող ճանապարհը բարդ է լինում: Բայց եթե ուզում ես հասնել նպատակին, պետք է գործես: Իմ կյանքի ճանապարհները շատ բարդ չեն եղել: Իհարկե, բարդություններ եղել են, բայց միշտ մտածել եմ, որ մեկ ուրիշի ճանապարհն ավելի բարդ կարող է լինել: Ընկճված պահեր ունեցել եմ, որոնք հաղթահարել եմ Աստծո շնորհիվ: Միշտ մտածում եմ, որ նա ինձ հետ է, անհնարին իրավիճակներում միշտ մի լույս բացվել է ինձ համար»,- նշեց նա:

Խոսելով անձնական կյանքի հետ կապված նպատակների մասին՝ Անին ասաց, որ հատուկ ոչինչ չի ծրագրում: «Անձնական կյանքիս հետ կապված նպատակներ միշտ էլ ունենում եմ, բայց հատուկ ջանքեր չեմ գործադրում: Չեմ կենտրոնանում, բայց այնպես չէ, որ դրա համար ժամանակ չունեմ: Եթե ցանկություն լինի, կարող ես համատեղել ամեն ինչ»,- շեշտեց նա:

Անին այս տարի դարձել է 37 տարեկան. նկատեց, որ մեծացող թվերն իրեն չեն վախեցնում, սիրում է իր տարիքը: «Ընկերներիցս մեկը 60 տարեկան է, իր ծննդյան օրն այնքան ուրախ էր: Հարցրին, թե ինչո՞ւ է այդքան ուրախ, չէ՞ որ մեծանում է, նա էլ պատասխանեց՝ ուրախ է, որ մինչև օրս ապրում է: Այդ խոսքերը տպավորվել են իմ մեջ: Հաճախ են ասում, որ ես չեմ մեծանում: Իհարկե, ինձ փոքր չեմ համարում, բայց ֆիզիկապես ինձ մեծ չեմ զգում: Կարծում եմ՝ երիտասարդ մնալուս գաղտնիքն անկեղծությունն է: Գործի, օրվա, ինքս իմ նկատմամբ անկեղծ եմ, օրվա ընթացքում խիղճս մաքուր է լինում: Իհարկե, բացթողումներ ևս լինում են, առանց դրանց անհնար է: Պետք է ուղղակի աշխատենք չնեղացնել, չվիրավորել դիմացինին ու ապրել մաքուր խղճով»,- ընդգծեց Անին:

Դերասանուհին նշեց, որ, իսկապես, երջանիկ մարդ է: «Երբեմն լուսանկարներիս կից գրառումներ եմ անում, որ երջանիկ եմ, մարդիկ մտածում են՝ սարկազմ է: Ես, իսկապես, երջանիկ եմ: Այս կյանքում շատ դժվարություններ կան, բայց լուսաբացի հետ արդեն պետք է երջանիկ լինենք, որովհետև նոր օր է սկսվում»,- ասաց նա:

«Արտաքին ազդեցության» մասին օրենքը համապատասխանում է Մոսկվայի շահերին․ Վրաստանի նախագահ Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ Նեթանյահու Ադրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար) Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներ Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել են Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն՝ առաջիկա օրերին Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ ներկայացվել է Բրյուսելյան հանդիպման վերաբերյալ զեկույց Հաճախորդն իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցին Անվտանգությո՞ւն, թե կուշտ որովայն. ՔՊ-ականների «առաջարկը»՝ ժողովրդին Մակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասին Ինչ աղետների է հանգեցնելու Փաշինյանի արկածախնդրությունը Թուրքիայում երկրաշարժի հետևանքով կան ավերվածություններ (տեսանյութ) Կոչ ենք անում ԵԽ–ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում«Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Արևմուտքի՝ նոր պատերազմի քարտ-բլանշը Բաքվին Թուրքիայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանՍամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտում ենք. Ռուբեն Մելիքյան «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը ԵՄ–ում արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացելԱնձրև, ամպրոպ, քամու ուժգնացում․ առաջիկա օրերի եղանակը «Ցանկանում են Հայաստանին զրկել ազգային ամեն ինչից»․ Զախարովա ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. ՌԴ ԱԳՆ Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Քաջարան֊Կապան ճանապարհից ձերբակալվել էին մի կին ու երիտասարդ. հայտնաբերվել էր ահռելի քանակի թմրամիջոց Խոշոր վթար՝ Վայոց ձորում. իրանական համարանիշերով «Mercedes» բեռնատար է կողաշրջվել Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Թաեքվոնդոյի» ֆեդերացիայի նախագահը ծեծի է ենթարկել․ նա տեղափոխվել է հիվանդանոց Կփոխհատուցվեն 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած զինհաշմանդամի՝ Հունաստանում բուժման և կեցության ծախսերը 13-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնություն գործադրած անձինք խոստովանել են կատարվածը Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտանՎրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել 72-ամյա տաքսու վարորդը և 70-ամյա ուղևորը բռնաբարել են անչափահաս աղջկան և նրա մորը. «Հրապարակ» Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Վարդենիսում երկու տղամարդ արցախցի 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է Ի վիճակի չէի շարունակել. Արամեն մեկնաբանում է իր առողջական վիճակը. բացառիկ մանրամասներ Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն Այսուհետ թեթև աստիճանի մտավոր հետամնացության, գանգոսկրերի, գլխուղեղի նորագոյացությունների՝ կիստաների և գիշերամիզության ախտանշանների դեպքում զինծառայությունից ազատվել հնարավոր չի լինի ՌԴ խաղաղապահները հեռանում են Արցախից․ նոր կադրեր (տեսանյութ) Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի Ուժեղացված ծառայություն՝ Կառավարության շենքի մոտ«Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ» Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համարՇտապ․ Բռնի ուժով քաղաքացիների են բերման ենթարկում «Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումTeam-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Թուրքիայի արևելքում երկրաշարժ է եղել Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը Ողբերգություն Քարաշամբում․ կա զոհ և վիրավոր
Ամենադիտված