Հայերեն


«Հաճախ Արտյոմի վերանաշապիկներն եմ հագնում». Յուլյա Ֆինկը՝ իր 5 ամենաոճային կերպարների մասին

Life

Դերասանուհի Յուլյա Ֆինկն այս շրջանում հեռուստատեսային զբաղվածություն չունի, ժամանակի մեծ մասը երեխաներին է հատկացնում: Երկվորյակ տղաների մայրիկը, սակայն, չի մոռանում նորաձևության մասին և հասցնում է ներկայանալ ոճային, հետաքրքիր համադրություններով։

Tert.am Life-ի հետ զրույցում Յուլյան առանձնացրել է իր 5 ամենաոճային կերպարները:

Առաջին կերպար

Սիրում եմ արևելյան և «բոխո» ոճերը: Առաջին կերպարը Վիգեն Մնոյանի ֆոտոշարքինն է: Այդտեղ «բոխո» ոճով եմ, միշտ ցանկացել եմ այդ ոճով ֆոտոշարք ունենալ: Սև զգեստով, խոշոր աքսեսուարներով, բարձրակրունկներով եմ: Այս դեպքում ոճս բարդ չեմ ընտրել, ի սկզբանե էի որոշել: Բարդ եմ ընտրում, երբ մի քանի ոճով պետք է ներկայանամ, մտածում եմ՝ նորաձև, բայց չկրկնվող լինելու մասին: Լինում է, ինչ-որ բան նորաձև է, արդեն տարածված է դարձել, բայց կին ես, հավանում ես ու ուզում հագնել: Ստիպված կամ հետ ես մնում թրենդից՝ չես հագնում, կամ էլ փորձում ես այնպես մատուցել, որ տարբերվես: Սիրում եմ կանացի կերպարներ՝ չնայած հիմա հաճախ Արտյոմի վերանաշապիկներն եմ հագնում, ուղղակի փորձում եմ կանացի մատուցել: Արտյոմը դեմ չէ, սիրում է այդ ոճը:

Երկրորդ կերպար

Լայնեզր գլխարկներ շատ եմ սիրում, երկրորդ կերպարում նման գլխարկով, «լեոպարդ» պրինտով վերարկուով, ջինսե վերանաշապիկով և տաբատով, զինվորական ոճի կոշիկներով եմ: «Լեոպարդ» պրինտով վերարկուն բարդ է համադրել՝ չնայած սիրում եմ: Պետք է այնպես համադրես, որ կոտրես, կերպարում իշխող չլինի: Այս դեպքում վերարկուն կոտրել եմ ջինսե վերնաշապիկով և տաբատով, պրինտը դոմինանտ չէ:

Երրորդ կերպար

Երրորդ կերպարում երեկոյան զգեստով եմ, մեր ընկերներից մեկի հարսանիքին: Այդ զգեստս 5-6 տարվա վաղեմության է, բայց մինչ այսօր դրանից չեմ հրաժարվում: Զգեստի հետ կապված այնքան արձագանքներ եմ ստացել: Այն անընդհատ ձևափոխում եմ, մինչ այսօր հագնում եմ: Առհասարակ, երեկոյան զգեստները բարդ եմ ընտրում, չեմ գնում, մտավախություն ունեմ, որ գնված զգեստը կարող եմ ինչ-որ ուրիշ մեկի հագին տեսնել: Փորձում եմ երեկոյան զգեստները կարել, որ հետաքրքիր, յուրահատուկ ստացվեն: Շատ շքեղ զգեստների սիրահար չեմ:

Չորրորդ կերպար

Մյուս կերպարում կարմիր, լայն տաբատով և գծավոր՝ ծովային պրինտով բլուզով եմ: Լայն տաբատներ շատ եմ սիրում, այս կերպարն էլ բացառություն չէ: Ծովային պրինտն ավելի շատ ծովային, միջոցառումների համար է, բայց փորձել եմ ավելի քաղաքային կերպար ստեղծել: Կարմիր հագուստ գրեթե չունեմ, վառ գույներ շատ չեմ հագնում, որովհետև ինձ չեն սազում: Միշտ ասում են, որ կարմիրն ինձ սազում է, բայց ես ամբողջովին կարմիր հագնվել չեմ սիրում: Այդ գույնն ավելի շատ աքսեսուարների մեջ եմ սիրում, բայց կոնկրետ լուսանկարի տաբատը երկար ժամանակ հագել եմ:

Հինգերորդ կերպար

Ընտրածս վերջին կերպարում սև կիսատաբատով, սպորտային կոշիկներով եմ: Դա վերջին շրջանի իմ ոճն է, երեխաների հետ փորձում եմ թեթև, հարմարավետ հագնվել: Ընտրել եմ դեղին պայուսակ, որը ևս շատ թրենդային է: Երկար ժամանակ ինձ զսպում էի, չէի գնում, բայց հասկացա՝ թրենդը կանցնի, չեմ կարողանա օգտագործել ու գնեցի:

ՖՈՏՈՇԱՐՔ․ Ուզում ենք օր առաջ մեզ ազատեք այս իշխանություններից․ վանաձորցիները` ՀՃՇ անդամներին Որ դեպքում կարելի է բացել Թուրքիայի հետ սահմանը․ Նաիրի Սարգսյան Փաշինյանը հայ չէ, դրա համար էլ հարձակվել է եկեղեցու վրա. քաղաքացիներՆիկոլը վախկոտ է, բայց բռնապետություն է ստեղծել. Մենուա ՍողոմոնյանՀայաստանն ու Հունաստանը մշակույթի ոլորտում համագործակցության վերաբերյալ հուշագիր կստորագրեն Հայտնի է Իսպանիայի և Արգենտինայի միջև կայանալիք Ֆինալիսիմայի հավանական օրը Սոսե Չանդոյանը հաղթանակ է գրանցել «Ինգո Արմենիա»-ի դեմ Սյունիքով ճանապարհի վերահսկողությունն արտապատվիրակելը հանգեցնելու է Հայաստանի շրջափակմանը. Իշխան Սաղաթելյան Ե´վ դասախոսների, և´ ուսանողների թիվը մեկ քառորդով կրճատվել է. Ատոմ Մխիթարյան Բանգլադեշում ռազմական ինքնաթիռ է կործանվել. կա 19 զnh Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով Մեր հիմնական ակնկալիքն այն է, որ «Զանգեզուրի միջանցքը» չդառնա հակասությունների աղբյուր, այլ վերածվի համաձայնության խորհրդանիշի. Էրդողան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նշել է Հանքագործի եւ մետալուրգի օրը ՔՊ-ում կան կասկածելի համբավի տեր շատ անձինք. Հովհաննես Իշխանյան Իրանում նախատեսում են կառուցել հազար արևային էլեկտրակայան Ալիևը ծաղրում և աջակցում է իր խամաճիկին Իրանը զգուշացնում է Հայաստանի իշխանություններին Փաշինյանն ակտիվորեն պատրաստվում է Վեհարան արշավելուն Ամերիաբանկն արժանացել է Euromoney ամսագրի «2025 թ. լավագույն բանկը Հայաստանում» գերազանցության մրցանակին «ՀայաՔվե» միավորումը Գավառի իր տարածքային գրասենյակում անցկացրեց դիտորդական դասընթացներ Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Սևան քաղաքում, Շիրակի և Արարատի մարզերի որոշ բնակավայրերում հուլիսի 22-ին Որոշ ժամանակ ջուր չի լինի․ հասցեներ Այն մասին, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը պարզապես նվեր Ալիևի համար, և ինչու է Ալիևը դրանով հանդերձ շարունակում նրան անխղճորեն ծաղրել․ Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը՝ Մայր Աթոռի վրա Նիկոլ Փաշինյանի պլանավորած գրոհի, նրան իշխանությունից հեռացնելու ճանապարհների, այդ նպատակով ազգային ուժերի համագործակցության, և հարակից շատ հարցերի շուրջ Փաշինյանը միայնակ չի կարողանա իրականացնել իր ապօրինի մտադրությունները, հավաքագրում է «համախոհներ» և հետո նրանց վրա էլ գցելու է մեղքն ու պատասխանատվությունը․ Արման Թաթոյան Երկրաշարժ՝ Հայստանում Ալիևը իր ցինիկ պահվածքի դիմաց Հայաստանից միշտ երկու մեսիջ պետք է հստակ ստանա. Մհեր ԱվետիսյանՄինաս Ավետիսյան. Մեկ արվեստագետ՝ աշխարհի ողջ ձանձրույթի դեմ «Նյուքասլ Յունայթեդը» 150 միլիոն ֆունտ ստերլինգ է պահանջում Ալեքսանդր Իսակի համար Ալիևը հայտարարել է Իրանի հետ հարաբերությունների «շատ բարձր» մակարդակի մասին և պատմել «Արաքս» միջանցքի մասինՍաուդյան Արաբիայում կյանքից հեռացել է «քնած արքայազնը», որը 20 տարի անցկացրել է կոմայի մեջԵրևանում Infinity-ն պայթել է ընթացքի ժամանակ. նախաձեռնվել է քրեական վարույթ «սպանության փորձ» հատկանիշներով ՌԴ ՀՕՊ համակարգերը խոցել են 93 ԱԹՍ Կոտայքում ոչ սթափ վիճակում գտնվող 35-ամյա վարորդը «Tesla»-ով բախվել է կայանված «Mercedes»-ին, ապա գազատար խողովակինՕմսկի նավթավերամշակման գործարանում գործարկվել է արևային էլեկտրակայանԶախարովան հայտնի հիփ-հոփ կատարողի հետ երգ է ձայնագրել Հայաստան և Սամվել Կարապետյան. պայքար ազատության համար, պայքար մահվան դեմ. Արտյոմ ԽաչատրյանԵրբեք մի համաձայնվեք օկուպացիային․ Ալիևի խորհուրդը Ուկրաինային Լոռու Սարատովկա գյուղում «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ծառերի ու թփերի մեջՁերբակալվել է ավտոմեքենաներից գողություններ արած երիտասարդ Հունգարիան չի հաստատի ԵՄ բյուջեն, որը կազմվել է Ուկրաինայի շահերից ելնելով․ Օրբան ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի ուղերձը Հանքագործի և մետալուրգի տոնի կապակցությամբFitch Ratings-ը հաստատել է Հայաստանի վարկանիշը «BB-» մակարդակում՝ պահպանելով «կայուն» հեռանկարըԻրանում ավտոբուսի վթարի հետևանքով կա 21 զոհ, 34 վիրավոր Ադրբեջանի և Պակիստանի ԱԳ նախարարները քննարկել են ռազմավարական գործընկերության հարցերՀայաստան է տեղափոխվել սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող․ խափանման միջոցը՝ կալանքԹրամփը դատի է տվել Wall Street Journal թերթին Լոռիում 14-ամյա պատանին գյուղի սրճարանի մոտ վեճի ընթացքում դանակահարել է 25-ամյա երիտասարդինՊրեմիերա. Սոֆի Մխեյան-«Տամ սեր» Մակրոնը հայտնել է «Ռուսաստանի վրա ճնշnւմը մեծացնելու» իր մտադրության մասին
Ամենադիտված