Հայերեն


1989 թվականին ընդունված փաստաթուղթը ուժի մեջ մտավ

Հասարակություն

Հունիսի 18-ին ուժի մեջ է մտնում 1989 թվականի դեկտեմբերի 15-ին ընդունված «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի մահապատժի վերացմանն ուղղված 2-րդ կամընտիր արձանագրությունը։

«Սույն արձանագրության կողմ պետությունները, համարելով, որ մահապատժի վերացումը նպաստում է մարդկային արժանապատվության բարձրացմանը և մարդու իրավունքների առաջադիմական զարգացմանը,

վկայակոչելով 1948 թվականի դեկտեմբերի 10-ին ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 3-րդ հոդվածը և 1966 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 6-րդ հոդվածը,

նշելով, որ «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 6-րդ հոդվածը վերաբերում է մահապատիժը վերացնելուն այն մասով, որով հորդորվում է, որ վերացումը ցանկալի է,

համոզված լինելով, որ մահապատժի վերացմանն ուղղված բոլոր միջոցները պետք է դիտարկել որպես կյանքի իրավունքի իրականացման հարցում ունեցած առաջընթաց,

ցանկանալով սույնով ստանձնել մահապատիժը վերացնելու միջազգային հանձնառություն,

համաձայնեցին հետևյալի շուրջ.

Հոդված 1

1. Սույն արձանագրության կողմ պետության իրավազորության ներքո գտնվող ոչ մի անձ չպետք է ենթարկվի մահապատժի:

2. Յուրաքանչյուր Կողմ պետություն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իր իրավազորության շրջանակներում մահապատիժը վերացնելու համար:

Հոդված 2

1. Սույն արձանագրության մասով ընդունելի չէ որևէ վերապահում՝ բացառությամբ վավերացման կամ միանալու պահին կատարվող վերապահման, որով նախատեսվում է պատերազմի ժամանակ մահապատժի կիրառում` պատերազմի ժամանակ կատարված ամենալուրջ զինվորական հանցագործությունների համար դատապարտման հիմքով։

2. Նման վերապահում կատարող Կողմ պետությունը վավերացման կամ միանալու պահին Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին հաղորդում է պատերազմի ժամանակ կիրառելի իր ազգային օրենսդրության համապատասխան դրույթների մասին:

3. Նման վերապահում կատարած Կողմ պետությունը Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին ծանուցում է իր տարածքի նկատմամբ կիրառելի` ցանկացած պատերազմական վիճակի սկզբի կամ ավարտի մասին:

Հոդված 3

Սույն արձանագրության կողմ պետությունները, Դաշնագրի 40-րդ հոդվածին համապատասխան, Մարդու իրավունքների հարցերով կոմիտեին ներկայացվող զեկույցներում ներառում են տեղեկություններ սույն արձանագրությունը գործողության մեջ դնելու համար իրենց սահմանած միջոցների մասին։

Հոդված 4

Դաշնագրի՝ 41-րդ հոդվածի համաձայն հայտարարություն արած Կողմ պետությունների մասով Մարդու իրավունքների հարցերով կոմիտեի՝ հաղորդումներ ստանալու և քննարկելու իրավասությունը տարածվում է սույն արձանագրության դրույթների վրա այն դեպքում, երբ մի Կողմ պետությունը բողոքում է մյուս Կողմ պետության կողմից սեփական պարտավորությունները կատարված չլինելու մասին, եթե տվյալ Կողմ պետությունը վավերացման կամ միանալու պահին հակառակ հայտարարություն չի արել։

Հոդված 5

1966 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի առաջին կամընտիր արձանագրության կողմ պետությունների մասով Մարդու իրավունքների հարցերով կոմիտեի՝ իր իրավազորության ներքո գտնվող առանձին անհատներից հաղորդումներ ստանալու և քննարկելու իրավասությունը տարածվում է սույն արձանագրության դրույթների վրա, եթե տվյալ Կողմ պետությունը վավերացման կամ միանալու պահին հակառակ հայտարարություն չի արել:

Հոդված 6

1. Սույն արձանագրության դրույթները կիրառվում են որպես Դաշնագրի լրացուցիչ դրույթներ։

2. Չհակասելով սույն արձանագրության 2-րդ հոդվածով սահմանված վերապահում կատարելու հնարավորությանը՝ սույն արձանագրության 1-ին հոդվածի 1-ին կետով երաշխավորված իրավունքի վրա չի տարածվում որևէ շեղում կատարելու հնարավորություն՝ Դաշնագրի 4-րդ հոդվածի ներքո։

