Հայերեն


Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ խոսեց ադրբեջանական վերջին հարձակման մասին

Քաղաքականություն

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգի քննարկումը, Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանագծում տիրող իրավիճակին:

Ստորև ներկայացվում է կառավարության նիստի նախաբանի սղագրությունը.

«Հարգելի գործընկերներ,
Սիրելի հայրենակիցներ,

ի հեճուկս Հայաստանի Հանրապետության կառավարության և միջազգային հանրության գործադրած ջանքերի՝ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի երկարությամբ չի կայունանում: Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ հռետորաբանության և գործողությունների գործադրումը՝ միևնույն ժամանակ անպատասխան թողնելով իրադրության քաղաքական և երկարաժամկետ կարգավորմանն ուղղված միջազգային հանրության բոլոր առաջարկները: Որպես այդպիսին, ուզում եմ կրկին նշել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, օրինակ՝ ապրիլի 13-ի հայտարարությունը, որով նրանք կողմերին կոչ են անում առաջին իսկ հնարավորության դեպքում վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը համանախագահների հովանու ներքո: Ուզում եմ հիշեցնել, որ մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել այս կոչին, մինչդեռ Հայաստանը բազմիցս ընդգծել է իր պատրաստակամությունը՝ ցանկացած պահի սկսելու բանակցային գործընթացն առաջարկվող ֆորմատով:

Մենք արտահայտել ենք նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատից դուրս գտնվող հարցերի վերաբերյալ երկխոսության մեջ լինելու մեր պատրաստակամությունը: Այսուհանդերձ, Ադրբեջանն իր բոլոր գործողություններով փորձում է խափանել երկխոսության որևէ հնարավորություն՝ հռետորաբանությամբ և գործողություններով վարկաբեկելով նաև նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունները:

Մասնավորապես՝ ի հեճուկս 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի, Ադրբեջանում շարունակվում են հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց շինծու դատավարությունները, որի հետևանքով նրանք դատապարտվում են երկար տարիների ազատազրկումների: Հատուկ ուշադրության է արժանի այն փաստը, որ վերջին շրջանում գրեթե բոլոր դատապարտվածները գերեվարվել են նոյեմբերի 9-ից հետո, խաղաղապահների պատասխանատվության գոտիներում: Եթե այս փաստը համադրում ենք այն լայնածավալ հակաքարոզչության հետ, որ Ադրբեջանում վարվում է ընդդեմ խաղաղապահների և այն փաստի հետ, որ Ադրբեջանը մինչև օրս չի ստորագրել խաղաղապահների մանդատը, ակնհայտ է դառնում, որ սա խաղաղապահների, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղում կայունության ու խաղաղության դեմ իրականացվող գործողությունների շարք է:

Ադրբեջանը հետևողական գործողություններ է ձեռնարկում նաև վարկաբեկելու տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման: Ի հեճուկս այն բանի, որ ո՛չ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ վերաբերելի կետում, ո՛չ հունվարի 11-ի հայտարարության մեջ չկա որևէ «միջանցք» արտահայտություն կամ սահմանում, չեն ընդգծվում կոնկրետ երթուղիներ, Ադրբեջանը շարունակում է արծարծել ինչ-որ միջանցքի թեմա՝ մատնանշելով կոնկրետ երթուղիներ և ուղղություններ:

Նախկինում բազմիցս ասել եմ, որ Հայաստանը չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու միջանցքային տրամաբանության որևէ հարց, և վերը հիշատակված ձևակերպումներով Ադրբեջանը փորձում է խափանել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման, որը ոչ միայն չափազանց կարևոր հարց է մեզ համար, այլև գտնվում է մեր կառավարության առաջնահերթությունների շարքում:

Մեզ համար միանշանակ է և աներկբա, որ տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաները պետք է բացվեն և ինչպես Հայաստանը Ադրբեջանի տարածքով պիտի հաղորդակցություն ունենա այդ թվում՝ դեպի Ռուսաստան, Կենտրոնական Ասիա, Իրանի Իսլամական Հանրապետություն, այնպես էլ Ադրբեջանը Հայաստանի տարածքով պիտի հաղորդակցություն ունենա, այդ թվում՝ դեպի Նախիջևան, Վրաստան, Իրան:

Այս ծրագիրն իրականացնելու համար սահմանի համապատասխան կետերում պիտի ստեղծվեն մաքսային կետեր, որոնց հատումը երկու կողմերից պիտի իրականացվի միջպետական սահմանների անցման միջազգայինորեն՝ զորօրինակ ԱՊՀ-ում ընդունված կանոններին համապատասխան մաքսային սահամանային և այլ տեսակի հսկողություններով:

