Հայերեն


Արթուր Դավթյանը հանձնարարություններ է տվել

Քաղաքականություն

ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է 2017-2020թթ. ՀՀ քրեական օրենսգրքի 3101-րդ (ապօրինի հարստանալը), 3142-րդ (գույքի և եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելը) և 3143-րդ (հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը) հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցված քրեական գործերի քննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության վիճակը:

Պարզվել է, որ 2017թ. ընթացքում վերոնշյալ հոդվածներով քրեական գործեր չեն հարուցվել, 2018թ.-ին հարուցվել է 3 քրեական գործ, իսկ 2019 և 2020թթ.-ին՝ 5-ական քրեական գործեր:  2018-2020թթ.-ին հարուցված և քննված վերոնշյալ քրեական գործերով ընդհանուր առմամբ որպես մեղադրյալ է ներգրավվել 11 անձ, որոնցից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քննության արդյունքում հանցակազմի բացակայության հիմքով կարճվել է նշված քրեական գործերից 9-ի վարույթը, 3-ի նախաքննությունը շարունակվում է, 5 անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է արդարացնող հիմքերով:Քննված քրեական գործերից 1-ը մեղադրական եզրակացությամբ 2021թ.-ի ապրիլին ուղարկվել է դատարան, որի քննությունն ընթացքի մեջ է:

Վերոնշյալ հանցագործությունների դեպքերով իրականացվող քննությունն ունի որոշակի առանձնահատկություններ: Մասնավորապես, ապօրինի հարստանալու հանցատեսակի քննության տեսանկյունից վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ապացուցել, որ անձի ունեցած փաստացի և օրինական եկամուտների, գույքի միջև առկա է էական անհամապատասխանություն:

Նման անհամապատասխանություն հայտնաբերելու եղանակ է հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագիր չներկայացնելու կամ ներկայացված հայտարարագրում կեղծ տվյալներ ներառելու և/կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու հանգամանքը պարզելը: Այսինքն, որպես կանոն, ապօրինի հարստացման հանցակազմի առերևույթ առկայությունը ենթադրում է նաև հայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելու,  հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու հանցակազմերի առկայություն:

Հաշվի առնելով ապօրինի հարստացման դեմ քրեաիրավական պայքարի ուժեղացման անհրաժեշտությունը, դրա նշանակությունը սոցիալական արդարության տեսանկյունից՝ ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ դատախազության համապատասխան բոլոր ստորաբաժանումներին տվել է նշված հանցատեսակներով քննության արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված կոնկրետ հանձնարարականներ:

Մասնավորապես,  հայտարարագրերում թերի կամ կեղծ տվյալների ներկայացման մեջ դիտավորության առկայության հանգամանքը պարզելու նպատակով խնդիր է դրվել պարտադիր քննության առարկա դարձնել չհայտարարագրված անշարժ գույքերի կադաստրային գործերը, որի արդյունքում հնարավոր կլինի պարզել համապատասխան գույքի համար հարկերի վճարման հաճախականությունը, վճարումներ կատարած անձանց, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել թանկարժեք կամ հայտարարագրման ենթակա այլ շարժական գույքի ձեռքբերման և օտարման փաստաթղթերը հայտնաբերելու և քննության առարկա դարձնելու ուղղությամբ:

Բացի այդ, նկատի ունենալով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 3143-րդ հոդվածով որակյալ հանցակազմի համար պատասխանատվություն է նախատեսում առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրման համար, գույքի արժեքի հետ կապված մեկնաբանելիությունից և շահարկումներից խուսափելու նպատակով  խնդիր է դրվել միջոցներ ձեռնարկել յուրաքանչյուր դեպքում գույքի արժեքը որոշելու նպատակով նշանակել դատաապրանքագիտական փորձաքննություն:

ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձանց առնչվող հանցագործության յուրաքանչյուր դեպքով ապահովել, որպեսզի պատշաճ քննության առարկա դարձվի նրանց կողմից ներկայացված հայտարարագրերը, միջոցներ ձեռնարկվեն նշված սուբյեկտների փաստացի ունեցած գույքի, եկամտի իրական չափը պարզելու ուղղությամբ: Իսկ անհամապատասխանություն հայտնաբերելիս՝ բավարար հիմքերի առկայության դեպքում հարուցել քրեական գործ կամ ձեռք բերված նյութերն ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ՀՀ ՀՔԾ-ին քրեական վարույթ հարուցելու հանձնարարություն տալու համար:

Զովունիում` հոսանքի խափանում․ Արամ Աբրահամյանի գրառումըՄիջինացված աշխատավարձը բարձրանում է. Նաիրի ՍարգսյանՍամվել Կարապետյանի նման մարդ չկա․ առողջություն ու շուտափույթ բանտից թող դուրս գա․ հարցումԲարեգործական երեկո մանուկների համար Tashir Arena-ում՝ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ, իր 60-ամյակինՊարագլուխը հենց այս պահին Եռաբլուրի ապամոնտաժման անոնսն է անում․ Դավիթ ՍարգսյանԱՄՆ-ն օգտագործում է անավարտ միջուկային էլեկտրակայանը կանաչ էներգետիկայի համար Զելենսկին մեկնաբանել է ՌԴ-ի hարվածն Ուկրաինայում ադրբեջանական նավթամբարին «Միջազգային էներգետիկ կորպորացիա»-ն շնորհավորել է Սամվել Կարապետյանի 60֊ամյակը Մենք կգանք իշխանության և թույլ չենք տա «Զանգեզուրի միջանցքի» բացում. Ավետիք Չալաբյան ԶՊՄԿ-ի կողմից հովանավորվող «Սյունիք» ՖԱ մանկապատանեկան թիմերում պարապող սաների թիվը մոտենում է 1000-ի Այժմ մենք ունենք իրավիճակ, երբ պրակտիկան առաջ է անցել տեսությունից․ Հրայր Կամենդատյան «ՀայաՔվեի» խորհրդի հերթական նիստն այս անգամ Գավառ քաղաքում էր Հայ հասարակության մեծ մասը չի հավատում Ադրբեջանի հետ խաղաղության գաղափարին. Արմեն Խաչիկյան «Երբ աղջիկը իր ոլորտում կայանում է, սկսում են մեկնաբանել, որ ինչ-որ մեկի սիրուհին է». Էլեն Սաֆարյան Փաշինյանը փորձում է անլրջացնել քաղաքական հետապնդումները Շարունակել արարել ու նոր ներդրումներ կատարել Հայաստանում, իսկապես հերոսություն է հարկատուների կողմից․ Նաիրի Սարգսյան ՀՀ իշխանությունների ու Ադրբեջանի քաղաքականության մասին Եկեղեցու նկատմամբ. Արման Թաթոյանն ԱՄՆ-ում զեկույց է ներկայացրել Մեր երկիր կրկին ներթափանցում են տաք օդային հոսանքներ. Գագիկ Սուրենյան Արթուր Խաչենցը հարսանիքից հետո ֆոտոշարք է հրապարակել Ախուրյան խոշորացված համայնքի Գետք գյուղում կայացավ «Երիտասարդները հանուն երիտասարդների» միջոցառումը․ Հայաքվե Արա Մկրտչյանը վերանշանակվել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնում Գահը կհանձնվի ուրիշի. ինչ ցույց տվեց Նարեկ Կարապետյանի պատմած առակը Գազ չի լինի օգոստոսի 20-ին, 21-ին, 22-ին և 25-ին՝ հարյուրավոր հասցեներում Ռուս հետախույզներին ԱՄՆ-ից տեղափոխո՞ւմ են Հայաստան և Ադրբեջան Իրանի նախագահը գալիս է պատասխանների հետևից 30 տարվա քրտինքն ու արյունը սրանք գցեցին ջուրը. քաղաքացի Արցախի մասին խոսող ցանկացած հայի որակելու են որպես «խաղաղության թշնամի». Մենուա Սողոմոնյան Այս իշխանությունը մաս-մաս ծախում է մեր հայրենիքը. Ավետիք Չալաբյան «Սամվել Կարապետյանի 60-ամյա հոբելյանն է. նա 62 օր է՝ գտնվում է ապօրինի կալանքի տակ». Հայտարարություն Միջանցքը երբեք անվտանգություն չի երաշխավորելու. Հրայր Կամենդատյան Ողբերգական ավտովթար՝ Վայոց ձորի մարզում 10-ամյա տղան մաhացել է Հայաստան. ժողովրդավարությո՞ւն, թե՞ կառավարվող ճգնաժամ․ ինչ է թաքնված կալանքների ու պայմանագրերի հետևում Պատիվ ունեցա «ՀայաՔվե» անդամության վկայականներ հանձնել երեք տասնյակի մոտ պայքարի ընկերների, շատ արժանավոր և սիրելի մարդկանց․ Ավետիք Չալաբյան Ստոկհոլմի արբիտրի վճիռը պարտադիր է. կառավարությունը լռում է «Որ իմ ժողովուրդը համերաշխ լինի, երկիրը՝ բարեկեցիկ ու խաղաղ». Ռոզա Ծառուկյանի մաղթանքը՝ Աստվածածնի Վերափոխման տոնինCadillac Elevated Velocity: ապագայի շքեղ էլեկտրական ամենագնաց 10 մլն դոլար «Պապիկի» դիմաց. ինչպես թմրանյութերով պատահական վթարը բացահայտեց խոշոր նարկոկարտելի հետքըՋրհեղեղ Չինաստանում. 8 մարդ զոհվել է, 4-ը՝ անհետ կորել Կորեայի ձորի ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար Fox News-ը հրապարակել է Մելանյա Թրամփի՝ Պուտինին ուղղված նամակի բովանդակությունը2 ամսում Հայաստանում տեղի է ունենում 3 համերգ` շուրջ 22,000, 31,000 և 41,000 հանդիսատեսով. սա խաղաղության ցնծություն է. ՓաշինյանԱՄՆ-ում արևային էներգիան առաջին անգամ գերազանցել է քամու էներգիային Կենդանակերպի նշաններ. աստղաբանություն և նորաձևություն Այսօր Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնն է Ալյասկայում բանակցությունները մեզ մոտեցնում են անհրաժեշտ լուծումներին․ Պուտին Պուտինը պատերազմը դադարեցնելու մտադրություն չունի. Կալլաս Դու այնտեղ կանգնած էիր ինչպես պատանի երկրպագու. Առնոլդ Շվարցենեգերը քննադատել է ԹրամփինՈսկե գնդակ-2025․ Score90-ը թարմացրել է վարկանիշային աղյուսակը Կարեն Խաչանովը կդառնա Ռուսաստանի առաջին ռակետ Այսօր «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի նիստը զովաշունչ Գավառում էր․ Մենուա Սողոմոնյան
Ամենադիտված