Հոդված 7

1. Սույն արձանագրությունը բաց է Դաշնագիրն ստորագրած ցանկացած պետության ստորագրման համար։

2. Սույն արձանագրությունը ենթակա է վավերացման Դաշնագիրը վավերացրած կամ դրան միացած ցանկացած պետության կողմից։ Վավերացման փաստաթղթերն ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին:

3. Սույն արձանագրությունը բաց է Դաշնագիրը վավերացրած կամ դրան միացած ցանկացած պետության միանալու համար։

4. Միացումը կատարվում է միանալու մասին փաստաթուղթը Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելու միջոցով։

5. Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարը սույն արձանագրությունն ստորագրած կամ դրան միացած բոլոր պետություններին տեղեկացնում է վավերացման կամ միանալու վերաբերյալ յուրաքանչյուր փաստաթուղթ ի պահ հանձնելու մասին։

Հոդված 8

1. Սույն արձանագրությունն ուժի մեջ է մտնում վավերացման կամ միանալու մասին տասներորդ փաստաթուղթը Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին ի պահ հանձնվելու օրվանից երեք ամիս հետո։

2. Վավերացման կամ միանալու մասին տասներորդ փաստաթուղթն ի պահ հանձնվելուց հետո սույն արձանագրությունը վավերացնող կամ դրան միացող յուրաքանչյուր պետության համար սույն արձանագրությունն ուժի մեջ է մտնում վավերացման կամ միանալու մասին իր փաստաթուղթն ի պահ հանձնելու օրվանից երեք ամիս հետո։

Հոդված 9

Սույն արձանագրության դրույթները տարածվում են դաշնային պետությունների բոլոր հատվածների վրա՝ առանց որևէ սահմանափակման կամ բացառության։

Հոդված 10

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարը Դաշնագրի 48-րդ հոդվածի 1-ին կետում նշված բոլոր պետություններին տեղեկացնում է հետևյալ մանրամասների մասին՝

ա) վերապահումներ, հաղորդումներ և ծանուցումներ՝ սույն արձանագրության 2-րդ հոդվածի համաձայն,

բ) սույն արձանագրության 4-րդ կամ 5-րդ հոդվածների համաձայն արված հայտարարություններ,

գ) ստորագրություններ, վավերացումներ և միանալու դեպքեր՝ սույն արձանագրության 7-րդ հոդվածի համաձայն,