Հաջորդ ուղղությունը, որով Ադրբեջանի գործողությունները հստակ վարկաբեկման և քայքայիչ միտում ունեն՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն է: Ադրբեջանի զինված ուժերը ոչ միայն շարունակում են ապօրինի կերպով մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում, խոսքը Սոթք-Խոզնավար հատվածի մասին է, այլև շարունակաբար սադրիչ գործողություններ են ձեռնարկում՝ սրանով փորձելով վարկաբեկել Հավաքական անվտանգության պայմանագրի համակարգը: Այս ծրագիրը կյանքի կոչելու համար սադրիչ գործողություններին զուգահեռ, Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է իբր սադրանքներ գործելու մեջ:

Լինելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ, ով սույն թվականի սեպտեմբերից ստանձնելու է կազմակերպության նախագահությունը, Հայաստանը հասկանում է ՀԱՊԿ-ի համար անվտանգային սպառնալիքներ չստեղծելու, դաշնակից երկրներին ռազմական գործողությունների մեջ չներքաշելու իր պատասխանատվությունը: Եվ ես պաշտոնապես բացառում եմ Հայաստանի զինված ուժերի կողմից որևէ սադրիչ գործողություն: Միևնույն ժամանակ կարծում եմ, որ Ադրբեջանի և մեր փոխադարձ մեղադրանքների իսկությունը պարզելու հարցում հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, ինչը նախատեսված է ՀԱՊԿ-ի գործունեության իրավակարգավորումներով: ՀԱՊԿ-ի շրջանակներում նման առաքելություն իրականացնելու անհնարինության պայմաններում մեզ համար կարող են լինել միջազգային այլ ընդունելի ֆորմատներ, ներառյալ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը:

Հարգելի գործընկերներ,
Սիրելի հայրենակիցներ,

կրկին ուզում եմ ընդգծել, որ Ադրբեջանի փորձերը՝ ցույց տալ, թե Հայաստանը դեմ է սահմանների դելիմիտացիա և դեմարկացիա սկսելու գործընթացին, որևէ կապ չունեն իրականության հետ: Ընդհակառակը՝ մենք կողմ ենք, ավելին՝ նման գործընթաց մեկնարկելու, տարածաշրջանում կայունություն և խաղաղություն հաստատելու մանդատ ենք ստացել սեփական ժողովրդից:

Դեռևս մայիսի 27-ի Անվտանգության խորհրդի նիստում ես բարձրաձայնել եմ մեր պատկերացումները սահմանագծման և սահմանզատման աշխատանքների մեկնարկի վերաբերյալ: Դրանք հետևյալն են՝ Սոթք-Խոզնավար հատվածում հայ-ադրբեջանական սահմանային գծից թե՛ հայ, թե՛ ադրբեջանական զորքերի հետքաշում, սահմանային գծի երկայնքով Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի հենակետերի տեղադրում և սահմանային գծի մոնիթորինգ, ապա սահամանազատման աշխատանքների մեկնարկ, ինչին մեր պատրաստակամությունը հայտնել ենք բազմիցս:

Առկա իրավիճակը հաշվի առնելով՝ կարծում եմ, որ իմաստ ունի դիտարկել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահամանապահների հենակետերի տեղակայման հարցը, ինչը հնարավորություն կտա սահմանազատման և սահմանագծման աշխատանքներն իրականացնել առանց ռազմական բախումների ռիսկի: Համենայնդեպս՝ այս թեման պատրաստվում ենք քննարկել մեր ռուսաստանցի գործընկերների հետ:

Ավելին՝ այստեղ

Ներկա իշխանությունից ոչ մի ակնկալիք չունենք. քաղաքացիԳրանտակերների և արևմտամետների համար ժողովրդավարությունը և խոսքի ազատությունը արժեք չեն. Մհեր Ավետիսյան «Համահայկական ճակատ» շարժման անդամներն ու ակտիվիստները Գյումրիում ակցիա են կազմակերպել՝ ի աջակցություն Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայությանՎարորդական վկայականն ու հաշվառման վկայագիրը հասանելի կլինեն նաև թվային տարբերակով 5․042․314 դրամ՝ Զարկ էկոճամբարին․ Մի դրամի ուժի օգոստոս ամսվա շահառուն Հույսի կամուրջ ՀԿ-ն էՆախագահը հրամանագրեր է ստորագրել Ուկրաինայի ԱԳՆ-ն դատապարտել է Վուդի Ալենին Մոսկվայի կինոփառատոնին հրավիրելը Քաջարանում նշվեց քաղաքի օրը Փաշինյանը մեր երկիրը դարձնում է Սիրիա և Ուկրաինա. Դավիթ Սարգսյան Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր Արցախի հանձնումն այն նպատակն էր, որով սրանք եկել էին իշխանության. Ավետիք Չալաբյան ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը հրաժարականի դիմում է ներկայացրել «Ես այդպես էլ չստացա տարվա լավագույն երգիչ մրցանակը». Արսեն Սաֆարյան Չինաստանը պատրաստվում է կառուցել աշխարհի ամենամեծ արևային էլեկտրակայանը «Խաղաղության պայմանագիրը» չպետք է լինի մեր արժանապատվության հաշվին. Արեգ Սավգուլյան Մակունցին այլևս դեսպան չեն նշանակի Տասնյակ պատանիների ամառը՝ տեխնոլոգիաների աշխարհում. Team-ի աջակցությամբ անցկացվեց Թումո ճամբար 2025-ը Փաշինյանը փակում է Ղարաբաղյան շարժման էջը Հանրային ճնշումը արդյունք տվեց Այն մասին, թե ինչպիսին կարող է լինել Փաշինյանի «Իրական Հայաստանը», և ինչու դա ոչ մի կապ չունի իրական հայ ազգի հետ. Ավետիք Չալաբյան Ոսկու գինը կտրուկ անկում է ապրել Նիկոլի օրոք մեր ժողովրդի համար միայն ձախողումներ են. քաղաքացի Նիկոլ Փաշինյանը դատական համակարգի հերն անիծել է. Մենուա Սողոմոնյան Երկու կոպեկի համար հայրենիքը ծախողները պիտի պատժվեն. Ցոլակ Ակոպյան Ի՞նչ խաղաղություն, եթե Ալիևը մեզ ցուցումներ ու հանձնարարություններ է տալիս. Արեգ Սավգուլյան Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի և Ալիևի քաղաքական պատանդ ՀՃՇ անդամները խափանել են բաբաջանյանականների ակցիան Արշակ Կարապետյան․ «Պարտությունը ներկայացնել որպես հաղթանակ՝ դա մեր այսօրվա ողբերգությունն է»«Վառեմ-Մարեմ» շենքի վերականգնումը ստանձնել է Սամվել Կարապետյանը Տիեզերքում հայտնաբերվել է ժամանակի պարկուճ, որը պարունակում է Արեգակնային համակարգի գաղտնիքներըԱդրբեջանը կշարունակի անհրաժեշտ մարդասիրական աջակցություն և օգնություն ցուցաբերել բարեկամ ուկրաինացի ժողովրդին. Ալիևը՝ ԶելենսկիինՈւկրաինան դեռ չի հաղթել, բայց անկասկած չի պարտվի. Զելենսկի Արցախը Հայաստանին կապողը ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐՆ էր. Արշակ ԿարապետյանԵվրոպացի առաջնորդները փոխել են մարտավարությունը՝ Թրամփի հետ «լեզու գտնելու» համար. Wall Street JournalՌուսական ՄիԳ-ն Արշակունյաց պողոտայում բախվել է երկաթե սյանը, ապա՝ ճաղավանդակինԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած ձևաչափով Սանկտ Պետերբուրգը և Լենինգրադի մարզը ենթարկվել են ԱԹՍ-ների հարձակման Էզենը հանդես կգա «Արսենալի» կազմում Այդին Ռախիմբաևը կառուցում է արևային էլեկտրակայան` 20 տարվա պայմանագրով Եղեգնաձորում բախվել են «Mercedes»-ը և «ՎԱԶ 2101»-ը․ 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են երթևեկելի գոտուց դուրս․ կան վիրшվորներ«Գյումրիում հնչեց հայ կոմունիստների ձայնը՝ ի պաշտպանություն պատմական հիշողության և ռուսական 102-րդ ռազմաբազայի»Հորոսկոպ. ինչպե՞ս է ձեր նշանի տարրը դրսևորվում առօրյա կյանքում Եվրոպան դադարեցնում է դեպի ԱՄՆ ծանրոցների առաքումները՝ Թրամփի կողմից հարկային արտոնությունների չեղարկման պատճառովՈւշիի ոլորաններում բախվել են «SHACMAN» ինքնաթափ և «VOLVO» գլանատակառ բեռնատարներըՏեսանյութի մեջ ընդգրկված են Հայաքվեի կողմից երկու խոշոր արշավների մասին իմ ելույթները. Հրայր ԿամենդատյանԶՊՄԿ-ի շնորհավորական ուղերձը Քաջարան քաղաքի տոնի առթիվԷմանուել Մակրոնը Վրաստանում Ֆրանսիայի նոր դեսպան է նշանակել Չինաստանը Ռուսաստանի հետ սահմանին ինտենսիվ կերպով միջազգային ապրանքային լոգիստիկայի նավահանգիստ է կառուցումԲաթումիում Ինտերպոլի կարմիր ծանուցագրով հետախուզվող Ուկրաինայի քաղաքացի է ձերբակալվելԱրմինկան նշում է 52-ամյակը
Ամենադիտված