դ) սույն արձանագրությունն ուժի մեջ մտնելու օր՝ դրա 8-րդ հոդվածի համաձայն։

Ավելին՝ այստեղ

Ալիևը իր ցինիկ պահվածքի դիմաց Հայաստանից միշտ երկու մեսիջ պետք է հստակ ստանա. Մհեր ԱվետիսյանՄինաս Ավետիսյան. Մեկ արվեստագետ՝ աշխարհի ողջ ձանձրույթի դեմ «Նյուքասլ Յունայթեդը» 150 միլիոն ֆունտ ստերլինգ է պահանջում Ալեքսանդր Իսակի համար Ալիևը հայտարարել է Իրանի հետ հարաբերությունների «շատ բարձր» մակարդակի մասին և պատմել «Արաքս» միջանցքի մասինՍաուդյան Արաբիայում կյանքից հեռացել է «քնած արքայազնը», որը 20 տարի անցկացրել է կոմայի մեջԵրևանում Infinity-ն պայթել է ընթացքի ժամանակ. նախաձեռնվել է քրեական վարույթ «սպանության փորձ» հատկանիշներով ՌԴ ՀՕՊ համակարգերը խոցել են 93 ԱԹՍ Կոտայքում ոչ սթափ վիճակում գտնվող 35-ամյա վարորդը «Tesla»-ով բախվել է կայանված «Mercedes»-ին, ապա գազատար խողովակինՕմսկի նավթավերամշակման գործարանում գործարկվել է արևային էլեկտրակայանԶախարովան հայտնի հիփ-հոփ կատարողի հետ երգ է ձայնագրել Հայաստան և Սամվել Կարապետյան. պայքար ազատության համար, պայքար մահվան դեմ. Արտյոմ ԽաչատրյանԵրբեք մի համաձայնվեք օկուպացիային․ Ալիևի խորհուրդը Ուկրաինային Լոռու Սարատովկա գյուղում «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ծառերի ու թփերի մեջՁերբակալվել է ավտոմեքենաներից գողություններ արած երիտասարդ Հունգարիան չի հաստատի ԵՄ բյուջեն, որը կազմվել է Ուկրաինայի շահերից ելնելով․ Օրբան ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի ուղերձը Հանքագործի և մետալուրգի տոնի կապակցությամբFitch Ratings-ը հաստատել է Հայաստանի վարկանիշը «BB-» մակարդակում՝ պահպանելով «կայուն» հեռանկարըԻրանում ավտոբուսի վթարի հետևանքով կա 21 զոհ, 34 վիրավոր Ադրբեջանի և Պակիստանի ԱԳ նախարարները քննարկել են ռազմավարական գործընկերության հարցերՀայաստան է տեղափոխվել սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող․ խափանման միջոցը՝ կալանքԹրամփը դատի է տվել Wall Street Journal թերթին Լոռիում 14-ամյա պատանին գյուղի սրճարանի մոտ վեճի ընթացքում դանակահարել է 25-ամյա երիտասարդինՊրեմիերա. Սոֆի Մխեյան-«Տամ սեր» Մակրոնը հայտնել է «Ռուսաստանի վրա ճնշnւմը մեծացնելու» իր մտադրության մասին Ռուսաստանն Ուկրաինայի վրա արձակել է ավելի քան 300 անօդաչու թռչող սարք և 30 հրթիռ. ԶելենսկիԿուրտուան երկարաձգեց պայմանագիրը «Ռեալի» հետ Ավտոբուսում խուլիգանություն կատարած անձը ձերբակալվել է Հայաստան և Ադրբեջան. մենք այնտեղ հրաշք ենք գործել. Թրամփ Նիկոլն ինչ հայտարարել է, հակառակն է արել. Մենուա ՍողոմոնյանԲելգիայի խորհրդարանի պատգամավոր Էլեն Սամինը լիագումար նիստի ժամանակ հանդես է եկել կարևոր ու համարձակ ելույթով՝ անդրադառնալով Արցախի հարցին և ԵՄ–Ադրբեջան հարաբերություններին. ՀայաՔվեՆիկոլն իրավասություն չունի Արցախը ճանաչելու Ադրբեջանի կազմում. Ավետիք ՉալաբյանՑանկացած մարդ պետք է հասկանա իր տեղն ու դերը. Մհեր ԱվետիսյանբՀանքագործի և մետալուրգի օրվա տոնական միջոցառումները` ֆոտոշարքովԱյս շաբաթ գործարկված մեր թվով 10-րդ գրասենյակի՝ Արաբկիրի կառույցի բացման ոգևորիչ կադրերը. Չալաբյան«ՀայաՔվեն» տարածքային գրասենյակ բացեց Արմավիր քաղաքումԱլիևը հրաժարվում է «խաղաղության պայմանագրի» ստորագրումից. Դավիթ ՍարգսյանՍամբել Բաբայանի «թարս աճած խիյարը» Իշխանության վախի հերթական դրսևորումը ԱՄՆ հայտը կարող է Կովկասում սառը պատերազմ հրահրել Փաշինյանի ստերը. խաբում է ու չի կարմրում ԶՊՄԿ-ն և մայր բուհը 33 ճամբարականի ծանոթացրել են երկրաբանի մասնագիտության նրբություններինԲալթյան երկրների ամենամեծ արևային էլեկտրակայանը գտնվում է Էստոնիայում, և այժմ այն աջակցում է ցանցի կայունությանը Նիկոլը պառակտում է մեր երկիրը, հային հանում է հայի դեմ. քաղաքացիԸնդդիմությունը պիտի «վարագույրը հետ քաշի» ու սկսի ճանաչել հանրությանը. «Թարմ ուղեղով»Ինչո՞ւ են կարևոր արաբական աշխարհի ուղղությամբ շեշտադրումները. «Փաստ» Արցախն ուրանալու և հանձնելու ինքնախոստովանությունը. «Փաստ» «Չկա «Խաղաղության խաչմերուկ», կա ընդամենը մեկ խնդիր՝ ո՞վ է վերահսկելու Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհը». «Փաստ» Կարևորը՝ մնա իշխանության, իսկ թե ինչ կլինի Հայաստանի հետ, նրան չի էլ հետաքրքրում. «Փաստ» Երբ մի գրագետ, մի խելոք, մի կազմակերպված խոսքն արդեն «արտառոց» է. «Փաստ» Ինչո՞ւ «Վեոլիա ջրի» հարցը Փաշինյանի հետաքրքրությունների մեջ չէ. «Փաստ»
Ամենադիտված